Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.11.2020
ԱՇԽԱՐՀ


Ռուսաստանը Թուրքիայում, ի վերջո, կկառուցի՞ ատոմակայան

Ի՞նչ է ենթադրում «Akkuyu» ԱԷԿ նախագծային ընկերությունից «Ինտեր ՌԱՕ»-ի դուրս գալը

Ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ն դուրս է գալիս թուրքական «Akkuyu» ԱԷԿ նախագծային ընկերությունից: Այս մասին լուրը հոկտեմբերի 26-ին տարածել էր «Փրայմը»: Ի՞նչ է սա ենթադրում, արդյոք բանը կհասնի՞ նրան, որ ռուսական կողմը կհրաժարվի Թուրքիայում ատոմակայան կառուցելու ծրագրից, թե՞ սա պարզապես Մոսկվայի քաղաքական մեսիջն է Անկարային՝ հաշվի առնելով արցախյան հակամարտության հետ կապված ռուս-թուրքական հակասական ծավալումները՝ ահաբեկիչների տարածաշրջան ներթափանցման համապատկերում:
Ժամանակը ցույց կտա՝ առաջի՞ն հարցադրումը իրական կդառնա, թե՞, այնուամենայնիվ, երկրորդն է ավելի կենսունակ, իսկ առայժմ «ՀՀ»-ն տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ կփորձի հասկանալ վիճակն ու հնարավոր ծավալումները:
«Akkuyu Nuclear» նախագծային ընկերությունը զբաղվում է Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի նախագծով: Իսկ «Ինտեր ՌԱՕ»-ի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել «Akkuyu Nuclear» նախագծային ընկերությունից դուրս գալուն: Հաղորդագրությունում միայն նշվում է, որ «Akkuyu Nuclear» բաժնետիրական ընկերությունում «Ինտեր ՌԱՕ» ԲԲԸ-ի մասնակցության դադարեցմանը հավանություն է տրվել «էական պայմանների հիման վրա»: Դարձյալ ըստ «Փրայմի»` «Ինտեր ՌԱՕ»-ն «ՌԻԱ նովոստիին» հայտնել է, որ խոսքը վերաբերում է տնօրենների խորհրդի կողմից հավանական գործարքի նախնական հաստատմանը: Այլ մանրամասներ ընկերությունը չի հաղորդել:
Մեկ այլ տեղեկություն էլ հաղորդենք, որը մեզ շատ բան կհուշի: Ըստ այդմ, ինչպես գրում է «Փրայմը», «Աքքույու» ԱԷԿ-ը կառուցելու համար «Akkuyu Nuclear»-ը Թուրքիայում հիմնել է ռուսական կողմը դեռ 2010 թ.: «Akkuyu Nuclear» կայքում տեղ գտած ինֆորմացիայի համաձայն` ընկերության բաժնետոմսերի միայն 74.915 տոկոսը «Ռոսատոմ էներգո ինթերնեյշընլ» ընկերությանն է պատկանում, 21.948 տոկոսը «Ռոսէներգոատոմ կոնցեռնի» բաժինն է: 2.267 տոկոսը «Ատոմստրոյէքսպորտ» բաժնետիրական ընկերության մասնաբաժինն է, իսկ 0,025 տոկոսը՝ «Ատոմտեխէներգո»-ինը եւ «Ատոմէներգորեմոնտ»-ինը (ի դեպ, բոլորը ներառված են «Ռոսատոմում»): «Ինտեր ՌԱՕ»-ի բաժինը 0.82 տոկոսն է:
«Ռուսական մասնակցությամբ Թուրքիայում ատոմակայան կառուցելու ծրագիրը վաղուց կար: Այդ ծրագրի իրագործման համար տարբեր հաշվարկներով 1.5-2 մլրդ դոլար էր անհրաժեշտ: Հետո հաշվարկները վերանայվեցին: «Ռոսատոմ»-ն ու «Ինտեր ՌԱՕ»-ն բազմաթիվ նման նախագծեր ունեն դրսում, նաեւ վարկեր են տրամադրում այդ ուղղությամբ: Երբ ռուսական կողմը որոշում կայացրեց Թուրքիայում ատոմակայան կառուցել, ռուսական մասնագիտական շրջանակներում դա լուրջ քննարկումների առիթ դարձավ մի պարզ պատճառով. Թուրքիան Ռուսաստանի համար տարածաշրջանում մրցակից է համարվում, եւ շահերի բախում, միանշանակ, լինելու է: Դա նկատի ունենալով՝ բազմաթիվ քննադատություններ հնչեցին, ու հարցեր առաջ քաշվեցին: Բայց որոշումը, այդուհանդերձ, կայացվեց»,- նշեց Սուրեն Պարսյանը՝ միաժամանակ ուշադրություն հրավիրելով ակնհայտ այն հանգամանքի վրա, որ Թուրքիան փորձում է ատոմային տեխնոլոգիաները յուրացնել:
Թուրքիան նմանատիպ աշխատանքներ է իրականացնում նաեւ Ֆրանսիայի հետ (այս կողմի հետ, սակայն, ծրագիրը տարիներ առաջ ինչ-ինչ պատճառներով սառեցվել է): «Հասկանում ենք, չէ՞, թե Թուրքիայի պարագայում ինչի է հանգեցնելու նրա կողմից ատոմային տեխնոլոգիաների յուրացումը: Եթե ավելի պարզ, ապա խաղաղ ատոմի ներդրման միջոցով կհասնի ատոմային զենքի, ինչպես եղավ Պակիստանի պարագայում…: Ակնհայտ է՝ հաշվի առնելով ընդհանրապես թուրքական նկրտումները, նա խաղաղ ատոմով չի բավարարվելու եւ ատոմային զենք ունենալու քայլեր միանշանակ ձեռնարկելու է»,- շեշտեց տնտեսագետը:
Ինչ վերաբերում է ռուսական կողմի վերոնշյալ որոշմանը, ապա, տնտեսագետի խոսքերով, միանշանակ քաղաքական մեսիջ էր՝ վերանայելու թուրքական կողմի հետ խաղաղ ատոմի ծրագրի իրականացման դիրքորոշումը. «Սրանից Թուրքիան հաստատ կորցնելու բան ունի եւ պետք է, այնուամենայնիվ, որոշում կայացնի՝ արդյոք արժե՞ այն, ինչ հիմա իրականացնում է Ադրբեջանի միջոցով Ղարաբաղի դեմ՝ փորձելով խնդիրներ ստեղծել Իրանի եւ Ռուսաստանի համար: Պետք է որ քննարկի Թուրքիան սա՝ հաշվի առնելով այն էներգետիկ, տնտեսական, հետագայում նաեւ ռազմական կորուստները, որ կարող է ունենալ այս ծրագրի սառեցման հետեւանքով»:
Բանն այն է, որ Ռուսաստանը երկար տարիներ աշխատում է այս ծրագրի ուղղությամբ (ատոմակայանը մեկ տարում չէ, որ կառուցում են, նույնիսկ նախապատրաստական աշխատանքների համար են տարիներ հարկավոր): Եվ եթե ծրագիրը կիսատ մնաց, ոչ մի այլ ընկերություն ի վիճակի չի լինելու ավարտել այն: Միջուկային էներգետիկայի ոլորտում «ոսկե կանոն» է՝ սկսողն է ավարտում, որովհետեւ ամեն երկիր իր յուրահատուկ տեխնոլոգիական լուծումներն ունի՝ ֆրանսիական, ամերիկյան, ռուսական… Բացի այդ՝ մեկ այլ հարց էլ կա, ինչպես ընդգծեց տնտեսագետը: Շինարարական աշխատանքները պետք է իրականացնի ԱԷՄԳ-ի միջոցով ճանաչված, ընդունված ընկերությունը…
Մեր կողմից անդրադառնանք հիշյալ ընկերություններին, տեսնենք՝ ինչ պատկեր է ստացվում: Միանգամից պարզ է՝ ռուսական: Օրինակ՝ «Ռոսատոմը» Ռուսաստանի միջուկային համալիրի կարգավորիչ մարմինն է, նաեւ «Ռոսատոմը» աշխարհում միակ ընկերությունն է, որն ունի պաշարներ եւ իրավասություններ միջուկային էներգիայի արտադրության ցանցի բոլոր հատվածներում հաջող գործունեության համար: ԱԷՄԳ-ի կողմից ճանաչված ընկերությունները աշխարհում շատ քիչ են ընդհանրապես: Ռուսական «Ատոմստրոյէքսպորտն» էլ կառուցելու էր Թուրքիայում ատոմակայանը: «Ինտեր ՌԱՕ»-ն էլ դուրս է գալիս կառավարումից: Իսկ «Ինտեր ՌԱՕ»-ն էլ ռուսական խոշորագույն հանրային էներգետիկ ընկերություններից մեկն է՝ շուկայական կապիտալիզացիայով: Եվ այստեղ կարծես արդեն էական էլ չէ, թե ռուսական որ ընկերությունն ինչ մասնաբաժին ունի, որովհետեւ քաղաքական մեսիջը ռուսական կողմինն է:
Իբրեւ ամփոփում` մի փոքր հետ գնանք: Դեռ տարիներ առաջ, երբ ռուսական կողմը որոշեց Թուրքիայում ատոմակայան կառուցել, «Ռոսատոմի» ղեկավարը ասել էր, թե դա իրենց համար բավականին կարեւոր համաձայնագիր է, քանզի խոսքը ոչ միայն վերաբերում է «Ատոմստրոյէքսպորտի» կողմից կառուցվելիք կայանին. «Մենք ստեղծում ենք նախագծային ընկերություն, որը 100 տոկոսվ կպատկանի ռուսական կողմին, իսկ հեռանկարում ռուսական կողմին կպատկանի այն ընկերության վերահսկիչ փաթեթը, որը կղեկավարի թուրքական ԱԷԿ-ը»:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

29-10-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO