Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ընկավ Արցախի սահմանին

Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում էր ընտանիքով բնակվում Արմեն Արամի Իսախանյանը, ով այս բնակավայրի առաջին բնակիչներից էր եւ կարեւոր դեր ունեցավ համայնքի կայացման գործում։ Արցախյան առաջին պատերազմի երիտասարդ մասնակիցն անմասն չէր մնում Հայոց սահմանի պաշտպանության գործում նաեւ հրադադարից հետո, երբ նման անհրաժեշտություն կար։ Այսպես եղավ նաեւ 2020 թ. սեպտեմբերի 27-ին։
Արմենը ծնվել է 1972 թ. հունիսի 1-ին, ՀՀ Նոր Հաճն քաղաքում։ 17 տարեկան էր, երբ առաջին անգամ զենք վերցրեց ու կամավորական ջոկատի կազմում անցավ Արցախ՝ Բերդաձոր։ Մինչեւ 1994 թ. գարունը մարտնչեց Արցախի տարբեր վայրերում, մասնակցեց Մարտակերտի, Ֆիզուլիի, Հորադիզի եւ այլ տարածքների ազատագրական ու պաշտպանական մարտերին։ 1993 թ. Մատաղիսում որովայնի հատվածում ստացել է բեկորային վիրավորում: Կազդուրվելուց հետո նորից մարտական ընկերների հետ էր, եւ կերտում էին Արցախի ազատագրումը: Պատերազմի ավարտից հետո ամուսնացել է եւ շուտով դարձյալ Արցախում էր՝ Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում՝ արդեն բնակիչ ու շենացնող։ Ազատագրած հայրենիքը պետք է վերահայանար։
1996-ից ճանաչել եմ Արմենին, իր բնակավայրի հոգսերով էր ապրում, աշխատում։ 2020 թ. ամռանը հանդիպեցի նրան. ուղեկցեց իրենց գյուղում կառուցվող նոր բնակելի տների շինհրապարակ։ Ուրախ էր՝ թեկուզ կար համավարակի խնդիրը, բայց գյուղում տուն ու դպրոց էր կառուցվում։ «Հորեղբայրս՝ Արմենը, բնավորությամբ բարի, կատակասեր եւ շատ հոգատար անհատականություն էր: Նրա համար հայրենիքն սկսվում էր իր ընտանիքից: Արմենի նվիրվածությունն իր հարազատներին, ընկերներին եւ բարեկամներին սահմաններ չէր ճանաչում, բայց միեւնույն ժամանակ չէր հանդուրժում սուտն ու անարդարությունը: Նա իր առանձնահատուկ հատկանիշներով մարդկային փոխհարաբերություններում մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր: Այն մարդկանցից էր, ովքեր պատրաստ էին ամբողջ աշխարհի բեռը տանելու իրենց ուսերի վրա»,-ասում է եղբոր դուստրը՝ Լենա Իսախանյանը:
2020 թ. սեպտեմբերյան պատերազմը դարձյալ ոտքի հանեց շատ քաշաթաղցիների՝ պահեստազորայինների ու կամավորականների, աշխարհազորայինների։ Պատերազմի հենց առաջին օրը շատերը վերստին դարձան հայրենիքի պաշտպանության զինվորը, ինչպես՝ 2014-ի օգոստոսին, 2016-ի ապրիլին։ Առաջնագիծ մեկնեց նաեւ Արմենը՝ հաշվի չառնելով առողջական խնդիրները (ձախ երիկամի բացակայության փաստը), մարտադաշտում էին նաեւ երկու որդիները՝ Միքայելն ու Արմանը, եղբայրն ու եղբորորդիները։ Ջաբրայիլի ու Ֆիզուլիի հատվածներում է մարտնչել: Մարտերի ընթացքում իրենց ջոկատով բազմիցս հայտնվել են հակառակորդի շրջափակման մեջ, սակայն պայքարել են՝ մահ կամ ազատություն սկզբունքով:
Արմենը հարազատների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 15-ին, իսկ 2 օր անց Ֆիզուլիի Ղարղաբազար կոչվող վայրում որովայնի հատվածում ստացել է բեկորային վնասվածք եւ ընկել հերոսի մահով: Որդիների կողմից 4 ամսից ավելի տեւած որոնողական աշխատանքներից հետո հերոս Արմենի աճյունը գտնվել եւ ճանաչվել է 2021 թ. փետրվարի 24-ին ադրբեջանցիների կողմից տրված 106 մարմինների միջից: Աստծո կամքով վերջապես հողին հանձնվելուց հետո մեր հերոսի հոգին կվերագտնի իր հանգստությունը։ Արմենի հուղարկավորությունը տեղի ունեցավ Տեղ գյուղի հանգստարանում՝ հերոսների շիրիմների մոտ։
Լիբանանի «Արցախ Ֆոնտ» կազմակերպության ներկայացուցիչ Մարալ Մահսէրէճեանը բարեգործական ծրագրերով հաճախ էր այցելում Քաշաթաղ, նաեւ Աղավնո, նրան իր գործում օգնում էր Արմենը։ Ցավ է հայտնում՝ գրելով. «Աստուած հոգիդ լուսաւորէ Արմէն ճան։ Փառք մեր հերոսներուն»։ Պատերազմի օրերին Արմենի ընտանիքը մոր՝ Էմմայի հետ, դուրս էր եկել Աղավնոյից։ Այժմ նորից իրենց տանն են։ Մայրն ասում է, որ ամուսնու ու որդիների կառուցած, որդու արյան գնով պահած տունը չի կարող թողնել թուրքին ու մինչեւ վերջին շունչը պետք է ապրի իր գյուղում ու իր տանը։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

04-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO