Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.11.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ով ինչ է անում եւ ինչ կարող է անել այսօր

Հասարակության դիմադրողականության ընկալումների ու դրսեւորումների մասին

Արվեստի քննադատ Վարդան Ջալոյանի հետ զրույցում «ՀՀ»-ն փորձում է պարզել, թե այս պատերազմի նկատմամբ ինչպիսի՞ դիմադրողականություն ունի մեր ժողովուրդը, հոգեբանական առումով ինչպիսի՞ն է նրա պատրաստվածության մակարդակը։ Ի՞նչ աշխատանքներ են կատարվում թիկունքում, ո՞ւմ խոսքն է ընկալելի ու օգտակար պատերազմական այս իրավիճակում։
-Պարոն Ջալոյան, այսօր ինչպե՞ս է մեր ժողովուրդը պատերազմում իրենից մի քանի տասնյակ անգամ շատ ուժերի դեմ։ Ինչպե՞ս եք գնահատում նրա կռիվը, համախմբումը, մոբիլիզացումը։
-Ես կարծում եմ, որ բոլորն էլ գործում են իրենց հնարավորությունների սահմաններում։ Այս առումով զգացվում է լարվածությունը:
-Անու՞մ ենք առավելագույնը, ինչ կարող ենք։
-Դա մի փոքր տեսական հարց է։ Այնուամենայնիվ, անում ենք այնքան, որքան մեզ հնարավորություն են տալիս կազմակերպման ժամանակակից ձեւերը։ Այսինքն, եթե հասարակությունը սոցիալապես ավելի զարգացած լիներ, կարելի կլիներ առավել շատ հնարավորություններ օգտագործել։
-Իսկ ինչպիսի՞ն էր հասարակության պատրաստվածության աստիճանն այս պատերազմին։
-Կարծում եմ, որ հասարակությունն այդքան էլ պատրաստված չէր երկարատեւ պատերազմի։ Ո՛չ հոգեբանորեն եւ ո՛չ այլ կերպ։ Առաջին հերթին հենց «COVID-19»-ի պատճառով։ Ոչ ոք չէր սպասում, որ համավարակի ժամանակ կարող են լինել պատերազմներ։
-Ինչպիսի՞ն է հասարակություն-իշխանություն կապը. գործողությունների փոխըմբռնում ու փոխլրացում կա՞։
-Առկա է այստեղ հասարակություն-բանակ կապի խնդիրը։ Իսկ բանակն այն հաստատությունն է, որը միշտ ունի բարձր վարկանիշ։
-19-րդ դարի մեր ազգային-ազատագրական պայքարը եւ, ընդհանրապես, մեր անցած տվյալ շրջանի պատմությունն իրենց հետքը թողե՞լ են մեր հոգեբանության ու մտածողության վրա։ Եվ դա երեւո՞ւմ է այս պատերազմի մեջ։
-Անշուշտ, դա թողել է իր հոգեբանական ազդեցությունը։ Ի վերջո, միշտ էլ խոսվել է, որ Հայաստանում գործում է պարտիզանի՝ ֆիդայինի հոգեբանությունը։ Մինչդեռ բանակն առաջին հերթին զենքն է, կարգապահությունը եւ հարակից այլ հանգամանքները։ Իսկ ֆիդայինի հոգեբանությունն այն է, որ նա լոկալ է գործում եւ ո՛չ ստրատեգիական համատեքստում։
-Վարչապետն ասում է, որ պետք է գործել հետեւյալ հոգեբանությամբ՝ «Ամեն ինչ կախված է մեկ մարդուց, ու այդ մեկ մարդը ես եմ»։ Այս գիտակցությունը հասնո՞ւմ է այսօր մեր քաղաքացուն, նա ստանձնո՞ւմ է իր բաժին պարտականությունը։
-Ես Ձեր հարցին ընդհանրական պատասխան տամ։ Ընդհանրապես` աշխատանքի արդյունավետության հիմքն աշխատանքի բաժանումն է, որ ամեն ինչ չի կարող կենտրոնացված լինել։ Մենք սա գիտենք։ Իսկ բաժանում ասելով` ես հասկանում եմ հետեւյալը՝ ամեն մի օղակ անում է իր գործը. զինվորականություն, դիվանագիտական կորպուս, գործադիր իշխանություն եւ այլն, եւ այլն։ Կամ՝ գոյություն ունի նաեւ հարցի սոցիալական կողմը։ Եվ աշխատանքի այս բաժանումը կարծես կամաց-կամաց տեղի է ունենում։
-Ժողովուրդը կարողանո՞ւմ է պատերազմելով՝ հընթացս մոբիլիզացվել ու հոգեբանական առումով առավել ամրանալ, պատրաստ լինել առավել երկարատեւ կռվի։
-Հոգեբանորեն նախապատրաստվելը եւ հասարակությանը նախապատրաստելը դրված են մտավորականների վրա։ Որովհետեւ նրանք են գաղափարախոսություններ մշակողները։ Ուստի հարցն այսպես դնենք՝ մտավորականները պատրա՞ստ են, թե՞ ոչ։ Ես կասեի՝ մեր մտավորականությունը հոգեբանորեն պատրաստ չէր, որ պատերազմը կլիներ այսքան ճնշող ու երկարատեւ։ Ընդ որում` մտավորականներ ասելով` ես նկատի ունեմ ինտելեկտուալներին եւ ոչ պոետիկ կամ արվեստագիտական ընկալումների մարդկանց։ Նրանց, ովքեր կարող են վերլուծություններ անել` վերլուծել քաղաքական, ռազմական, դիվանագիտական, աշխարհաքաղաքական իրադրությունները եւ անել համապատասխան առաջարկություններ։ Իսկ Հայաստանում կան մարդիկ, որոնք կարող են անել խոր վերլուծական աշխատանք եւ կանխատեսել զարգացումները։ Բայց նման մարդկանց ազդեցությունը դեռեւս փոքր է։ Ասեմ, որ այսօր շատ մեծ նշանակություն ունեն սոցցանցերը։ Օրինակ` կարծում եմ, կիմանաք ժամանակակից արվեստի կուրատոր, Ժնեւի քաղաքապետարանի անդամ Աննա Բարսեղյանին, ով տվեց հայտնի բանաձեւը՝ «Անջատում հանուն փրկության»։ Տեսեք՝ նա Երեւանի բնակիչ էլ չէ, բայց հսկայական գործ է անում։ Էլի կան նման մարդիկ, որ մեծ աշխատանք են կատարում այս կամ այն երկրում։ Բերում եմ այն մարդկանց օրինակը, որոնք ունեն արդիական մտածողություն։ Եվ այդ մտավորականներն են, որ կարողանում են այսօր, այս պահին օգտակար լինել։ Իսկ հին կարծրատիպերով ապրող մարդը նման իրավիճակներում չի կարող օգնել։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

29-10-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO