Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.11.2020
ԱՇԽԱՐՀ


Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա

Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել են Արեւելյան Միջերկրականում ռազմածովային զորավարժությունների անցկացման մասին: Կիպրոսից հյուսիս գտնվող շրջանում ուսումնական հրաձգություն կանցկացվի: Նման հայտարարություն է կատարել Թուրքիայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը: Անկարայի ու Աթենքի միջեւ շարունակվող լարվածության ֆոնին Թուրքիան հույներին հերթական վերջնագիրն է ներկայացրել:
Թուրքիան Հունաստանին նաեւ զգուշացրել է, որ պատերազմ կսկսի, եթե Հունաստանն «ընդլայնի» իր ծովային սահմանները: Այս մասին հայտնել է «Ալ Ջազիրան»:
Թուրքական ռազմական մանեւրներն սկսվել են հոկտեմբերի 22-ին՝ մի շարք ռազմական նավերի մասնակցությամբ եւ կտեւեն երկու շաբաթ:
Հոկտեմբերի 21-ին հրապարակված հաղորդագրության մեջ Թուրքիայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները նշել են, որ հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 11-ն ուսումնական հրաձգություն կանցկացվի Թուրքիայի հարավում գտնվող Անամուր քաղաքի դիմացի շրջանում:
Իրադարձությունների նման զարգացումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ թուրքական իշխանությունները մինչեւ հաջորդ երեքշաբթի հետաձգեցին «Oruc Reis» սեյսմիկ հետազոտության նավի առաքելությունն Արեւելյան Միջերկրականում: Մինչ այդ հայտնի էր, որ նշված նավն իր աշխատանքները պետք է ավարտի հոկտեմբերի 22-ին:
Վերջերս Թուրքիան ու Հունաստանը զուգահեռ զորավարժություններ են անցկացրել իրենց միջեւ շարունակվող լարվածության ֆոնին՝ կապված ծովային սահմանների ու տարածաշրջանում գազի պաշարների պատկանելության հետ:
«Թուրքիայի քաղաքականությունն ավելի ագրեսիվ ու ավելի սադրիչ է դարձել Միջերկրականում, ընդ որում՝ ոչ միայն Հունաստանի նկատմամբ: Պետական հեղաշրջման փորձն Էրդողանին հնարավորություն տվեց «մաքրել» իր քաղաքական բոլոր հակառակորդներին եւ ստեղծել տոտալիտար իրավիճակ»,- մի առիթով հայտարարել է Աթենքի ազգային համալսարանի տնտեսական աշխարհագրության եւ աշխարհաքաղաքականության պրոֆեսոր Իոանիիս Մազիսը:
Նրա խոսքերով՝ Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է երեք «տարածաշրջանային ենթահամակարգերի» դեմ՝ Կենտրոնական եւ Արեւմտյան Բալկանների, Էգեյան ծովի տարածաշրջանային եւ Թրակիայի, ինչպես նաեւ Կիպրոսի:
«Ստեղծվում է տարածաշրջանում Անկարայի նոր օսմանյան առաջխաղացման ռեժիմ», - ասել է Մազիսը՝ շեշտելով, որ դիմակայության համար Հունաստանը պետք է զարգանա եւ օգտագործի երկու առանցք՝ Աթենք-Նիկոսիա-Երուսաղեմ եւ Աթենք-Նիկոսիա-Կահիրե, նաեւ զարգացնի պաշտպանական համագործակցությունը Եգիպտոսի հետ:
Արդեն բավական ժամանակ է՝ Հունաստանում այն միտքն է առաջ քաշվում, որ հույները պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, հոգեբանորեն պատրաստ լինեն մոբիլիզացման եւ հասկանան, որ կարող են հույս դնել միայն իրենց վրա. ոչ ոք նրանց չի օգնի:
Հույները, այո, պատրաստ են թուրքերի հնարավոր հարձակմանը, որովհետեւ չեն հարցնում՝ արդյոք դա տեղի կունենա՞: Նրանց համար գլխավոր հարցն այն է, թե երբ տեղի կունենա: Թուրքիան իրեն այնքան սանձարձակ է պահում, որ պարզապես այլ ուղղությամբ մտածելու հնարավորություն չի տալիս:
«Միջազգային հարաբերություններն այն աշխարհը չեն, որտեղ տնօրինում է միջազգային իրավունքը: Դա աշխարհ է, որտեղ տնօրինում է ուժի իրավունքը: Այլ խոսքերով՝ դու ունես այնքան իրավունք, որքան դիվիզիա»,- ասել է հույն փորձագետը:
Հունաստանի դաշնակիցներն են Իսրայելը եւ Եգիպտոսը: Եթե Եգիպտոսի դեպքում հնարավոր է համարժեք գործողություններ ձեռնարկել, շատ բարդ է նույնն ակնկալել առաջինի պարագայում: Իսրայելն աջակցում է Ադրբեջանին Արցախի հայության դեմ պատերազմում, որին գործնականում մասնակցում է նաեւ Թուրքիան, իսկ Հունաստանի դեպքում նույն այդ երկիրը պետք է հանդես գա Էրդողանի ուժերի դեմ: Որքանո՞վ է դա հնարավոր…
Ի դեպ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հունաստանն ու Թուրքիան հրաժարվել են հաջորդ շաբաթ Արեւելյան Միջերկրականում լարվածության թոթափման շրջանակներում պլանավորված զորավարժություններին մասնակցությունից:
Թուրքիան Հունաստանի դեմ օգտագործում է այնպիսի մեթոդաբանություն, որը վերլուծաբաններն անվանում են «հիբրիդային պատերազմ»: Այլ կերպ ասած՝ դա նշանակում է ոչ պատերազմ եւ ոչ էլ խաղաղություն: Այն ներառում է միջազգային իրավունքի ագրեսիվ մերժումը, հոգեբանական ճնշումը, ռազմական գործողությունները: Պատերազմի եւ խաղաղության միջեւ այնպիսի իրավիճակ, որը ցանկացած պահի հնարավոր է անկառավարելի դարձնել:
Զարմանալի է, թե որքան կարող է շարունակվել Թուրքիայի լկտիությունը: Այդ երկրի տարածքային պահանջներն այս կամ այն երկրի տարածքների հանդեպ ծիծաղ են՝ նետված մարդկությանը: Ոչինչ չունեցող, մեր տարածաշրջանում ինչ-որ տեղից հայտնված ցեղերը, որոնք դեռ չեն սովորել մարդկային բարոյականության տարրական կանոնները, յուրացրել են գրաված երկրների ունեցվածքն ու շարունակում են մարտահրավեր նետել համաշխարհային հանրությանը: Ոչ միայն մարտահրավեր են նետում, այլեւ տարբեր երկրների ղեկավարների համար մինչ այս ապահովել են «կայուն եկամուտներ» եւ հավաքելով նման տեղեկատվության պատկառելի բազա՝ կրակում են աջ ու ձախ՝ վստահ, որ ոչ ոք չի հանդգնի կանգնել իրենց ճանապարհին: Այս պայմաններում համաշխարհային հանրությունը պետք է հետեւողականորեն հաշվետվություն պահանջի թուրքամետ կամ նույնիսկ չեզոք դիրքորոշում որդեգրած իրենց գործիչների ընդհանուր գործունեությունից՝ հասկանալու համար, վերջապես, թե ինչն է առաջնորդում նրանց՝ մարդկության ու եվրոպական արժեհամակարգի շահերի պաշտպանությո՞ւնը, թե՞ թուրքական գումարները… Եվ այդ դիրքորոշումները որքանո՞վ են համապատասխանում իր պատկերացումներին: Քաղաքական գործիչների գործունեությունը պետք է, այսպիսով, գտնվի հանրության, նաեւ, ինչու չէ, համապատասխան կազմակերպությունների ուշադրության կենտրոնում:
Զարմանալի է՝ Եվրոպան ոչի՞նչ չի զգում: Եվրոպական հանրությունը պետք է ուսումնասիրի իր պաշտոնյաների պահվածքը եւ պատժի անձնական շահերով առաջնորդվողներին, որոնք վերջնարդյունքում հայտնվել են թուրքական «մաղարիչի» ցանցում ու այժմ ծառայում են հենց այդ երկրին, այլ ոչ թե իրենց ժողովրդի արժեքներին…

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

24-10-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO