Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.11.2017
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայատյացություն պետական մակարդակով

Հայկական իրականությունը ներկայացվում է խեղաթյուրված

Ադրբեջանում պետական մակարդակով հայատյացություն սնուցող խայտառակ քաղաքականություն է տարվում հենց դպրոցներում։ Նման պարագայում մեխանիկական են բոլոր այն խոսակցությունները, թե իրենք պատրաստ են խնդրի խաղաղ կարգավորմանը, եթե միաժամանակ նկատվում է, որ հայկական իրականությունը ներկայացվում է գունազարդ, խեղաթյուրված։
Այս ամենը պետք է ճիշտ ձեւակերպվի ու ներկայացվի միջազգային հանրությանը։ Այս մասին «Անհանդուրժողականության կանխարգելման նախաձեռնություն» ոչ կառավարական կազմակերպության եւ «Open Armenia» համացանցային պորտալի կողմից, «Baku.am» նախագծի աջակցությամբ ստեղծված նոր՝ «Azerichild.info» կայքի շնորհանդեսի ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրեն, «Baku.am» նախագծի հեղինակ Հայկ Դեմոյանը։
«Անհանդուրժողականության կանխարգելման նախաձեռնություն» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար, կայքի համահեղինակ Արմինե Ադիբեկյանն ասաց, որ կայքում ներկայացված են ադրբեջանական կայքերից վերցված հեքիաթներ, մանկական գրականություն, որոնք ընդունված են Ադրբեջանի կրթության նախարարության կողմից որպես ուսումնական նյութ, ներկայացված են նկարներ, որոնք ադրբեջանցի երեխաներն են նկարել։ «Նման գրականության տարածումը ինձ համար երկու անընդունելի կողմ ունի՝ Ադրբեջանը խախտում է իր սեփական օրենսդրությունը, Ադրբեջանը ինկուբատոր է, որտեղ մեծանում են ապագա ռամիլ սաֆարովներ։ Սա պետք է տարածվի նաեւ միջազգային ատյաններում, որպեսզի միջնորդներն էլ հասկանան, թե ում հետ գործ ունեն»,–ասաց Ա. Ադիբեկյանը։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ասաց, որ այն հասարակությունը, որտեղ երեխաները մեծանում են հայատյացության մթնոլորտում, վտանգավոր են Հայաստանի համար։ «Եթե վաղը, մյուս օրը սահմանները բացվեն, մենք ստիպված ենք լինելու առնչվել այդ մեծացող սերունդի հետ։ Այս խնդիրը պետք է ուսումնասիրվի խորքային՝ հոգեբանների, սոցիոլոգների, տարատեսակ մասնագետների կողմից»,– ասաց ադրբեջանագետը։
Նախաձեռնության անդամ Սամվել Մարտիրոսյանն էլ ասաց, որ Ադրբեջանում մեծանում է մի սերունդ, ում հետ պետական մակարդակով տարվում է հայատյացություն սնող քարոզչություն, այսինքն՝ «պետական քարոզչությունը ներխուժում է այն ոլորտ, որտեղ չպետք է խուժի»։ Նա ընդգծեց, որ այս մասին պետք է բարձրաձայնվի։

11-05-2012





24-11-2017
Պատուհան դեպի միջազգային շուկա
Երեւանում մեկնարկեց գինու առաջին միջազգային համաժողովը

Հայաստանի ճանաչելիության ...


 
24-11-2017
Երկխոսության եւ համագործակցության կամուրջ
Միանշանակ է, որ ԵԱՏՄ—ի եւ ԵՄ—ի լավ հարաբերություններից ...


 
24-11-2017
Միջուկային էներգետիկայի զարգացմանը զուգահեռ
Կարդիականացվի հեղուկ ՌԹ—ների վերամշակման տեղակայանքը

Երբ պարբերաբար անդրադառնում ...


24-11-2017
Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ»—ի պատվիրակությանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր ...


24-11-2017
Քննարկվել է բազմաբնակարան շենքերից զվարճանքի ակումբները տեղափոխելու մասին օրենսդրական փաթեթը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ...


24-11-2017
Խորհրդակցություն կառավարությունում
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ...


24-11-2017
«Հայաստանի թվային օրակարգ 2030»
Ավարտին են մոտենում ռազմավարության մշակման աշխատանքները

Երեկ տեղի ...



 
24-11-2017
Նախ՝ Բաքուն պետք է մեզ ընդառաջ քայլեր անի
Այդ դեպքում Հայաստանը կողջունի ...

24-11-2017
Արցախ այցելողների թիվն աճում է
Որ երթուղիներն են առավել նախընտրում ...

24-11-2017
Դեկտեմբերի 2—ին Աստվածամուխ ս. գեղարդը կդրվի մայր տաճարում
2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք ...

24-11-2017
Երկխոսության կոնգրեսը՝ կարեւոր քայլ
Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO