Այս տարի էլ հաղթեց Հովիկ Հայրապետյանը
Արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։
Ավանդաբար, Երեւանի շախմատի ակադեմիայում անցկացվող այդ ստուգատեսին մասնակցեց Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի եւ Իրանի 10 շախմատիստ։ Գործնականում մեկնարկից առաջատարի դերը ստանձնած Հայրապետյանը վերջնարդյունքում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր։ Նա միակ մասնակիցն էր, որ խուսափեց պարտությունից։ 6-ական միավորով երկրորդ եւ երրորդ տեղերը գրավեցին ռուսաստանցի Սերգեյ Լոբանովը ու Լեւոն Բաբուջյանը։ Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ աղյուսակում հաղթողին հաջորդեց ժամանած շախմատիստը։ Մրցանակակիրներին 1 նիշ զիջեց բելառուս Դենիս Լազավիկը։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ
19-01-2021
|

փակել >>
|