Հայաստանի բազմաբնակարան շենքերի երեք տոկոսից ավելին անբավարար վիճակում է
Կառավարման մարմինները բնակֆոնդի պահպանման գործառույթներ պետք է իրականացնեն
Հայաստանում առկա է 19 հազար բազմաբնակարան շենք: Վերջիններս շահագործման ընթացքում ձեռք են բերում ֆիզիկական եւ բարոյական մաշվածություն, ենթարկվում են մարդածին ու բնական բացասական ազդեցության: Այդ բացասական հետեւանքները չվերացնելու դեպքում բնակչությունը էական ռիսկերի է ենթարկվում:
Բազմաթիվ են դեպքերը, երբ բնակիչները, իրազեկված չլինելով իրենց գործողությունների բացասական հետեւանքների մասին, առանց քաղաքաշինական փաստաթղթերի եւ շինարարական թույլտվության վնասում են բազմաբնակարան շենքի կրող կոնստրուկցիաները: Մարդածին միջամտությունը հատկապես մեծ է շենքերի նկուղային հարկերում:
Այդ գործողությունների կանխարգելման եւ վերահսկման համար առկա մեխանիզմները լիարժեք չեն, ինչն էլ նվազեցնում է նման անընդունելի երեւույթների դեմ պայքարի արդյունավետությունը: Ըստ քաղաքաշինության կոմիտեի գնահատականների՝ բազմաբնակարան շենքի կառավարման մարմինները գրեթե չեն իրականացնում օրենքով սահմանված կարգով շենքի պահպանմանն ուղղված պարտադիր իրականացման ենթակա միջոցառումներ: Դրա հետեւանքով այդ մաշվածության ծավալները մեծացել են: Ահա թե ինչու, համաձայն տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտացված առկա եզրակացությունների, 2020 թ. դրությամբ բազմաբնակարան շենքերի 3 տոկոսից ավելին անբավարար վիճակում է:
Ստեղծված վիճակին առաջին հերթին նպաստում է ոչ լիարժեք իրավական դաշտը: Ներկայում չկան միասնական եւ միանշանակ սահմանումներ շենքի պահպանման չափորոշիչների վերաբերյալ, ինչպես նաեւ սահմանված չէ պատասխանատվություն պարտադիր իրականացման ենթակա աշխատանքները չկատարելու համար:
Խնդիրը կարգավորելու նպատակով քաղաքաշինության կոմիտեն մշակել եւ հանրային քննարկման է ներկայացրել «Բազմաբնակարան շենքի պահպանման, շահագործման, արդիականացման (այդ թվում՝ էներգարդյունավետության եւ էներգախնայողության բարձրացման) կանոնները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Փաստաթղթում առաջարկվող կանոններով սահմանվում է բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի նկարագիրը: Դասակարգվում է գույքի պահպանմանը, շահագործմանը, արդիականացմանն ուղղված աշխատանքների ընթացակարգը: Այդ միջոցառումներում հատուկ ուշադրություն է դարձվելու քաղաքաշինական, հակահրդեհային եւ սանիտարական նորմերի պահանջների ապահովման հարցերին: Պարտադիր կատարման ենթակա են դառնում այն միջոցառումները, որոնց ժամանակին չիրականացումը կարող է վտանգ ներկայացնել շենքերին, դրանց սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին, շրջակա միջավայրին: Որոշման նախագծով սահմանվում են նաեւ շենքի կառուցվածքային եւ ներշենքային տարրերի, ինժեներական սարքավորումների ու սարքերի շահագործման կանոնները:
Ոլորտի լիազոր մարմինն ակնկալում է, որ որոշման հաստատմամբ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կողմից շենքերի պահպանմանը, շահագործմանը, արդիականացմանն ուղղված աշխատանքների մասով կցուցաբերվեն միասնական մոտեցումներ, իսկ պատասխանատուները պարտավորված կլինեն իրականացնել նվազագույն պարտադիր իրականացման ենթակա աշխատանքները: Նախագծում հատուկ ուշադրություն է դարձվել նաեւ շենքերի էներգարդյունավետության եւ էներգախնայողության բարձրացման գործընթացի կանոնակարգմանը:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 19-01-2021
|

փակել >>
|