Հայրենիք. «Տիրոջ օրհնութիւնը ինչպէ՞ս երգենք օտար երկրումը»
Սուրբ Գրքում հստակ արտահայտված է, որ մեր երկրային հայրենիքը մեզ տրված է Աստծուց:
«Սորա համար կրկնում եմ իմ ծունկերը մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօր առաջին, Որից ամեն նահապետութիւն երկնքումը եւ երկրումս անուն է առնում»: Եփեսացիս 3:14-15
Ուրեմն մենք պետք է սիրենք մեր հայրենիքը որպես մեզ տրված պարգեւ: Մարդը շատ հաճախ չի գնահատում անգամ իր համար ամենակենսականը, բայց, զրկվելով դրանից, ցավագին է տանում կորուստը: Նույնը եւ հայրենիքն է: Ինչպիսի ցավագին ողբով է լցված 137-րդ սաղմոսը, գրված օտարության մեջ.
«Բաբիլոնի գետերի մօտ՝ այնտեղ նստում էինք եւ լաց լինում Սիօնը յիշելիս:
Նորա միջի ուռիներիցը կախ էինք տալիս մեր քնարները:
Որովհետեւ մեզ գերի անողները մեզանից օրհներգութեան խօսք էին պահանջում այնտեղը եւ մեզ գերի տանողները՝ ուրախութիւն. թէ Սիօնի երգերիցը երգեցէք մեզ համար:
Տիրոջ օրհնութիւնը ինչպէ՞ս երգենք օտար երկրումը:
Եթէ քեզ մոռանամ, Երուսաղէմ, իմ աջ ձեռքը մոռացուած լինի:
Իմ լեզուն թող քիմքիս կպչի, եթէ քեզ չյիշեմ. Եթէ Երուսաղէմն իմ ուրախութիւնիցը վեր չի դասեմ:
Յիշիր, Տէր Եդովմի որդկանցը Երուսաղէմի օրումը, որ ասում էին.
Քանդեցէք, քանդեցէք մինչեւ նորա հիմունքը:
Ով Բաբիլոնի աղջիկ, ով քանդուած. երանի նորան, որ քո հատուցումը կտայ. այն հատուցումը, որ հատուցրիր մեզ:
Երանի նորան, որ քո երեխերքը կառնէ եւ քարերին կզրկէ»:
Հիշենք Պողոս առաքյալի խոսքը. «Բայց եթէ մէկը իրանների եւ մանաւանդ ընտանիքների համար խնամք չտանի, նա հաւատքիցն ուրացած է եւ անհաւատից էլ չար է»: Ա Տիմոթեոս 5:8
Այս խոսքի իմաստը հանգիստ կարելի է ընդլայնել մինչեւ հայրենիքի գաղափարը:
Իր մեջ ջերմացնելով սերը հայրենիքի նկատմամբ, քրիստոնյան պետք է հիշի, որ երկրային հայրենիքը «նախապատմությունն» է Երկնային Երուսաղեմի, ուր ձգտում ենք բոլորս.
«Բայց մեր քաղաքականութիւնը երկնքումն է, որ այնտեղից սպասում ենք Փրկչին՝ Տէր Յիսուս Քրիստոսին.
Որ կնորոգէ մեր խոնարհ մարմինը որ իր փառաւոր մարմնին կերպարանակից լինի այն զօրութիւնովը, որ կարող է ամեն բան հնազանդեցնել իրան»: Փիլիպպեցիս 3:20- 21
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ 02-03-2021
|

փակել >>
|