ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 5-րդն է
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է մեկ հորիզոնականով: «Արմենպրեսի» հաղորդմամբ` մարտի դասակարգման աղյուսակում Արոնյանը 5-րդն է: Նախորդ ամիս նա զբաղեցնում էր 6-րդ հորիզոնականը: Թեպետ օրեր առաջ Արոնյանը հայտարարել էր, որ հեռանում է Հայաստանից, սակայն ՖԻԴԵ-ի աղյուսակում նա դեռեւս ներկայացնում է Հայաստանը: Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը 54-րդն է, Հրանտ Մելքումյանը` 77-րդը:
Դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է: Երկրորդը ԱՄՆ-ից Ֆաբիանու Կարուանան է, իսկ եռյակը եզրափակում է Դին Լիժենը:
02-03-2021
|

փակել >>
|