Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները
Աշխարհը խելագարվել է, մարդկանց նկատմամբ անմարդկային միջոցներն այնքան են շատացել, որ սկսում ես կասկածել՝ մի՞թե այս ամենը մարդն է արել...
Ինչպես հաղորդում է Արաբական Միացյալ Էմիրությունների «Al Arabiya»-ն, բրիտանացիների կողմից քիմիական զենքի առաջին կիրառումը ձախողվեց: Անհավանական է, բայց 1915 թ. սեպտեմբերի 2-ին բրիտանացի 2 մլն զինվոր տուժեց 140 տոննա թունավոր նյութից, շատերը զոհվեցին: Այդ հոդվածում Տահի Աբդել Նասեր Ռամադանը փորձել է բացատրել, թե ինչպես եղավ, որ բանակը տուժեց իր իսկ քիմիական զենքից:
Քիմիական զենքն առաջին անգամ օգտագործվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Գլոբալ հակամարտության ընթացքում հակառակորդ կողմերը չհապաղեցին քիմիական զենք օգտագործել՝ մարտերում արագորեն հաղթելու հույսով՝ դեռեւս խրամատներում գտնվող ուժերին հասցնելով լուրջ վնասներ: Մի քանի աղբյուրների համաձայն՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում քիմիական զենքից տուժել է մոտ մեկ միլիոն զինվոր, որից առնվազն 100 հազարը զոհվել է:
Գերմանիան առաջին անգամ քիմիական զենք օգտագործեց Առաջին աշխարհամարտում: 1915 թվականի մարտին գերմանացիները Բոլիմովի ճակատամարտում ռուսական բանակի դեմ օգտագործեցին արցունքաբեր գազ պարունակող նռնակներ: Այդ տարվա ապրիլին նրանք Եփրի ճակատամարտում 168 տոննա թունավոր քլորային գազ են օգտագործել՝ սպանելով հազարավոր ֆրանսիացի զինվորների:
Գերմանական քլորի գազի գրոհից մոտ հինգ ամիս անց բրիտանացիները, առանց տատանվելու, քիմիական զենքով համալրեցին իրենց բանակը՝ հույս ունենալով ծանր վնաս հասցնել գերմանական զորքերին: Նրանք ուզում էին ստիպել նրանց՝ լքելու խրամատները եւ նահանջելու Լոոսի ճակատամարտում: 1915 թ. սեպտեմբերին ֆրանսիացիները եւ բրիտանացիները փորձեցին համատեղ հարձակվել գերմանացիների վրա միանգամից երկու ճակատով՝ նրանց շփոթեցնելու եւ գերմանական ղեկավարության ուշադրությունն արեւմտյան ճակատից շեղելու համար: Ֆրանսիացիները հարձակվեցին Արտուայի, իսկ բրիտանացիները ՝ մարշալ Դուգլաս Հայգի գլխավորությամբ, Լոոսի ուղղությամբ ՝ ֆրանս-բելգիական սահմանից ոչ շատ հեռու:
Լոոսի ճակատամարտում անգլիացիները լուրջ կորուստներ ունեցան: Պատրաստվելով դրան՝ բրիտանական ռազմական հրամանատարությունը դիրքեր ուղարկեց մեծ թվով նորակոչիկների, ովքեր չունեին ռազմական փորձ եւ համապատասխան պատրաստվածություն: Բացի այդ, բրիտանական զորքերը բախվել էին հրետանային արկերի պակասի խնդրի հետ ճգնաժամի պատճառով, որի մեջ էր հայտնվել երկիրն այն ժամանակ:
Բրիտանացիները դատապարտեցին գերմանացիների կողմից 1915-ի ապրիլին քիմիական զենքի օգտագործումը, բայց որոշեցին օգտագործել քլորային գազ՝ գերմանական դիրքերին հարվածելու համար մինչեւ Լոոսի հիմնական հարձակումը: Բրիտանիան ջախջախիչ պարտություն կրելուց հետո փորձեց արագ հաղթանակ տանել ճակատամարտում ՝ իր բանակի բարոյական ոգին բարձրացնելու համար:
Բրիտանացի պաշտոնյաներն անտեսեցին օդերեւութաբանների նախազգուշացումները քամու ուղղության փոփոխության վերաբերյալ: 1915 թ. սեպտեմբերի վերջին բրիտանացիները Լոոսի գերմանական դիրքերի ուղղությամբ բաց թողեցին 5000 բալոն, որոնք լցված էին քլորային գազով: Այլ կերպ ասած՝ նրանք օգտագործել են 140 տոննա թունավոր նյութ, նախքան հիմնական հարձակումն սկսելը:
Դժբախտաբար, քամին հանկարծ փոխեց ուղղությունը եւ թույնը վերադարձրեց բրիտանական խրամատներ: Արդյունքում տուժեց մոտ 2 միլիոն զինվոր, որոնցից շատերը զոհվեցին:
Բրիտանացիների կողմից քիմիական զենքի առաջին կիրառումը ձախողվեց, որովհետեւ գերմանացիների հետ զոհվեցին նաեւ բրիտանացի զինվորներ: Մեծ Բրիտանիան ջախջախիչ պարտություն կրեց Լոոսի ճակատամարտում: Հետագա օրերին բրիտանացիները չկարողացան առաջընթացի հասնել գերմանական պաշտպանության պատճառով, որը նրանց լուրջ վնասներ հասցրեց: Բրիտանական բանակը կորցրեց ավելի քան 50 հազար զինվոր:
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ 28-11-2020
|

փակել >>
|