Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.03.2021
ԼՂՀ


Օրինագծի ընդունման արդյունքում հիմնադրամի մուտքերը կավելանան

ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան էր հրավիրել

Երեկ ԱՀ նախագահի առաջարկությամբ խորհրդարանն արտահերթ նստաշրջան էր հրավիրել: Օրակարգում ներառված առաջին հարցի վերաբերյալ, որն առնչվում էր «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծին, պարզաբանումներով հանդես եկավ ԱՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը:
Պատգամավորների քննարկմանը ներկայացնելով օրինագիծը՝ բանախոսը հիշեցրեց, թե 2017 թ. ստեղծվել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, որի նպատակն է սոցիալական բարօրության, կայուն եւ հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին: «Ինչպես հայտնի է,-ասաց նա,-ապահովագրական հատուցումները տրամադրվում են միանվագ վճարի, ինչպես նաեւ 20 տարվա ընթացքում՝ հավասարաչափ ամսական վճարումների տեսքով: Ցավոք, 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետեւանքով բազմաթիվ զինծառայողներ զոհվեցին մարտական գործողությունների ընթացքում, իսկ շատերը ձեռք բերեցին հաշմանդամություն: Վերջիններս եւս դարձել են հիմնադրամի շահառուներ»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող կարգավորումներով դրոշմանիշային վճարներից ձեւավորվող հիմնադրամի եկամուտները բավարար չեն լինելու՝ կապված վերջին ռազմական գործողությունների հետ, 1-ին, 2-րդ կարգի հաշմանդամության դեպքում ամբողջ ծավալով հատուցելու համար, «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կատարել պրոգրեսիվ համակարգ, համաձայն որի, կախված եկամտի չափից, դրոշմանիշային վճար վճարողները կվճարեն 1.500-15.000 ՀՀ դրամի չափով դրոշմանիշային վճար:
Մասնավորապես՝ մինչեւ 100 հազար դրամ աշխատավարձի դեպքում դրոշմանիշային վճարի չափը լինելու է 1500 դրամ, 100 հազարից մինչեւ 200 հազար դրամի դեպքում՝ 3 հազար դրամ, 200 հազարից մինչեւ 500 հազար դրամի դեպքում՝ 5 հազար 500 դրամ, 500 հազարից մինչեւ 1 միլիոն դրամի դեպքում՝ 8 հազար 500 դրամ եւ 1 միլիոն դրամը գերազանցելու դեպքում՝ 15 հազար դրամ:
Ինչ վերաբերում է անհատ ձեռնարկատերերին, ապա, բանախոսի տեղեկացմամբ, հիմք են ընդունվելու համապատասխան հաշվետվությունում նշված իրացման շրջանառությունները, ընդհուպ՝ համախառն եկամուտը: Նրա հավաստմամբ՝ դրոշմանիշային վճարների չափերի փոփոխությունը չի հանգեցնելու աշխատողների փաստացի ստացած աշխատավարձերի նվազեցմանը, քանի որ կառավարությունը զուգահեռ առաջարկել է եկամտային հարկը նվազեցնելու վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ:
Նախագծով առաջարկվում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում նախատեսել նաեւ, երբ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով, քանի որ զինված ուժերի գործունեության ընթացքում առկա են եղել դեպքեր, երբ հակառակորդի կողմից զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է այնպիսի պայմաններում, երբ տեղի չեն ունեցել անմիջական մարտական գործողություններ, կամ զինծառայողները չեն գտնվել մարտական հերթապահության մեջ կամ չեն կատարել հատուկ առաջադրանք: Նման դեպքեր տեղի են ունեցել հակառակորդի հեռահար հրետակոծության կամ առաջնագծից երկրի խորք ընկած տարածքում դիվերսիոն-հետախուզական խմբի գործողության հետեւանքով: Զինծառայողի կարգավիճակը սահմանվել է որպես ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում տեղի ունեցած դեպք, ինչը, սակայն, ըստ էության, չի բնորոշում համապատասխան դեպքի իրական հանգամանքը եւ սոցիալական պաշտպանվածության առումով չի ապահովում որոշակիորեն համարժեք վիճակ:
Բանախոսի հավաստմամբ՝ օրինագծի ընդունման արդյունքում հիմնադրամի մուտքերը կավելանան, ինչն էլ, իր հերթին, հնարավորություն կտա ապահովել զոհված զինծառայողների ընտանիքների, 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների՝ օրենքով սահմանված միանվագ եւ ամսական վճարումների կատարումը, ինչպես նաեւ կապահովվի հակառակորդի նախահարձակ գործողությունների հետեւանքով տուժած զինծառայողների սոցիալական պաշտպանվածության պատշաճ մակարդակ:
Քննարկումներից հետո նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ:
Խորհրդարանն հավանության արժանացրեց նաեւ «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Արդարադատության նախարարը նշեց, որ «պետության առջեւ ծառացած մարտահրավերներին ժամանակին, համարժեք արձագանքելու, առավել ճկուն, օպտիմալ պետական կառավարման համակարգ ունենալու, կառավարման համակարգի արդյունավետության, հաշվետվողականության բարձրացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը եւ ԱՀ ոստիկանությունը միավորել մեկ պետական կառավարման համակարգում»: Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է, որ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, ԱՀ ոստիկանության անմիջական ղեկավարումն իրականացնեն համապատասխանաբար ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, ԱՀ ոստիկանության պետը, իսկ ուղղակի կառավարումը՝ ԱՀ ներքին գործերի նախարարը: Օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է օրինականության, հասարակական անվտանգության, քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականության իրականացում մեկ կառույցի` ԱՀ ներքին գործերի նախարարության կողմից:

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

23-01-2021





05-03-2021
ԱՄՆ-ը որոշել է չվիճել Թուրքիայի հետ
Բայդենի վարչակազմը մտադիր է շարունակել համագործակցությունն Էրդողանի հետ



05-03-2021
Մասնավորեցվում է «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամասը»
100 տոկոս պետական սեփականության բաժնեմասը կվաճառվի աճուրդով

«Ընդերքաբանի ...


05-03-2021
Իտալացի ժողովուրդը կանգնած է արցախցու կողքին
Իտալիայում համայնքային մակարդակով շարունակում են ճանաչել Արցախի անկախությունը



05-03-2021
Կբացի՞, արդյոք, ՆԱՏՕ-ն իր դռները Ուկրաինայի ու Վրաստանի առջեւ
Թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ, այս անգամ` Սպարտայում

ՆԱՏՕ-ի գլխավոր ...


05-03-2021
Համանախագահ երկրների դեսպանատների մոտ
Արցախի Հադրութի շրջանն ամբողջությամբ մնացել է ադրբեջանական տիրապետության տակ, ...


05-03-2021
Ձախորդ օրերի հանճարեղ երգիչը
«…Անհետ չկորչեի մահիցս հետո»

Այսպիսին են մեծերը՝ ինչ ...


05-03-2021
«Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան...»
Աստծո արարածներից՝ Ադամից եւ Եվայից, անցնենք մեր՝ սովորական ընտանիքներին: ...



05-03-2021
Կարող ենք հարցը լուծված համարել
Եթե խորհրդարանական ուժերը կայացնեն արտահերթ ...

05-03-2021
Եռաբլուրում կստեղծվի հուշահամալիր
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կստեղծվի ...

05-03-2021
Օպտիմալ ձեւաչափը՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց»
Գերիների փոխանակման օպտիմալ ձեւաչափը հնչում է ...

05-03-2021
Սենատորի կոչը
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO