Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.11.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Սե՞ր, թե՞ բարեկամություն...

Սկիզμը՝ նախորդիվ

Յակոբ Սամսոնովիչը նաեւ դարդիման էր, չափազանց անկեղծ ու նվիրված ընկեր։ Այսպիսով` Իսահակյանին՝ Սարյանի, Դեմիրճյանի, Գարեգին Լեւոնյանի, Գեւորգ Զ. Չորեքչյանի կողքին, մի ընկեր էլ կյանքը պարգեւեց։
Իսահակյանը 1939-1948 թթ. նամակագրություն է ունեցել Յակոբ Սամսոնովիչի հետ։ Յ. Խաչատրյանցին ուղարկած մեզ հասած առաջին նամակից («1939 թ. փետրվարի 3») իմանում ենք.
«Ուրախ եմ նույնպես, որ «թՏրսՌՑՌջՊՈՑ»-ը նրան (Մարիետա Շահինյանին) է հանձնել թարգմանելու «Մհերս»։ Կարծում եմ, որ Մարիետան, իբրեւ մեծ էրուդիցիայի տեր, խելոք, նուրբ եւ խորունկ՝ պիտի հասկանա իմ կոնցեպցիան եւ կարողանա հնարավոր չափով ադեկվատ հասցնել ռուս հասարակությանը։ Հավատացած եմ դրան եւ խնդրում եմ, որ գործին սրտով կպչի։ Ուղարկում եմ ահա «Մհերը» եւ այս բառացուցակը», - զուր էր Վարպետն ուրախացել, համենայնդեպս Մարիետան գործին ոչ «սրտով կպավ», ոչ էլ գրչով։ Եվ այսքան ռեալ հնարավորությունը` օգտակար լինել հայ գրականությանը եւ իր ժողովրդին, ձեռքից անխոհեմաբար բաց թողեց։ Արդյունքում «Սասմա Մհեր» պոեմը թարգմանեց ռուս բանաստեղծ Կոնստանտին Լիպսկերովը, որն առանձին գրքով հրատարակվեց Մոսկվայում, 1939 թվականին։
Նամակում Վարպետը գրում էր նաեւ. «Ես էլ քեզ շա՜տ կարոտել եմ եւ ինչպես կուզեի մի երկու շաբաթ միասին անցկացնեինք, քեֆ անեինք... Գուցե դու քեզ ձգես Երեւան, որին շատ կարոտցած կլինես, գիտեմ։ Գարնանը Սասունցի Դավթի հանդեսներին արի» (VI4 334)։
Հենց այս նամակներից էլ երեւում է, որ Յակոբ Սամսոնովիչը դարդիման ընկեր էր Իսահակյանին, բարձր տրամադրություն պարգեւող։ Բանաստեղծը գրում էր. «Քույրդ ինձ ասաց, որ մարտին-ապրիլին ուզում ես գալ Երեւան, չեմ հավատում, բայց քաղցր է հուսալ եւ սպասել։ Ուրիշ ի՜նչ գրեմ, կանք էլի՜, որ գաս՝ մի փոքր աշխուժություն կբերես մեր թմրած կյանքին. մի երկու լավ քեֆ անենք (1940, մարտի 7)»։
Ամեն մարդու նման ջերմ տողեր չէր ուղղի Իսահակյանը։ Յակոբն, իսկապես տեղ ուներ նրա սրտում։
Հաջորդ նամակը գրված է արդեն Մեծ հայրենական պատերազմի օրերին (1942 թ., դեկտեմբերի 10).
Եթե Ա. Բլոկը, Վ. Բրյուսովը, Ա. Ախմատովան, Վ. Դերժավինը, Վ. Զվյագինցեւան եղել են Իսահակյանի կենդանության օրոք նրա պոեզիայի ամենաակտիվ թարգմանիչները, ապա Վարպետի արձակը բոլորից շատ ռուսերեն թարգմանել է Յակոբ Խաչատրյանցը։ Եվ հենց պատերազմի թեժ օրերին (1942 թ.) Մոսկվայում հրատարակվող մեծ տարածում ունեցող «ԿՍՑÿոՐՖ» ամսագրում տպագրվում են Իսահակյանի ստեղծագործությունները Յ. Ս. Խաչատրյանցի թարգմանությամբ։ Այդ մասին Վարպետը գրում է ընկերոջը. «Սրտագին շնորհակալություն, որ ուզում եմ հայտնել քեզ «ԿՍՑÿոՐՖ» ամսագրի մեջ քո թարգմանությամբ լույս տեսած իմ երեք պատմվածքների համար... Քո հաջող, որակավոր թարգմանությանց համար»։
Այնուհետեւ Վարպետը կրկին կարոտով հիշում է միասին անցկացրած օրերը. «Ե՞րբ պիտի նորից հանդիպենք իրար, ե՞րբ պիտի վերադառնան խաղաղության այն չքնաղ օրերը, նորից գանք սիրելի Մոսկվա, ուրախանանք, ուտենք-խմենք, գրքեր գնենք, - ափսո՜ս, ափսո՜ս ժամանակներ» (VI4 360)։
Պատերազմի թեժ օրերին գրած այս նամակը կարծես բացում է Իսահակյանի հոգին, ոչինչ մարդկային նրան օտար չէ։ Վարպետը 67 տարեկան է, Յակոբ Սամսոնովիչը՝ 58 տարեկան, հիանալի հասակ` կյանքը վայելելու եւ քեֆ անելու, հիշելու նախապատերազմական Մոսկվան` իր բոլոր գեղեցկություններով, ինչի մեծ գնահատողներն էին եւ՛ Վարպետը, եւ՛ Յակոբ Սամսոնովիչը։
Հայտնի է, որ Իսահակյանը պատերազմի տարիներին մի քանի ամառ է անցկացրել Թալինի շրջանի սասունցիների հիմնած Իրինդ գյուղում։ Ահա Իսահակյանն ինքն է պատմում ընկերոջն իր զգացածն այդ օրերի մասին. «Հիմա իմ այստեղ լինելուս մասին այս շրջանն ունի 19 գյուղ` սասունցիներով բնակված, մոտ 10-12000 մարդահամարով։ Ես նրանց հյուրն եմ, մի ամիս է այստեղ եմ, եւ նորից մի 15 օր էլ ապրելու եմ։ Նրանցից պատգամավոր եկան եւ հայտնեցին ժողովրդի ցանկությունը՝ հյուր լինել իրենց մոտ ընտանիքով. կինս չէր կարող գալ, ես եկա, հրաշալի պահում են, բառացի յուղ ու մեղրի մեջ եմ. ձիով շրջում եմ գյուղերը, Արագածի յայլաները, աղբյուրները... Ահա իսկական գնահատանք ժողովրդի կողմից։ Ես էլ պարապում եմ եւ թափառում։ 1943, օգոստոսի 16, Իրինդ, Թալինի շրջան» (VI4 363-364)։
Իսկ 1947 թվականին Երեւանում «ԸՐՎչՌջ» հրատարակչությունում լույս է տես-նում «ԸՉ ԼրՈՈՍÿվ, ԼջոՐՈվվՈÿ տՐՏջՈ. կպՐպՉպս ր ՈՐՎÿվրՍՏչՏ շ. հ. ղՈփՈՑՐÿվՓ» գիրքը, որում զետեղված էին ընտիր նմուշներ Վարպետի արձակ երկերից։ Այդ թվում` «Լիլիթը», «Սաադիի վերջին գարունը», «Գյումրեցի կապիտան Ղազարը», («Ուստա Կարո» վեպից), «Շիդհարը», «Չինգիզ-խանը», «Բուդհան՝ թռչուն» լեգենդները, «Համբերանքի չիբուխը», «Գարիբալդիականը», «Օջախի ծուխը» պատմվածքները։ Ավելորդ է ասել, որ բոլոր այս գործերը նաեւ թարգմանական արվեստի ընտիր նմուշներ են, եւ ոչ մի ուրիշ թարգմանիչ այլեւս փորձ չարեց դրանք կրկին թարգմանել։
Յակոբ Սամսոնովիչի անձնուրաց ջանքերով եւ թարգմանությամբ Մոսկվայում լույս տեսավ «ԸՐՎÿվրՍՌպ վՏՉպսսօ» երկհատոր ժողովածուն (հ.1 1945 թ., հ. 2 - 1948 թ.), որում զետեղված էին Ա. Իսահակյանի մի շարք արձակ ստեղծագործություններ։ Այս երկհատորյակը ժամանակին բարձր է գնահատել Վարպետը։
Բանաստեղծը տեւական եւ բարի հարաբերություններ է ունեցել Յակոբ Սամսոնովիչի մեծանուն տիկնոջ՝ Մարիետա Շահինյանի հետ, որի անունը միշտ սիրով է տալիս Իսահակյանը Խաչատրյանցին ուղղված նամակներում։ 1946 թ. (15 նոյեմբերի) «Պրավդա» թերթում Մ. Շահինյանը տպագրում է «Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունները» հոդվածը։
Պատերազմից հետո Յակոբ Սամսոնովիչը Մոսկվայում, Գորկու փողոցում, նշանավոր K 19 հեռագրատան դիմաց մեկ սենյականոց առանձին բնակարան էր ստացել, որտեղ միայնակ էր ապրում։ Մեկ անգամ չէ, որ այնտեղ, Մոսկվայում գտնվելու օրերին, եղել է հայրս՝ Վիգեն Իսահակյանը։
Հայրս պատմում էր. «Մեկ անգամ Յակոբ Սամսոնովիչի ամուրիական բնա-կարանում հավաքված էր շատ խայտաբղետ եւ հետաքրքիր ընկերություն՝ բանաս-տեղծ Միխայիլ Սվետլովը իր կնոջ հետ, բանաստեղծ Ալեքսանդր Յաշինը, Լիդիա Սեյֆուլլինան, Սոֆյա Խիթարովան, Աշոտ Արզումանյանը, Յակոբ Սամսոնովիչի ընկերուհին՝ Անժելիկան։ Նախապատերազմական տարի էր, 1940 թիվ, եւ իր ժամանակի համար Յակոբ Սամսոնովիչը բավական ճոխ սեղան էր գցել։ Եվ քեֆն իր տարերքի մեջ էր, երբ հեռախոսի զանգ է գալիս։ Մարիետա Սերգեեւնան է, որ մտահոգված հարցնում է.
-Ինչպե՞ս ես, Յակոբ, հո սոված չե՞ս, բան ունե՞ս ուտելու։
-Հոգ մի քաշիր, Մարիետա, սիրելիս, մի «Շպրոտի» պահածո եմ բացել սեւ հացով ուտում եմ, վրայից էլ թեյ խմելով,- պատասխանում է նա ընդհանուր ժպիտների ներքո։
Հետո դրեց հեռախոսը, ուղղվելով դեպի մեզ՝ ահա այսպիսին է լինում իսկական բարեկամությունը…
Թեեւ նրանք՝ Մ. Շահինյանը եւ Յ. Խաչատրյանցը, պաշտոնապես ամուսիններ էին համարվում, բայց կլիներ մի քսան տարի, որ նրանք առանձին էին ապրում։ Մարիետայի տանը մեծանում էր նրանց միակ զավակը՝ Մերիէլը` նկարչուհի եւ քանդակագործուհի։ Այս յուրօրինակ ամուսնական զույգն ինչ-որ մի տեղ հանելուկ էր շատերի համար, բայց ոչ Իսահակյանի։ Նա գիտեր, որ ո՛չ Յակոբը, ո՛չ Մարիետան չեն պատկերացնում իրենց կյանքը իրարից ջոկ-ջոկ, եւ թեեւ փաստորեն ամուսիններ չէին, բայց իրականում իրար հետ էին։
Լեգենդ չէ, այլ ճշմարտություն...
1955 թվականի հոկտեմբերի 30-ին, օպերայի դահլիճում Իսահակյանի 80-ամյակի հոբելյանական երեկոյին Մարիետա Սերգեեւնան հենց բեմի վրա հարցնում է Իսահակյանին.
-Վարպետ՛, ի՞նչն է ավելի ուժեղ՝ սե՞րը, թե՞ բարեկամությունը։
Եվ Վարպետը պատասխանում է.
-Մարիետա ջան, դատելով քո եւ Յակոբի փոխհարաբերություններից` կարող եմ ասել` բարեկամությունն ավելի ուժեղ է...
2020 թ. սեպտեմբեր

29-10-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO