Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.03.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Բաշխման էլեկտրական ցանցերում տեխնոլոգիական կորուստները կնվազեն

Ինչ է նախատեսված 10-ամյա ներդրումային ծրագրով

Հայաստանի էլեկտրական ցանցերը մասնավորեցումից հետո իրականացնում է իր առաջին ծավալուն՝ շուրջ 750 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիրը, որը ամբողջությամբ կավարտվի 2028-ին։ Այս բառացի մեջբերումը ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրից է (մինչեւ 2040 թ.)։
Բաշխման էլեկտրական ցանցերը մասնավորեցվել են դեռ 2002 թ. որպես մեկ միասնական ընկերություն՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի բաշխման եւ առժամանակ մատակարարման ծառայություններ մատուցելու նպատակով։ Ամբողջությամբ մասնավոր ընկերություն է, եւ այդպիսին լինելով՝ վերջինիս գործունեությունը կարգավորվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, ներկայումս 7 տարի ժամկետով՝ մինչեւ 2026 թ., բաշխման էլեկտրական ցանցերը կառավարող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին է վերապահված նաեւ էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարի դերը։ Այս պահին ընկերությունն էլեկտրական էներգիա է բաշխում եւ մատակարարում շուրջ մեկ միլիոն սպառողների, ներառյալ բնակչությունը, առեւտրային կազմակերպությունները եւ արդյունաբերական ձեռնարկությունները՝ շահագործելով 110 կՎ եւ ցածր լարման ցանցերը։
Եվ հիշյալ՝ շուրջ 750 մլն դոլարանոց ներդրումային ծրագրով նախատեսվում է բաշխման ցանցերի վերակառուցման արդյունքում կրճատել սպառողների հոսանքազրկումների քանակն ու տեւողությունը, նվազեցնել էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստներն ու բացառել առեւտրային կորուստների առաջացման ռիսկերը, կրճատել շահագործման եւ պահպանման ծախսերը, նոր հզորությունների միացման եւ լրացուցիչ պահանջարկի բավարարման նպատակով ընդլայնել բաշխման ցանցը, հիմնովին արդիականացնել էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերը, ամբողջությամբ ավարտել ընկերության ենթակառուցվածքների երկրատեղեկատվական տարրերի (գծային ենթակառուցվածքների) հանութագրման աշխատանքները, ներդնել բնապահպանական միջազգային ստանդարտներ, կառավարման ավտոմատացված համակարգ (MIS) եւ կառավարման միջազգային ISO ստանդարտների համակարգ:
Դարձյալ ըստ ՏԿԵՆ-ի, ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում սպասվում է, որ՝ 1. սպառողների հոսանքազրկումների միջին տեւողության եւ հաճախականության ցուցանիշներն էապես կնվազեն՝ 2028 թ.՝ կազմելով 2021-ի բազիսային ցուցանիշի 55 տոկոսը։ Նույն ժամանակ միանգամյա հոսանքազրկման առավելագույն տեւողությունը ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերում կկրճատվի 50 տոկոսով։ 2. Սպառողների մոտ թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման երկարաժամկետ դեպքերը կբացառվեն։ 3. Բաշխման էլեկտրական ցանցերում տեխնոլոգիական կորուստները կնվազեն՝ 2021 թ. կազմելով 7.5 տոկոս, իսկ 2028 թ.՝ 6.4 տոկոս։ 4. Նյութական եւ նորոգման ծախսերը 2021 թ. կնվազեն 30 տոկոսով, 2025 թ.՝ 20, իսկ 2028 թ. 15 տոկոսով: Այլ ծախսերը 2025 թ. կնվազեն 10, իսկ 2028 թ.՝ եւս 10 տոկոսով։ 5. Կկրճատվի աշխատողների ցուցակային թվաքանակը` շուրջ 1100 միավորով 2021 թ. եւ եւս 560 միավորով մինչեւ 2028 թ.։
Լրատվության նույն աղբյուրի համաձայն, բոլոր սպառողները միացված կլինեն էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգին, ինչը թույլ կտա վերջիններիս առեւտրային հաշվառքի սարքերի տվյալները կարդալ հեռավար եղանակով, այդ տվյալները իրական ժամանակահատվածում հասանելի դարձնելով ինչպես սպառողների, այնպես էլ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկա նոր մուտք գործած մատակարարների եւ շուկայի օպերատորի համար, էլեկտրաէներգիայի առեւտրի թվայնացման ճանապարհին ստեղծելով բարենպաստ միջավայր մանրածախ շուկայի ազատականացման համար։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թ. դեկտեմբերի 25-ի որոշմամբ հաստատվել են էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները, որն ընկերությանը լրացուցիչ պահանջներ է առաջադրում բաշխան ցանցի զարգացման տասնամյա ծրագրի մշակման եւ դրա հետագա պարբերական թարմացման համար։ Զարգացման ծրագիրը կմշակվի ժամանակակից մոդելների կիրառմամբ՝ դիտարկելով այդ ժամանակահատվածում էներգետիկայի բնագավառի հնարավոր զարգացումները եւ դրան համապատասխան բաշխման ցանցի՝ նվազագույն ծախսերով զարգացման համար անհրաժեշտ ներդրումների ծավալը։ Այս ծրագիրը կգա լրացնելու էլեկտրաէներգիայի արտադրության եւ հաղորդման ցանցի զարգացման ծրագրերին՝ ամբողջականացնելով էլեկտրաէներգետիկայի բնագավառի նվազագույն ծախսերով զարգացման պլանը։
Պետական աղբյուրից զատ «ՀՀ»-ն որոշ պարզաբանումներ ստացավ նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից։ Մենք ցանկացանք նախ տեղեկանալ, թե ոչ թե շուրջ, այլ հստակ՝ ներդումային ի՞նչ գումարի մասին է խոսքը։ Ընկերության հասարակայնության եւ կորպորատիվ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանն ասաց, թե խոսքը 726 մլն դոլարի մասին է։ Մեր մյուս հստակեցումը վերաբերում էր հետեւյալին. եթե այս պահին ծրագիրն արվում է, երբվանի՞ց է սկսվել եւ ցայսօր ի՞նչ է արվել։
Ըստ լրատվության այս աղբյուրի՝ ներդրումային ծրագիրը 2016-ից է սկսվել, ներառում է 2016-2027 թթ. ժամանակահատվածը։ Ներդրումային ծրագրի 30 տոկոսն արդեն իրականացվել է։ Խոսքն, օրինակ, բազմաբնակարան բնակելի շենքերում «մարդ հաշվիչների» տեղադրման գործընթացն է։ Այս հաշվիչները բացառում են սխալանքը եւ միջամտությունը։ Միջամտության պարագայում էլ այն կերեւա («ՀՀ»-ն այս մասին մանրամասն իրազեկել է ժամանակին,-Ա.Մ.)։ Նաեւ՝ համակարգին աննախադեպ նոր միացումներ են եղել, ինչը, բնականաբար, ենթադրում է նոր ենթակառուցվածքներ, մալուխներ, ենթակայաններ եւն։
Ի դեպ, մեզ ընկերությունից վստահեցրին նաեւ, որ չնայած կորոնավիրուսին եւ պատերազմին, տարվա ամբողջ աշխատանքի նախատեսված ծավալն ապահովվել է, եւ երբեւէ դադար չի եղել։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

19-01-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO