Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.11.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը

Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու վճռական միջնորդությունը
Լավ իմանալով ադրբեջանաթուրքական դաշինքի էությունը եւ մարտավարությունը՝ դժվար չէր կանխատեսել, որ վերջինս չի պահպանելու նաեւ Մինսկի խմբի համանախագահ երրորդ երկրի մայրաքաղաքում ձեռք բերված պայմանավորվածությունը: Այն ավելորդ անգամ փաստում է, որ թշնամին չի պատրաստվում բանակցությունների միջոցով հասնել խնդրի կարգավորմանը: Այդ մասին բաց տեքստով հայտարարեց նաեւ Ալիեւը:
Խախտելով հրադադարի երրորդ պայմանավորվածությունը՝ թուրքական դաշինքն իր համար լուծում է նաեւ մեկ այլ խնդիր՝ փորձում է արժեզրկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաքելությունն ընդհանրապես: Այդ քայլով թշնամին առաջ է տանում պատերազմի հենց մեկնարկին ունեցած իր հիմնական նպատակը՝ Թուրքիային ներգրավել բանակցային գործընթացներում: Ադրբեջանին թույլ չտալով գնալ զինադադարի՝ Թուրքիան համաշխարհային հանրությանը եւ համանախագահներին ասում է, որ առանց իր մասնակցության հնարավոր չէ պատերազմական գործողությունները դադարեցնել:
Հրադադարի հաստատման նախորդ երեք փորձերը փորձագիտական շրջանակներում համապատասխան եզրահանգումների բերեցին: Այսօր այդ համայնքում ավելի շատ է շրջանառվում այն կարծիքը, որ առանձին երկրների կողմից հրադադար հաստատելու գործողություններն անարդյունավետ են, եւ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է միասնական ջանքեր գործադրեն ու գործուն լուծումներ առաջարկեն պատերազմը կանգնեցնելու համար: Նկատենք, որ ՌԴ-ն արդեն մշակել է հրադադարի պահպանման վերահսկման մեխանիզմներ, եւ, ամենայն հավանականությամբ, առաջիկայում այն կներկայացվի համանախագահների միասնական եռյակի կողմից: Նկատենք, որ ԱՄՆ-ից նույնպես հնչեցին հրադադարի վերահսկման մեխանիզմների մասին առաջարկներ: Մասնավորապես` ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը հայտնեց, որ Ադրբեջանը չի համաձայնել կիրառել Ռոյս-էնգելի 2015 թվականի համաձայնագրով նախատեսված միջազգային դիտորդների մոնիթորինգի իրականացում: Համաձայնագիրը ենթադրում է առաջին գծից դիպուկահարների հեռացում շփման գծից, ԵԱՀԿ դիտորդների ավելացում եւ սահմանի երկայնքով հատուկ լոկատորների տեղադրում, որոնք թույլ կտան որոշել հրադադարի ռեժիմը խախտողին: Ադրբեջանը, բնականաբար, չէր համաձայնի իր հարձակողական գործողությունները բացահայտող մեխանիզմի ներդրման հետ:
Մյուս կողմից էլ` լավ գիտենք, որ թշնամուն հրադադարը պետք է պարտադրվի միայն ռազմաճակատում: Վերջին 30 տարվա ընթացքում հայկական բանակն այն արել է երեք անգամ՝ 1994, 2016 եւ 2018 թվականներին: Այս ճշմարտությունն արդեն հասանելի է նաեւ քաղաքակիրթ աշխարհին եւ պետություններին:
Հետեւաբար՝ ռազմաճակատում բեկում մտցնելն այլընտրանք չունի: Հայ զինվորը բարձր ոգով ամուր կանգնած է իր դիրքերում եւ փայլուն կատարում է իր առջեւ դրված խնդիրները: Թշնամին արդեն ցույց է տվել իր ողջ զինանոցը, իսկ մենք՝ դեռ ոչ: Հիմա արդեն մեր հերթն է:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

28-10-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO