Քննարկման է ներկայացվել հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու նախագիծ
Կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել նոր՝ հակակոռուպցիոն մարմին: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ հակակոռուպցիոն կոմիտեի մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների միջդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը: Միաժամանակ քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ հետախուզական գործունեություն»,-ասել է Բադասյանը:
Կոմիտեի մասնագիտական կազմը համալրվելու է համապատասխան մասնագիտական պատրաստում անցած կադրերի ներգրավման եղանակով: Ընդ որում` կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքների եւ գործիքակազմի փոխանցումը չի կրելու մեխանիկական բնույթ: Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները, այդ թվում՝ ղեկավար կազմի, կատարվելու են բաց մրցույթի արդյունքում:
Նախարարի խոսքով՝ կոմիտեի ծառայողների համար, ի տարբերություն այլ քննչական մարմինների ծառայողների, սահմանված են առավել խիստ պահանջներ եւ սահմանափակումներ, ըստ այդմ՝ նախատեսված են գործունեության լրացուցիչ երաշխիքներ: «Սա պայմանավորված է մի քանի հանգամանքով. նախ՝ կոմիտեն իրականացնում է կոռուպցիոն հանցագործությունների քննություն, որն ինքնըստինքյան ունի բարձր ռիսկայնություն, երկրորդ՝ կոմիտեի ծառայողների վարձատրությունը ուղղակիորեն հանդիսանում է վերջինիս անկախության եւ անկաշկանդ գործելու երաշխիքներից մեկը»,-ասել է Բադասյանը:
19-01-2021
|

փակել >>
|
 |
27-02-2021 Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար
|
 |
27-02-2021 Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...
|
 |
27-02-2021 Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ
Ադրբեջանի նախագահը ...
|
 |
27-02-2021 Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞ Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք
Վրաստանի՝ ...
|
 |
27-02-2021 Միրիկ գյուղի մոտակա ամրոցները Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան
|
 |
27-02-2021 Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից... Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...
|
 |
27-02-2021 Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում «Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...
|
|