Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Հակոբ Արշակյանը հորդորում է զերծ մնալ որակումներից

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հորդորում է զերծ մնալ որակումներից, թե Աբու Դաբիում անցկացված «IDEX-2021» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ընկերությունների տաղավարը դատարկ է եղել. ներկայացված են եղել 14 ընկերություններ՝ իրենց պրոդուկտներով: Արշակյանն այս մասին ասել է ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստանից» Կարեն Սիմոնյանի հարցին:
«Մենք հայկական միասնական տաղավարով ենք հանդես եկել, որի շրջանակներում 14 ընկերություններ են հանդես եկել, նրանք բոլորը պատրաստված են եղել՝ թե իրենց ընկերությունների մասնագիտական ներկայացմամբ, թե պրոդուկտների եւ ծառայությունների ներկայացմամբ: Տեղում մեծ ծավալի աշխատանք է տարվել՝ ռազմարդյունաբերական կոմիտեի աշխատակիցների, նաեւ նախարարության աշխատակիցների հետ միասին»,-ասել է նախարարը:
Նրա վստահեցմամբ՝ հայկական տաղավարը, ըստ տարբեր գնահատականների, ամենագեղեցիկներից է եղել: Էքսպոնատները, որոնք լոգիստիկ խնդիրների պատճառով տեղ չեն հասել, ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացվողների միայն մի մասն են եղել: «Դրանք էքսպոնատներն են, որոնք ըստ էության տեսք են տալիս, պրոդուկտի տեսքն են ներկայացնում հենց ցուցահանդեսի տաղավարներում: Որակումներ են հնչել, որ ցուցահանդեսի տաղավարը դատարկ է եղել, ես կարծում եմ, որ այսպիսի որակումներից պետք է խուսափենք, որովհետեւ ըստ էության ցուցահանդեսի մասնակցության բովանդակային մասն ապահովում են թե ընկերությունները՝ իրենց գիտելիքներով եւ թե այն մասնագետները, որոնք նոր շուկաներ են փնտրում եւ գտնում: Նմանատիպ բազմաթիվ պայմանավորվածություններ, նաեւ հրավերներ կան»,-շեշտել է Արշակյանը:
Անդրադառնալով առաջացած խնդիրներին՝ նշել է, որ անպայման հետեւողական կլինեն, որ ծառայողական քննության արդյունքները հասանելի դառնան հետաքրքրվող պատգամավորներին, ծառայողական քննության հանգուցալուծումը դեռ չի ստացվել:

04-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO