Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.11.2020
ԼՂՀ


Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի

Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով սկսված պատերազմում զինադադար հաստատելու համար արդեն իրականացվել է երկու անհաջող փորձ: Անքննելի փաստ է, որ երկու դեպքում էլ հրադադարը խախտել է թշնամին, քանի որ այն ձեռնտու չէ միայն նրան: Զինադադարի դեպքում սեփական զոհերի թվի հաշվարկը եւ իր հասարակության առաջ արդարացման փաստարկներ չունենալը կործանարար են լինելու Ալիեւի ռեժիմի համար: Թշնամու կողմից հրադադարի պայմանավորվածությունների խախտման երկրորդ դեպքով հայկական կողմը նաեւ փաստացի ապացույցներ հրապարակեց: Գիշերային տեսագրությամբ եւ ժամագրությամբ արձանագրված էր հրադադարի ռեժիմի հաստատումից հետո թշնամու առաջխաղացման փաստը:
Իսկ միջազգային հանրության եւ շահագրգիռ երկրների կողմից այն որակվեց «հրադադարի խախտման փոխադարձ մեղադրանքներ» ձեւակերպմամբ: Միջնորդական ակտիվ աշխատանքներ տանող Ռուսաստանն անմիջապես ձեռնամուխ եղավ հրադադարի վերահսկման մեխանիզմների մշակմանը: Այն քննարկվեց նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում: Միանշանակ է, որ ընթացող թեժ ռազմական գործողությունների պայմաններում հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմներն անհրաժեշտություն են:
Ադրբեջանաթուրքական բանակի ու ահաբեկիչների դիակներն արդեն լուրջ համաճարակային վտանգ են ներկայացնում, եւ հրադադարի հաստատումը անհրաժեշտություն է, ինչը հնարավոր է ապահովել միայն համապատասխան վերահսկման մեխանիզմների դեպքում: Ճապոնական թերթին տված հարցազրույցում Ալիեւն արդեն խոսում է դիտորդների եւ խաղաղապահների ներգրավման մասին: Նա նաեւ շեշտում է, որ երբ գա ժամանակը, իր պայմանները կառաջարկի:
Դժվար չէ կռահել, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղապահների կազմում տեսնել Թուրքիային: Այս գաղափարը պատերազմի հենց սկզբից առաջ են տարել Արցախի հանդեպ ագրեսիա իրականացրած երկու պետություն: Սակայն այստեղ կան առարկայական խանգարող հանգամանքներ: Թուրքիան ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում ունի եւ ուղղակիորեն ներգրավված է ռազմական գործողություններում: Այս փաստը բավարար է, որպեսզի վերջինիս ներկայությունն ընդունելի չլինի Հայաստանի համար: Այդ մասին ակնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: Վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանի պատկերացումները խաղաղապահների վերաբերյալ չեն համընկնում Հայաստանի պատկերացումների հետ:
«Եթե պետք է խոսել փոխզիջումների մասին, ապա այստեղ նույնպես փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի հետ»,- նշել է ՀՀ վաչապետը: Վերջինս նաեւ ակնարկել է, որ պետք է հաշվի առնել տարածաշրջանի մյուս երկրների կարծիքը եւս, եւ որ խաղաղապահները պետք է կայունացնեն տարածաշրջանը, ոչ թե ապակայունացնեն:
Եթե խաղաղապահների կազմում լինի Թուրքիան, ապա դա նշանակում է, որ վերջինս իր դրդմամբ եւ անմիջական մասնակցությամբ սկսած պատերազմը հասցնում է նպատակին: Թուրքիան ի սկզբանե ձգտում էր իր կանոնավոր զորքերը եւ իր ձեւավորած ծայրահեղ իսլամիստ գրոհայիններին հաստատել տարածաշրջանում, ինչն իրականություն կդառնա: Ասվածի համատեքստում ուշադրության է արժանի Թուրքիային ուղղված` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի կոչը: Վերջինս առաջին անգամ Թուրքիային հորդորում է իր ազդեցությունն օգտագործել լարվածությունը թուլացնելու համար:
Անքննելի փաստ է, որ Թուրքիայի ու վարձկանների ներկայությանը դեմ կլինեն Ռուսաստանը եւ Իրանը: Ընթացող բանակցություններում վերջիններիս կարծիքի անտեսումը հնարավոր չէ:
Վերոշարադրյալից պարզ է դառնում, որ այսօր բանակցությունների առարկա է դառնում յուրաքանչյուր դետալ՝ նաեւ խաղաղապահների հնարավոր ներգրավման եւ կազմի հարցերը: Զինադադարի հաստատման ուղղությամբ այժմ ակտիվ բանակցություններ են ընթանում դիվանագիտական ճակատում, իսկ հայկական զինված ուժերն այն շարունակում են պարտադրել ռազմաճակատում: Այսօր ռազմաճակատում է «գրվում» նաեւ դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

24-10-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO