Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.11.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


ՌԴ-ն տարածաշրջանում միշտ եղել է կայունություն հաստատող պետություն

Ռուսաստանը տարածաշրջանում կայունություն հաստատելու կողմնակից է, եւ հակամարտությունների առկայությունը չի բխում իր շահերից: «Արմենպրեսի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության սրացման համատեքստում Ռուսաստանի դերին:
«Այդ հարցին անդրադառնալու համար եկեք պատմական ակնարկ կատարենք: Դեռ 1994 թվականին Ռուսաստանն Անդրկովկասում կանգնեցրեց երեք հակամարտություն՝ Օսիայի, Աբխազիայի, ինչպես նաեւ Ղարաբաղի: Երբ մենք խոսում ենք Ռուսաստանի դերի մասին, ապա հստակ կարող ենք ասել, որ միշտ տարածաշրջանում եղել է այն պետությունը, որը հաստատել է կայունություն: Այս տարածաշրջանում գտնվող Ռուսաստանի համար սպառնալիք են այն հակամարտությունները, որոնք իր սահմանների մոտ են»,-ասել է Վաղարշակ Հարությունյանը:
Նա հիշեցրել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողություններից հետո առաջինն արձագանքեց Ռուսաստանը: Հայտարարություններով հանդես եկան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանն առաջին արձագանքողներից էր ապրիլյան պատերազմի ժամանակ, 2016 թվականին: Այդ ժամանակ եւս հրադադարի հաստատման գործում Ռուսաստանը բավական ակտիվ էր, Սերգեյ Շոյգուն հանդես եկավ, եւ զինադադարի հետ կապված համաձայնություն ձեռք բերվեց Մոսկվայում:
Ի՞նչ քաղաքականություն է վարում Թուրքիան: Հարցին ի պատասխան՝ Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ Թուրքիան շարունակում է կրակի վրա յուղ լցնել եւ ապակայունացնողի դեր տանել: Նա ընդգծել է, որ ներկայում գործում է միայն Թուրքիան, ոչ թե Ադրբեջանը, եւ տարածաշրջանում անկայունությունը Թուրքիայի շահերից է բխում: Նա նկատել է, որ այսօր որոշումներն ընդունվում են Թուրքիայում, իսկ Ադրբեջանը հնչեցնում է դրանք: Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանն սպասարկում է նեոօսմանիզմի գաղափարախոսության իրականացմանը:
«Այստեղ ես կցանկանայի ընդգծել, որ Ռուսաստանը բոլոր ուղղություններով պայքարում է միջազգային ահաբեկիչների դեմ: Երբ ժամանակին ՌԴ դաշնային խորհրդում քննարկվում էր Սիրիա զորք ուղարկելու մասին, հիմնավորումը եղավ այս՝ եթե չլինի այդպիսի առաքելություն, ապա այդ ահաբեկիչները կգան ԱՊՀ երկրներ, Ռուսաստան: Հիմա մենք տեսնում ենք դա: Այսօր Թուրքիան Իդլբում զինում է ահաբեկիչներին, իսկ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում զինաթափելու համար: Ռուսաստանի կողմից տարածաշրջանը կայունացնելու գործոնին պետք է գումարել Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարը»,-շեշտել է Վաղարշակ Հարությունյանը:
Նա պատահական չի համարում նաեւ Կասպից ծովում Ռուսաստանի զորավարժությունները, որոնցով այդ երկիրը ցույց է տալիս, որ անհանգստացած է այս իրավիճակով: Ռուսաստանը բացահայտ հայտարարում է՝ չի կարող հանդուրժել այնպիսի իրավիճակ, երբ ահաբեկիչները մոտեցել են իր սահմաններին:

29-10-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO