Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.11.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է

Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ իրավաբանները դիմել են Գերմանիայի իրավապահ մարմիններին` Արցախում Ադրբեջանի զինվորականների կողմից կատարված պատերազմական հանցագործությունների փաստի առնչությամբ։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանի հետ։
-Պրն Պետրոսյան, Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ դիմել եք դաշնային դատախազին։ Այս պահին ի՞նչ ընթացք է ստացել Ձեր դիմումը։ Ի՞նչ ժամկետներում է այն քննվելու։
-Գերմանիայի գլխավոր դաշնային դատախազը պատասխանատու է միջազգային հանցագործությունների, այդ թվում` պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ կատարված հանցագործությունների եւ ցեղասպանության համար։ Ներկա դրությամբ դատախազությունը կատարում է ուսումնասիրություններ։ Այս ուսումնասիրությունները հստակ ժամկետներ չունեն եւ կարող են տեւել ինչպես օրեր, այդպես էլ շաբաթներ։ Բայց իրենց ուսումնասիրությունների շրջանակներում կարող են սկսել համակարգված հետաքննություններ իրականացնել Արցախում Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ։ Այդպիսի նախադեպ կա արդեն Սիրիայի եւ Իրաքի վերաբերյալ։ 2018 թվականից ի վեր Գերմանիայի գերագույն դատարանի կողմից կա նախագահ Ասադի խորհրդական Ջամիլ Հասանի վերաբերյալ ձերբակալման որոշում, ով մինչ օրս Սիրիայում է։ Գերմանիայում գործում է միջազգային քրեական օրենսգիրքը։ Միջազգային հանցագործություններն ունեն ունիվերսալ բնույթ, այսինքն՝ անկախ այն հանգամանքից թե որտեղ են կատարվել հանցագործությունները, մեղավորները ենթակա են պատժի։ Այս առաքելությունը Գերմանիան կատարում է այն պատճառով, որ Միջազգային քրեական դատարանի անդամ պետություն է։ Նույն առաքելությունը պարտավոր են կատարել նաեւ մյուս անդամ պետությունները։ Ողջունելի կլինի նաեւ այն հանգամանքը, որ ԵՄ տարածքում մեր գործընկերները նույնպես իրենց ազգային ատյաններում նմանատիպ գործընթացներ սկսեն։
-Կմանրամասնե՞ք, թե հատկապես ո՞ր հանցագործությունների մասով եք դիմել արդարադատության համար։
-Հայ-գերմանական իրավաբանների միությունը ներկայացրել է այն բոլոր նյութերը եւ ապացույցները, որոնք բաց աղբյուրներում են եւ պարունակում են ակնհայտ պատերազմական հանցագործության հատկանիշներ, որոնց թվում են ինչպես խոշտանգումը, գնդակահարությունը, այդպես էլ՝ «post-mortal» նվաստացումը։ Մյուս ապացույցները եւ պատերազմական հանցագործությունների մասին վկայող ապացույցները շարունակաբար տրամադրվելու են գլխավոր դաշնային դատախազին։
-Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունների մասով գերմանական դատարանի դատական որոշումը։ Պատասխանատվության են ենթարկվելու հանցանքը կատարած անձի՞նք, թե՞ պետությունը։ Կա՞ն նախադեպեր այս մասով։
-Խոսքը բացառապես անձնական քրեական պատասխանատվության մասին է։ Այստեղ հարկ է հիշատակել, որ անձնական պատասխանատվության կարող են ենթարկվել ոչ միայն շարքայինները, այլեւ նույն հանցագործության համար շղթայական կապով իրենց վերադասները։
-Ինչպիսի՞ն են ներկայումս Գերմանիայի հանրության շրջանում տրամադրությունները։ Որքանո՞վ են տեղյակ, թե ինչ է կատարվում Արցախում։
-Կդժվարանամ հստակ պատասխանել տրամադրությունների վերաբերյալ։ Համավարակի շրջանակներում փորձ է արվում լռեցնել այս խնդիրը, բայց միեւնույն ժամանակ պետք է նշեմ, որ պատկան մարմինները տեղյակ են եւ պարբերաբար տեղեկացվում են գործողությունների վերաբերյալ։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

24-10-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO