Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.11.2020
ԱՇԽԱՐՀ


Հայը կռվում է շատերի համար, իսկ նրանց լռությունը սոսկ ինքնասպանություն է

Թուրքիան նետվում է Միջին Ասիա՝ պանթուրանական ծրագրերի հետեւից

Այն ամենը, ինչ կատարվում է այսօր մեր տարածաշրջանում, թելադրված է Թուրքիայի կողմից եւ միտված է այդ երկրի պանթուրանական ծրագրերի իրականացմանը: Ուստի բոլոր կոչերը՝ վերադառնալու բանակցություններին, մերժվում են: Մերժվում են ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի կողմից, որն արդեն խժռել է ադրբեջանական տխրահռչակ տարածքը եւ տարածվում է դեպի Միջին Ասիա: Ոչինչ չի սանձում Էրդողան կոչեցյալին, նա գնում է դեպի իր նպատակակետը՝ ստորադասելով ողջ մարդկությանը:
Ադրբեջանաթուրքական հորդաներն ու նրանց հավաքագրած վարձկան ահաբեկիչներն Արցախում պայքարում են հայ ժողովրդի դեմ ոչ թե միայն այն բանի համար, որ նրանք հազարամյակներով ապրում են այն տարածքներում, որոնք հաճո են թվում գիշատչի քիմքին, այլեւ ձգտում են ոչնչացնել հայ զինական ուժը, ընդհանրապես՝ հայ ժողովրդին, որը կարող է կանխել նրանց պանթուրանական երազանքների իրագործումը: Մենք սա հասկանում ենք եւ պայքարում ենք նաեւ օտարերկրացի պոտենցիալ զոհերի համար, որոնք, ցավոք, դեռ պետք է զոհվեն թուրքերի կողմից, եւ որոնց իշխանություններն առայժմ չեն կանխազգում վտանգն ու կարծում են, թե արյունն իրենցից շատ հեռու է թափվում…
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պաշտոնական այցով մեկնել է Ուզբեկստան: Բանակցությունների ընթացքում ստորագրվել է համաձայնագիր ռազմատնտեսական համագործակցության մասին: Թուրքական ռազմական գերատեսչության ղեկավարը շեշտել է ,եղբայրական ժողովուրդներիե հետ ռազմավարական գործընկերության կարեւորությունը: Այդ շրջագայության ընթացքում Աքարն այցելել է նաեւ Ղազախստան ու Պակիստան:
Հարկ է նշել, որ Հուլուսի Աքարը Պակիստանում ու Ղազախստանում բանակցություններից հետո է պաշտոնական այցով ժամանել Ուզբեկստան եւ հանդիպել իր ուզբեկ գործընկերոջ՝ Բահոդիր Կուրբանովի հետ: Այս մասին հայտնել է ,Անադոլուե գործակալությունը:
Թուրքական ռազմական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Թուրքիան ու Ուզբեկստանը եղբայրական ժողովուրդներ են՝ ընդհանուր պատմությամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ուզբեկստան այցից հետո երկու երկրների հարաբերությունները նոր խթան են ձեռք բերել: Թուրքիային ու Ուզբեկստանին կապում է ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված եղբայրական ամուր հարաբերությունների վրա:
,Մենք ձգտում ենք զարգացնել մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում: Այն ներառում է առեւտրատնտեսական, սոցիալական, քաղաքական ոլորտները եւ, իհարկե, պաշտպանական համագործակցությունը: Մենք հասել ենք լուրջ առաջընթացիե,-հայտարարել է Աքարը:
Ղազախստանում Թուրքիայի պաշտպանության նախարարը քննարկել է ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը՝ շեշտելով, որ այն կարեւոր փուլ է թյուրքական ժողովուրդների միասնական բանակի ստեղծման ճանապարհին: Անկասկած, խոսքն Անկարայի գլխավորությամբ ռազմական դաշինքի մասին է, եւ Թուրքիան տոն կտա տարածաշրջանային ու գլոբալ բոլոր հակամարտություններում:
Արցախում Ադրբեջանի արձանագրած ,որոշ հաջողություններիե ֆոնին, որոնք գրանցվել են ռազմական նախապատրաստության գործում Թուրքիայի աջակցության, համատեղ զորավարժությունների, հարվածային ԱԹՍ-ների տրամադրման, իսրայելական զենքի, Սիրիայից, Պակիստանից, Լիբիայից ու Աֆղանստանից հավաքագրած վարձկան-ահաբեկիչների միջոցով, ,Թուրանական բանակիե ստեղծման հարցը Թուրքիայի համար կրկին կարեւորություն է ստացել: Եվ Թուրքիայի ու Ղազախստանի միջեւ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը, որը քննարկվել է Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ Ղազախստան կատարած այցելության ընթացքում, գնահատվում է որպես թյուրքական պետությունների միասնական բանակի ստեղծման առաջին քայլերից մեկը:
Ուշագրավ է, որ այս թեմային անդրադառնում են նաեւ թուրքական ԶԼՄ-ները՝ հրավիրելով փորձագետների ու փորձելով պատասխան ստանալ, թե որքանո՞վ է հնարավոր ,Թուրանական բանակիե ստեղծումը: Մեջբերենք թուրք երկու գիտնականի կարծիքները, որոնք էական պատկերացում կտան, թե ինչ է ուզում ժամանակակից Թուրքիան, ի՞նչն են նրանք սրբորեն թաքցնում, որպեսզի հասնեն իրենց նպատակներին:
,Այդ հարցը թյուրքական աշխարհում պարբերաբար հայտնվում է օրակարգում, հատկապես՝ Թուրքիայում,- նշել է պրոֆեսոր, դոկտոր Քյուրշադ Զորլուն:- Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության արդյունքները՝ կապված ղարաբաղյան պատերազմի հետ, այդ հարցն այլ հարթություն են տեղափոխում: 2013 թ. Թուրքիան, Ադրբեջանը, Ղրղզստանը եւ Մոնղոլիան ստեղծեցին միացյալ կառույց, որն ստացավ ,Ռազմական կարգավիճակ ունեցող իրավապահ մարմինների ասոցիացիաե անվանումը: Դա մեծ իրարանցում առաջացրեց: Անգամ լուրերը ոմանց վախեցրին: Թուրանական բանակը շատ կարեւոր նպատակ է եւ այս պահին որոշակի սպասման, որոշակի իդեալի արտացոլում: Այն բանի ցուցանիշն է, որ երկարաժամկետ կտրվածքով սպասելիքները նույնպես մեծ կլինեն: Ներկայումս անհրաժեշտ է կենտրոնանալ Թուրքական խորհրդի շրջանակներում ընդհանուր ռազմական ներուժի ամրապնդման վրա եւ անցնել կոնկրետ քայլերի տեխնիկական համագործակցության ոլորտում: Ցանկանում եմ հատուկ շեշտել, որ եթե այդպիսի նախագծերի մասին շատ բան է ասվում նախքան այն, երբ կձեւավորվեն անհրաժեշտ մենթալ շրջանակները, եւ միջազգային հաշվեկշիռները կլինեն ընդունելի մակարդակի վրա, դա կարող է ձախողել գործընթացը: Նաեւ ուզում եմ շեշտել, որ երբ Ղարաբաղի համար պայքարը հասնի արժանի մակարդակի, դա մեծ մոտիվացիա կառաջացնի թյուրքական աշխարհումե:
,Թյուրքական պատմության մեջ շատ քիչ են այսպիսի շրջանները, երբ Կենտրոնական Ասիայի հանրապետություններն ու Թուրքական Հանրապետությունը, իսկ մինչ այդ՝ Օսմանյան կայսրությունը, այսքան մերձեցել ու նույնիսկ աջակցել են միմյանց,- նշել է պրոֆեսոր, դոկտոր Ջեմալետտին Թաշկիրանը:- Այս իրավիճակն առաջացել է համատեղ Ադրբեջանում ու Նախիջեւանում անցկացված զորավարժություններից հետո: Թուրքիայի աջակցության շնորհիվ Ադրբեջանը հիմա ի վիճակի է կարճ ժամանակում վերադարձնել գործնականում կորսված բոլոր հողերը: Դա ուրախություն է առաջացրել ողջ թյուրքական աշխարհում: Կարծում եմ՝ կարելի է ասել, որ Թուրքիայի աջակցությունը փոխում է հաշվեկշիռը տարածաշրջանում: Կհասնի՞ դա ,Թուրանական բանակինե: Հույս ունեմ՝ այո: Սակայն հիմա դեռ վաղ է խոսել այդ մասին: Նույնիսկ միայն խոսակցությունները կարթնացնեն որոշակի շրջանակների: Իրականում, երբ ուժեղ կամք կառաջանա, որն այսօր անհնար է թվում, գաղափարը կարող է իրականություն դառնալ միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարումե:
Եվ այսպես՝ Թուրքիան արդեն սկսում է ակտիվացնել ,Թուրանական բանակիե ստեղծման գաղափարը: Պատասխանը գրեթե բոլորի համար պարզ է՝ այդ հարցն օրակարգային է դարձրել Թուրքիայից, Պակիստանից, Սիրիայից, Լիբանանից ու Աֆղանստանից հավաքագրված վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ,որոշ հաջողություններիե գրանցման փաստը: Ժամանակ չկորցնելու համար Թուրքիան անցել է հաջորդ քայլերին, բայց իր կոկորդում դեռ զգալու է հայկական ոսկորի ազդեցությունը:
Եվ, այնուամենայնիվ, թուրքերը շատ վաղուց են արթնացրել ,որոշակի շրջանակներինե: Հայերը, օրինակ, թուրքերի թուրանական նպատակների մասին գիտեն արդեն հարյուրավոր տարիներ…
Հուլուսի Աքարի՝ նշված այցի մանրամասները պետք է որ հետաքրքրեն Ռուսաստանին ու Իրանին: Եվ ոչ միայն հետաքրքրեն, այլեւ լուրջ ուշադրության արժանանան: Դատելով վերը նշված փորձագետների խոսքերից՝ թուրանական մտածողությանը հակված գործիչները խորհուրդ են տալիս չբարձրաձայնել այդ գաղափարի մասին, միայն թե ,չարթնանան այն ուժերըե, որոնց դեմ է ուղղված ,Թուրանական բանակիե ստեղծումը: Հայաստանը այդ ճանապարհին խոչընդոտող գործոն է, սակայն հիմնական հարվածն ապագայում կուղղվի Ռուսաստանի ու Իրանի դեմ՝ արդեն իսկ նրանց տարածքներում: Գործող ռումբերը՝ ահաբեկիչները, արդեն իսկ այդ պետություններում են, որտեղ հայտնվել են Ադրբեջանի տարածքից՝ Թուրքիայի թեթեւ ձեռքով: Թուրքիայի այս քայլերը լիովին հասկանալի են դառնում, երբ հիշում ենք վերը նշված փորձագետների կարծիքները՝ կապված միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում Թուրանի ստեղծման հետ:
Եվ եթե հայ ժողովուրդը, Աստված մի արասցե, պարտվի Արցախում, թյուրքական ուժերին արդեն ոչինչ չի կասեցնի՝ օգտվելու թյուրքալեզու ժողովուրդի մոտիվացիայից եւ ստեղծելու մի բանակ, որի դեմ ոչ ոք չի կռվի:
Մեր հրապարակումներում անդրադարձել ենք այն հանգամանքին, որ Էրդողանի, ընդհանրապես՝ թուրքական ցանկացած ուժի համար, եթե ցանկանում է գոնե պահպանել պետությունն այսօրվա սահմանների մեջ, ամենալուրջ թշնամին ներքին գիտակից եւ քաղաքակիրթ տարրն է: Հենվելով կրոնական եւ ազգայնամետ բարբարոս ուժերի վրա, որոնք թալանի համար պատրաստ են գնալ նոր նվաճումների, Թուրքիան կարող է փորձել տարածվել նաեւ դեպի Միջին Ասիա, բայց հետեւում կթողնի մի ուժ, որը կձգտի ազատվել էրդողանակերպների իշխանությունից: Եվ նրանք ամենեւին էլ փոքր թիվ չեն կազմում թուրքական հանրության մեջ…
Այս օրերին Իրանի փոխարտգործնախարարը այցելություններ է կատարում Մոսկվա, Երեւան, Բաքու եւ Անկարա՝ ներկայացնելով արցախյան հարցի լուծման իր տարբերակը: Հավանաբար, Իրանն ու Ռուսաստանը վերջին հնարավորությունը կտան Ալիեւին, որը համարձակվեց Հարավային Կովկաս բերել Էրդողանին, նրա հետ՝ նաեւ վարձկան-ահաբեկիչներին: Հատուցման պահը մոտ է: Ոչ մեկի հետ, սակայն, հույսեր չենք կապում, այլ միայն մեջբերում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 27-ի ուղերձից մի հատված. ,Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը, ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ, ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի եւ ամեն միլիմետրի համար, եւ անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալուե:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

29-10-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO