Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Հայ երգի ժրաջան մշակը

«Նա ասես շրջիկ դպրոց լիներ…»

Հայ երաժշտական արվեստում իր անուրանալի տեղն ու դերն ունի կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ, երաժշտական քննադատ Քրիստափոր (Խաչատուր Մարգարի) Կարա Մուրզան: Նա իր ժամանակի համբավավոր դեմքերից էր, ով առաջինը հաստատեց բազմաձայն երգեցողություն հայկական երաժշտության պատմության մեջ: Նրա նախաձեռնությամբ եւ ջանքերով ժողովրդական երգի մշակումն առանձին նշանակություն ստացավ, դաստիարակվեցին երգչախմբային ղեկավարներ, կայացան երիտասարդ երաժիշտներ ու շնորհառատ երգիչ կատարողներ: Միավորելով խմբերգերն ու ժողովրդական պարերը՝ նա կյանքի կոչեց ժողովրդական երգի-պարի այժմյան անսամբլի նախատիպը:
Կարա Մուրզան ծնունդով Ղրիմից էր՝ հայահոծ մի գաղթօջախ, որի եւ Նոր Նախիջեւանի հայությունն ապրել են համատեղ ու հայ մշակույթին տվել ականավոր գործիչներ՝ Հովհաննես Այվազովսկի, Միքայել Նալբանդյան, Ռափայել Պատկանյան, Մարտիրոս Սարյան, այլ մեծեր: Կարա Մուրզան ոչնչով չի զիջում նրանց, քանզի, իր ստեղծած մնայուն արժեքներից զատ, ինչպես մասնագետներն են փաստում, «երգի միջոցով հայոց լեզուն էր տարածում այն վայրերում, որտեղ թրքական հայահալած քաղաքականության հետեւանքով հայերը հեռացել էին հարազատ մշակույթից եւ հարկադրաբար մոռացության մատնել մայրենի լեզուն…»:
Սկսած երիտասարդ տարիներից, ազգապահպանության գործում խորապես կարեւորելով մշակույթի դերը, Ղրիմում կազմակերպել է թատերական, երաժշտական սիրողական խմբեր, ելույթներ ունեցել տարբեր վայրերում:
Հայ մշակույթի ժամանակի երեւելիները ցնծությամբ են ողջունել Կարա Մուրզայի նախաձեռնությունը՝ ժողովրդական երգի բազմաձայն մշակման, հայ իրականության մեջ քառաձայն երգչախմբի ստեղծման ու այն ժողովրդական լայն շրջաններում տարածման գործը: Նրա գործունեության առանցքում էր նաեւ հայ հոգեւոր եւ ժողովրդական երգերի հավաքման, երաժշտական մշակման ու դրանք կատարելության հասցված տարբերակով վերստին իր ժողովրդին վերադարձնելու նվիրական առաքելությունը: Ժողովրդական եւ խմբերգերի նրա մշակումների թիվը անցնում է 300-ից, որոնցից շատերն հնչում են առայսօր եւ անվերջ են հնչելու: Ճիշտ այնպես, ինչպես կոմիտասյան անմահ երգերի պարագայում: Իսկ հեղինակային ստեղծագործությունների թիվը հասնում է յոթ տասնյակի, որոնց թվում՝ «Արշակ Բ» ողբերգության եւ «Շուշան» անավարտ օպերայի համար գրած երաժշտությունները: Հետզհետե ավելացնելով բազմաձայն երգչախմբերի թիվը, հղկելով դրանց կատարողական արվեստը՝ Բաքվում 1887 թ. առաջին անգամ երգչախմբային համերգով ներկայացնում է իր մշակած պատարագը: Նույն քաղաքում ներկայացնում է նաեւ Գունոյի «Ֆաուստ» օպերայից հայերեն թարգմանված հատվածներ: Մինչ այդ ելույթները համերգներ էր տվել նաեւ Թիֆլիսում. ազգային տարազով 15 հոգանոց երգչախումբը հայ ունկնդրի սիրտն ու հոգին ջերմացրել հայրենասիրական ու ազգաշունչ երգերով: Համերգը վեր է ածվել ազգային տոնի: Ի դեպ, Թիֆլիսում, որտեղ ապրել է պարբերաբար, կազմակերպել է խմբավարների դասընթացներ, «Մուրճ» եւ «Մշակ» ամսագրերում հրապարակել հոդվածներ, լուսաբանել հայ երաժշտական կյանքը: Մեղվաջան գործիչը Կովկասում եւ Հարավային Ռուսաստանի գրեթե բոլոր հայաբնակ կենտրոններում ստեղծել է միասեռ եւ խառը 90-ից ավելի ժողովրդական երգչախմբեր, որոնք կոչված էին անմար պահելու հայոց երգի ոգին:
1892 թ. արդեն մեծ ճանաչում ունեցող երաժիշտը հրավիրվում է Էջմիածնի Գեւորգյան ճեմարան՝ որպես երաժշտության ուսուցիչ եւ խմբավար: Այստեղ ստեղծում է 150 հոգանոց երգչախումբ, համերգներ տալիս՝ հոգեւոր երգերին զուգահեռ հնչեցնելով նաեւ ժողովրդական հոգեպարար երգեր: Կարա Մուրզայի ամենաշատ սիրված երգերից են «Ծիծեռնակ», «Դու զով խնդրես», «Անցար սարեր», «Անի քաղաք», «Ալագյազ», «Քեզի մեռնիմ», «Գացեք տեսեք», «Խորոտիկ», «Զինչ ու զինչ», «Լեպհո լելե», այսօր էլ հաճախակի հնչող այլ գործեր:
Ցավալի է հայոց մեծերի ճակատագիրը. նրանց մեծ մասը հրաժեշտ է տալիս երկրային կյանքին ուժերի ծաղկման, անկասելի արարումների տարիքում: Նույն ճակատագիրն էր վիճակված նաեւ Կարա Մուրզային. ապրեց ընդամենը 49 տարի, բայց դա էլ բավական էր հայ երգարվեստին իր անուրանալի վաստակը բերելու եւ երախտավորների շարքին դասվելու համար: 1853-ի այս օրը ծնված մեծանուն երաժիշտը 1902-ին հեռացավ կյանքից՝ միանալով Թբիլիսիում հանգչող հայ բազում երեւելիների փաղանգին…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

02-03-2021





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO