Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.11.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»

Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: Ջրերի եւ աղբյուրների երրորդ մասը վարակված են, եւ արեւի ու աստղերի երրորդ մասը խամրելու են:
«Եւ առաջին հրեշտակը փողը փչեց, եւ եղաւ կարկուտ եւ կարկուտ եւ կրակ արիւնով խառնուած եւ ընկաւ երկրի վերայ. եւ երկրի երրորդ բաժինը այրուեցաւ, եւ բոլոր կանաչ խոտերը այրուեցան:
Եւ երկրորդ հրեշտակը փողը փչեց, եւ իբրեւ մի մեծ սար կրակով բորբոքուած ընկաւ ծովի մէջ, եւ ծովի երրորդ բաժինն արիւն դառաւ: Եւ ծովի մէջ շունչ ունեցող արարածների երրորդ բաժինը մեռաւ, եւ նաւերի երրորդ բաժինը փճացաւ:
Եւ երրորդ հրեշտակը փողը փչեց, եւ երկնքիցը մի մեծ աստղ ընկաւ ղամբարի պէս բորբոքուած, եւ ընկաւ գետերի երրորդ բաժնի եւ ջրերի աղբիւրների վերայ: Եւ աստղի անունը Օշինդր էր. եւ ջրերի երրորդ բաժինը օշինդր դառաւ, եւ շատ մարդիկ մեռան ջրերիցը, որ դառնացել էին:
Եւ չորրորդ հրեշտակը փողը փչեց, եւ վիրաւորուեցաւ արեգակի երրորդ բաժինը, եւ լուսնի երրորդ բաժինը, եւ աստղերի երրորդ բաժինը. որ նորանց երրորդ բաժինը խաւարուի. եւ ցերեկը երրորդ բաժինը լոյս չտայ, եւ գիշերն էլ նմանապէս:
Եւ տեսայ, եւ լսեցի մի հրեշտակ, որ երկնքի միջովը թռչում էր եւ մեծ ձայնով ասում. Վա՛յ, վա՛յ, վա՛յ նորանց, որ բնակուած են երկրի վերայ, այն երեք հրեշտակների փողի միւս ձայներիցը, որոնք փչելու են»: Հայտն. 8:7-13
«Եւ հինգերորդ հրեշտակը փողը փչեց. եւ տեսայ մէկ աստղ էր երկնքիցը ընկել երկրի վերայ. եւ անդունդի գուբի բանալին տրուեցաւ նորան: Եւ անդունդի գուբը բացաւ, եւ գուբիցը ծուխը դուրս էր գալիս մեծ հնոցի ծուխի պէս. եւ արեգակը եւ օդը խաւարուեցան գուբի ծուխիցը:
Եւ ծուխիցը մարախներ էին դուրս գալիս երկրի վերայ. եւ նորանց իշխանութիւն տրուեցաւ ինչպէս որ երկրի կարիճներն իշխանութիւն ունին: Եւ նորանց ասուեցաւ, որ երկրի խոտին վնաս չտան, եւ ոչ մի խոտի, եւ ոչ մի ծառի, բայց միայն այն մարդկանց, որ Աստուծոյ կնիքը չունին իրանց ճակատների վերայ: Եւ տրուեցաւ նորանց, որ չսպանեն նորանց, այլ հինգ ամիս չարչարեն նորանց. եւ նորանց չարչարանքը կարիճի խայթոցի պէս էր, երբոր մի մարդի կծում է: Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան. եւ կցանկանան մեռնիլ, եւ մահը կփախչի նորանցից: Եւ մարախների նմանութիւնը նման էր ձիերի. որ պատրաստուած են պատերազմի համար, եւ նորանց գլուխների վերայ իբրեւ պսակներ կային ոսկու նման. եւ նորանց երեսները մարդկանց երեսների նման: Եւ մազեր ունէին կանանց մազերի պէս. եւ նորանց ատամներն առիւծի ատամների նման էին: Եւ զրահներ ունէին ինչպէս երկաթէ զրահներ. եւ նորանց թեւերի ձայնը նման էր շատ ձիերի կառքերի ձայնի, որ վազում են պատերազմ: Եւ ագիներ ունէին կարիճների նման, եւ խայթոցներ կային նորանց ագիներումը. եւ նորանց իշխանութիւնն էր հինգ ամիս մարդկանց չարչարել: Եւ իրանց վերայ թագաւոր ունէին անդունդի հրեշտակը. եւ նորա անունը եբրայերէն Աբադդոն եւ Յունարէն նորա անունն էր Ապոլլիոն: Մէկ վայն անցաւ, ահա տակաւին երկու վայը գալիս են սորանից յետոյ»: Հայտն. 9:1-12

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

24-10-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO