Արցախը որեւէ կարգավիճակում չի կարող լինել Բաքվի իրավասությունների ներքո
Հարցն օրակարգից հանելն ուղիղ ճանապարհ է դեպի կոնֆլիկտի վերսկսում
Արցախյան հիմնահարցի էությունը տեղի հազարամյա բնակչության՝ հայերի ինքնորոշման իրավունքի իրացումն է, իսկ այն ծագել է, քանի որ ԽՍՀՄ ձեւավորման ժամանակահատվածում այդ պետության ղեկավարների սուբյեկտիվ մոտեցմամբ Միության սահմաններում բազմաթիվ կոմպակտ բնակեցված էթնիկ տարածքներ արհեստականորեն մտցվեցին միութենական հանրապետությունների կազմ, որոնք փլուզումից հետո վերածվեցին հակամարտությունների օջախների: Դրա պատճառն այն էր, որ նորանկախ պետությունները, որոնց կազմում ընդգրկվել էին այդ տարածքները, համարում էին, որ դրանք իրենց անքակտելի մասերն են, եւ չէին ընդունում, որ տեղի բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն ինքնորոշվելու հենց այն օրենքներով, որոնց հիման վրա նույն այդ միութենական հանրապետությունները դուրս եկան ԽՍՀՄ կազմից:
Այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Արցախի ինքնորոշման մասին խոսելը վերադարձ է պատերազմի: Այլ կերպ ասած, Ադրբեջանը վերադառնում է առնվազն 1988 թիվ՝ կոնֆլիկտի մեկնակետ, եւ այսօրվա իրադրության հիմքում դնում այն նույն պատճառները, որոնց հետեւանքով սկսվեց հակամարտությունը: Անքննելի ճշմարտություն է, որ Արցախի ինքնորոշման հարցն օրակարգից հանելն ուղիղ ճանապարհ է դեպի կոնֆլիկտի վերսկսում, քանի որ այդ երկիրը բազմիցս իր վարքով փաստել է, որ պատրաստ չէ իր սահմաններում տեսնել բնիկ ժողովուրդներին՝ իրենց ազգային առանձնահատկություններով, մշակույթով եւ լեզվով:
Արցախի հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը եղել է միանշանակ եւ միջազգային իրավունքի ընդունված նորմերին համահունչ, որը չի փոխվել երբեւէ: Այն նախորդ շաբաթ մեկ անգամ եւս հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրուցում, որի ժամանակ կրկին ընդգծեց հայկական երկու պետությունների՝ Արցախի հարցում ունեցած դիրքորոշման հիմնական թեզերը:
ՀՀ ԱԳ նախարարը հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն է. «Այս իրավունքը չի կարող բռնի ուժով ճնշվել կամ սառեցվել: Հայաստանը հանդես է եկել եւ կշարունակի հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման ու անվտանգության իրավունքները ճանաչելու դիրքերից: Ոչ մի կարգավիճակում եւ ոչ մի պայմաններում Արցախը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո: Վերջին ագրեսիան եւս մեկ անգամ հաստատեց, որ Արցախը որպես Ադրբեջանի մաս՝ կնշանակի առանց հայերի Արցախ»:
Արտաքին գործերի նախարարը հիշեցրեց, որ Ալիեւի հայտարարությունը հիմնահարցը տանում է նախորդ դարի 80-ականների վերջ եւ 90-ականների սկիզբ, երբ Ադրբեջանի խոշոր քաղաքներում կազմակերպվեցին էթնիկ զտումներ, որոնք անմիջական կապ չունեին Լեռնային Ղարաբաղի հետ: Նախարարը նշեց, որ փետրվարի 27-ին լրացել է Ադրբեջանի իշխանությունների մասնակցությամբ Սումգայիթի հայ բնակչության կոտորածի ողբերգական իրադարձությունների 33-րդ տարելիցը. «Սումգայիթյան իրադարձությունները եւ դրան հաջորդած Բաքվի ջարդերը, որոնք տեղի ունեցան «Փառք Սումգայիթի հերոսներին» կարգախոսի ներքո, ինչպես նաեւ ռազմական հանցագործություններն ու զանգվածային վայրագությունները, որոնք 44-օրյա պատերազմի ընթացքում կատարվել են ադրբեջանական բանակի կողմից գրավված Արցախի տարածքներում, մասնավորապես՝ Հադրութի շրջանում, վառ վկայությունն են այն բանի, որ միայն ինքնորոշման իրավունքի իրացումը կարող է ապահովել հայ բնակչության կյանքն ու անվտանգությունն իր պատմական հայրենիքում»:
Նա կրկին շեշտեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափն է, որի շրջանակներում պետք է հասնել հակամարտության վերջնական քաղաքական լուծմանը, իսկ խաղաղ կարգավորման առանցքային խնդիրները դեռ լուծված չեն: Նա ասաց, որ այդ կարծիքին են նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները, ինչի մասին բարձրաձայնել են 2020 թ. դեկտեմբերի 3-ի հայտարարության մեջ:
Արա Այվազյանն ընդգծեց, որ Արցախի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան մարտահրավեր էր ողջ համաշխարհային հանրությանը, ինչը նաեւ խարխլում է միջնորդական ջանքերն ու համանախագահների՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների հեղինակությունը: Ներկայացնելով անկախ Արցախի կարգավիճակի ճանաչման գործընթացը՝ Հայաստանի ԱԳ նախարարը շեշտեց, որ դրան պետք է հասնել միայն բանակցությունների արդյունքում, եւ Հայաստանի քաղաքական օրակարգում հենց խաղաղ կարգավորման գործընթացը վերսկսելու խնդիրն է, որի արդյունքում միայն հնարավոր կլինի տարածաշրջանում ապահովել երկարաժամկետ անվտանգություն եւ կայունություն, իսկ բանակցությունների համար պետք է ձեւավորել համապատասխան մթնոլորտ ու հստակ օրակարգ:
ԱԳ նախարարը հրապարակեց հայկական երկու պետությունների դիրքորոշումները եւ պատասխանեց Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների՝ Արցախի կարգավիճակը մոռանալու մասին վերջին երեք ամիսներին պարբերաբար հնչեցրած հայտարարություններին: Իսկ իրականությունը մեկն է, ինչի մասին բազմիցս հայտարարվել է՝ Արցախի հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծել հնարավոր չէ եւ վերջին պատերազմով էլ չի լուծվել, եթե չասենք, որ տրամագծորեն հակառակն է տեղի ունեցել՝ երրորդ պատերազմով հարցը վերադարձվել է հակամարտության մեկնակետ:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 02-03-2021
|

փակել >>
|