Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.11.2020
ԶԱՆԱԶԱՆ


ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը

ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր կարգավիճակին անհարիր երկչոտություն, ընդամենը նկատողություն է հայտարարել ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին՝ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության կանոնակարգի հիմնարար սկզբունքներից եւ գլխավոր կետերից առնվազն երկուսը ցուցադրաբար եւ լկտիորեն խախտելու համար:
Մեր երկրին արեւելքից սահմանակից պետության ակումբը նման «պատժամիջոցի» է արժանացել Եվրոպայի լիգայի փլեյ օֆ փուլի՝ լեհական «Լեգիայի» հետ խաղը զինվորական ողջույնի նշանով ավարտելու համար: Խաղադաշտի կենտրոնում տեղի ունեցած այդ արարողությանը մասնակցել է ակումբի ողջ անձնակազմը՝ ներառյալ տեխնիկական աշխատակիցները (13 ֆուտբոլիստ եւ 14 պաշտոնյա): Եվ դա արվել է հանդգնորեն՝ տեսախցիկների առջեւ: Այդպիսով` ադրբեջանական ակումբը խախտել է նույն ՈւԵՖԱ-ի կանոնակարգի երկրորդ հոդվածի առաջին երկու կետը, որոնցից առաջինում նշվում է, որ կազմակերպության եւ նրա հովանու ներքո անցկացվող մրցումների նպատակն է անդամակցող երկրների ասոցիացիաների միջեւ մարզական բարեկամական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը՝ խաղաղության եւ փոխըմբռման ոգով: Երկրորդ կետում սեւով սպիտակի վրա նշված է. «Նպատակներից է Եվրոպայում ֆուտբոլի զարգացումն ու պրոպագանդումը ՈւԵՖԱ-ի բոլոր անդամներին հասու միջոցներով՝ բացառելով կրոնական, ռասայական եւ քաղաքական ցանկացած խտրականություն»: Ընդ որում՝ հատուկ շեշտվում է, որ մարզադաշտերում արգելվում է ագրեսիվ ու ռազմատենչ ժեստերի, կոչերի եւ պաստառների միջոցով ազգերի ու պետությունների միջեւ թշնամանք սերմանող քարոզչություն իրականացնելը:
Ժամանակին նույն ՈւԵՖԱ-ն դրա համար խոշոր տուգանք էր սահմանել եւ մի քանի խաղ առանց հանդիսատեսների անցկացնելու պարտադրանք կիրառել գերմանական ակումբներից մեկի նկատմամբ, որի ներկայացուցիչներն ու երկրպագուները միջազգային խաղի ժամանակ հիմարություն էին արել` ձեռքերը պարզելով նացիստական ողջույնի շարժումով: Մի քանի տարի առաջ էլ ռուսական թիմ էր պատժվել այն բանի համար, որ իր երկրպագուները ԽՍՀՄ-ին առնչվող տոտալիտար կոչեր էին հնչեցրել: Ու հարց է ծագում՝ ինչո՞վ է ադրբեջանցիների արածը տարբերվում գերմանացիների եւ ռուսների արարքից: Թե՞ ՈւԵՖԱ-ում կարծում են, որ պատերազմող երկրի ներկայացուցիչները զինվորական ողջույնով այնքան էլ ռազմատենչություն չեն դրսեւորել: Դրսեւորել են, պարոնայք, այն էլ ինչպես են դրսեւորել: Իսկ ձեր արածը կոչվում է երկակի ստանդարտ՝ երկերեսանիություն: Ու ամենազավեշտալին այն է, որ այդ կապակցությամբ ՈւԵՖԱ-ի տարածած հաղորդագրության մեջ արձանագրվում է, որ «կիրառվել է ռազմական ողջույնի նշան, որը տվյալ իրավիճակում քաղաքական կոնտեքստ է ունեցել»: Փաստորեն, դրա համար ընդամենը նկատողությամբ բավարարվելով՝ ՈւԵՖԱ-ն ոչ միայն արհամարհել է սեփական կանոնադրությունը, այլեւ նախադեպ ստեղծել: Արդյո՞ք դրանից հետեւում է, որ միջազգային խաղերում այսուհետ կարելի է նման գործողություն անել՝ վստահ լինելով, որ ամեն ինչ ավարտվելու է սովորական նկատողությամբ: Կամ արդյո՞ք նախկինում համանման արարքի համար ավելի խստորեն պատժված երկրների թիմերը հիմա կարող են դատի տալ ՈւԵՖԱ-ին՝ իրենց նկատմամբ ոչ համարժեք վճիռ կայացնելու համար: Չմոռանանք նշել, որ ՈւԵՖԱ-ն դեռ չի արձագանքել ՀՖՖ-ի ներկայացրած բողոքին այն մասին, որ միջազգային նշված կազմակերպության հովանավոր ադրբեջանական «ՍՕՔԱՐ» ընկերությունը պատերազմի քարոզչության մասին նյութեր է տարածում: Գուցե ՈւԵՖԱ-ում կարծում են, որ դա՞ էլ խաղաղասիրության դրսեւորում է:

24-10-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO