Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԱՇԽԱՐՀ


ԱՄՆ-ի առաջին հարվածն Իրանին՝ Բայդենի օրոք

Ի՞նչ ուղերձներ է պարունակում այն

Սիրիայում իրանական զինյալներին ԱՄՆ օդուժի ավիահարվածը Թեհրանին ուղղված Բայդենի ուղիղ ազդանշանն է: Այս մասին գրում է եգիպտական «NoonPost»-ի աշխատակից Ամադ Աննանը: Նրա կարծիքով՝ կա չորս ուղերձ, որոնք ամերիկյան առաջնորդը ցանկանում է հաղորդել Սպիտակ տուն գալուց 35 օր հետո կատարած առաջին ռազմական գործողության միջոցով:
Սիրիայի մարդու իրավունքների մոնիտորինգի կենտրոնի նախնական տեղեկությունների համաձայն՝ ոչնչացվել են զինամթերքով լեցուն երեք բեռնատար, որոնք Իրաքից ուղեւորվում էին Սիրիայի Աբու Քեմալ քաղաքից դեպի հարավ գտնվող սահմանային անցում: Կենտրոնի տնօրեն Ռամի Աբդել-Ռահմանն ավելացրել է. «Եղել են մեծ թվով մահեր: Նախնական գնահատականներով՝ խոսքը 17 զինյալների մասին է, որոնք բոլորը «Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման անդամներ են»:
Ինչպես հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Կիրբին, հետեւելով Բայդենի ցուցումներին՝ ամերիկյան զինվորականները սկսել են գրոհել ենթակառուցվածքային այն օբյեկտները, որոնք Արեւելյան Սիրիայում օգտագործվել են իրանամետ զինված խմբավորումների կողմից: Նրա խոսքերով՝ այդ հարվածները վերջերս Իրաքում ԱՄՆ-ի եւ միջազգային կոալիցիայի այլ անդամների զինվորների վրա կատարված հարձակման պատասխանն են:
Բայդենի արագ պատասխան քայլն ուղիղ ազդանշան է Թեհրանին այն մասին, որ նոր նախագահի ռազմավարությունն «իրանական սպառնալիքի դեմ պայքարում» բոլորովին այլ է լինելու Բարաք Օբամայի մոտեցումից, որը հակված էր խուսափել իրանցիների հետ ռազմական բախումներից: Հարվածը, որը, ըստ Պենտագոնի ներկայացուցչի, կրում է նախազգուշական բնույթ, հստակ ուղերձ է, որ Բայդենը կպաշտպանի ամերիկյան ու կոալիցիայի ուժերին, մինչդեռ Դոնալդ Թրամփը 2019 թ. հոկտեմբերին որոշել էր ամերիկյան ուժերը դուրս բերել Սիրիայից: Բայդենը բոլորին հասկացրեց, որ ամերիկյան ուժերը մնում են Սիրիայում, դրա հետ միասին՝ Իրաքում ու տարածաշրջանի մնացած մասում, եւ երկիրը կպահպանի իր նախկին ազդեցությունը, չնայած շատ խաղացողների ու հետաքրքրությունների առկայությանը: Այդ ուղերձը շատերին է հասցեագրված, այդ թվում՝ Սիրիային, Իրաքին, Ռուսաստանին, Իրանին ու Չինաստանին:
Եգիպտոսի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար, քաղաքագետ Թամեր ան-Նահասի խոսքերով՝ իրանամետ խմբավորումների կողմից Էրբիլի ամերիկյան օբյեկտներին ուղղված հրթիռներն արտացոլում են նոր «սահման» ԱՄՆ ներկայիս վարչակազմի համար:
Եգիպտացի փորձագետը նշել է. «Իրանը ցուցադրում է ամերիկյան նոր վարչակազմի սահմանները մինչեւ միջուկային ծրագրին վերադարձի հետ կապված բանակցությունները, ուստի Բայդենի վարչակազմը պարտավոր էր հնարավորինս արագ պատասխանել այդ հարվածներին: Այդ իսկ պատճառով ամերիկյան օպերացիան, իրոք, կարող է ընկալվել որպես պատասխան իրանական կողմի գործողություններին»:
Բայդենի ու Թրամփի միջեւ մեծ տարբերություններ կան տարածաշրջանային նոր գործընկերների ընտրության մոտեցումների հարցում: Ինչպես պնդում է նոր վարչակազմը, իր գործընկերներին ընտրելիս ԱՄՆ-ն այժմ դիտարկում է ժողովրդավարական արժեքների առաջնահերթությունը: Այլ կերպ ասած՝ ամերիկյան կողմը հնարավորություն ունի ընտրելու դաշնակիցներ, ինչպես նաեւ համագործակցության ձեւն ու աստիճանը` համաձայն այդ առաջնահերթությունների, առանց նախորդ վարչակազմի օրինակին հետեւելու:
Ըստ այդմ՝ Վաշինգտոնը գնդակը նետում է Մերձավոր Արեւելքի վարչակարգերի դաշտ՝ համաձայն Բայդենի վարչակարգի հետ համապատասխան գործիքների, ուղեցույցների եւ ստանդարտների երկար ցուցակի, եւ բոլոր երկրները պետք է նշեն իրենց դիրքերն այս տարածաշրջանում եւ այլ երկրներում, որտեղ էլ որ խաղն ընթանա: Արդյունքում դաշինքի քարտեզում մեծ փոփոխություններ են սպասվում: Եվ սա երկրորդ ուղերձն է:
Ինչպես նշել է Պենտագոնի խոսնակը, համարժեք ռազմական հարված է հասցվել դիվանագիտական միջոցառումների ձեռնարկման հետ միաժամանակ, ներառյալ Իրաքում եւ Սիրիայում միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի գործընկերների հետ խորհրդակցությունները: Դա նրանց հետ աշխատելիս դիվանագիտական կուրսին սատարելու հստակ եւ երրորդ ազդանշանն է: Բայդենի վարչակազմն ավելի շատ հակված է դիվանագիտական կարգավորման, քան Իրանի հետ բախման:
Ամերիկացիները միեւնույն ժամանակ չեն ցանկանում Իրաքի կառավարությանը բարդ դրության մեջ դնել, քանի որ քննարկում են ապագա համագործակցության հնարավորությունը բազմաթիվ գործերի վերաբերյալ, որոնցից հիմնականներն են իրանական հարցը եւ «Իսլամական պետության» դեմ պայքարը:
Վաշինգտոնը վերահաստատեց իր լիակատար աջակցությունը սաուդյան դաշնակցին՝ ընդգծելով, որ կպաշտպանի նրան բոլոր, այդ թվում՝ իրանական հարձակումներից: Սա թագավորության հետ ամուր հարաբերություններ պահպանելու մեկ այլ՝ չորրորդ ազդանշանն է՝ հաշվի առնելով բազմաթիվ ընդհանուր շահեր եւ գործեր, որոնցում ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի աջակցության կարիքն ունի:
Ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ Սիրիայում իրանական աշխարհազորայինների դեմ սահմանափակ ամերիկյան հարվածը հասել է իր նպատակներին, քանի որ դիվանագիտական միջոցառումները լիովին համատեղելի են ռազմական պատասխանի հետ, եւ խաղաղության նկատմամբ հետաքրքրությունը չի նշանակում, որ երկիրը աչք կփակի հարձակումների վրա: Մնում է, որ Էր-Ռիադն ու Թեհրանը ստանան այդ հաղորդագրությունները եւ որոշեն, թե ինչ անեն դրանց հետ:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

04-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO