Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.09.2017
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Կարեւոր առաջարկություններ

Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով պատգամավորները ողջունել են Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողներին եւ դասախոսներին։
Այնուհետեւ շարունակվել է քննարկվել ՀՀ կառավարության ներկայացրած «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի վերաբերյալ ՀՀ ԱԺ պետական—իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Էդմոն Մարուքյանը։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը չափազանց կարեւոր է գնահատել առաջարկվող փոփոխությունները եւ անհրաժեշտ համարել քաղաքացիների մանրամասն իրազեկումն իրականացվող փոփոխությունների վերաբերյալ։ Նախագծերի վերաբերյալ արտահայտվել է նաեւ Ռուստամ Մախմուդյանը։ Նա նույնպես կարեւորել է քաղաքացիների իրազեկումը եւ պարզաբանումը, ըստ որի՝ պահպանվելու է քաղաքացիների՝ թղթային եղանակով ծանուցումը։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հաջորդիվ քննարկման է ներկայացրել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը, որի ընդունմամբ ակնկալվում է, որ առավել արդյունավետ, նվազ ժամանակատար եւ օպտիմալ ընթացակարգ կնախատեսվի լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների համար, կիրականացվի լիցենզավորման լիազորությունների կենտրոնացում համապատասխան ոլորտային իրավասու մարմիններում։ Բացի այդ՝ կհանվի մաքսային բնագավառում ընդգրկված՝ լիցենզավորման ենթակա գործունեության բոլոր 4 տեսակների (մաքսային եւ ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանություն, անմաքս առեւտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացում, մաքսային փոխադրողի գործունեություն եւ մաքսային հսկողության տարածքների կազմակերպում) համար լիցենզավորման պահանջը, իսկ ՀՀ տարածքում գործունեության Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական՝ մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առքուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման որոշ տեսակների իրականացման համար կներդրվի ծանուցման մեխանիզմ։
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է տնտեսական գործունեություն ծավալելու պայմանների բարելավման նպատակով լիցենզավորման բնագավառում առկա խնդիրների լուծում, ընթացակարգերի պարզեցում եւ տնտեսավարող սուբյեկտների ծախսերի կրճատում։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը խորհրդարանին է ներկայացրել Սերգեյ Բագրատյանը։
«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Եղիազարյանը։ Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման, անշարժ գույքի գնահատման ծառայություններ մատուցողների շրջանում գործունեության իրականացման հետ առնչվող ծախսերի կրճատման տեսանկյունից անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայականի համար գործողության ժամկետ սահմանելը ոչ արդյունավետ է, հատկապես այն դեպքում, երբ գնահատողը զբաղվել է գնահատման գործունեությամբ, եւ նրա մասնագիտական գիտելիքները դրա արդյունքում ավելանում են եւ ոչ թե ընդհակառակը։ Հաշվի առնելով, որ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ—ի կողմից որակավորվող բոլոր այլ մասնագետները, մասնավորապես քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության մասնագետները արդեն իսկ որակավորվում են անժամկետ, առաջարկվում է նույն մոտեցումը կիրառել նաեւ անշարժ գույքի գնահատման մասնագետների նկատմամբ։ Հարկ է նաեւ նշել, որ գնահատողների որակավորման պահանջի հիմնանպատակը այդ բնագավառում բանիմաց, որակյալ մասնագետների ներգրավումն է, ինչը լիովին ապահովվում է որակավորման մեկանգամյա ստուգմամբ։ Ինչ վերաբերվում է գնահատողների հետագա գործունեությանը, ապա վերջիններիս աշխատանքների որակի նկատմամբ լիազոր մարմինը իրականացնում է հետեւողական հսկողություն եւ ունի որակավորման վկայականի գործողության դադարեցման իրավասություն։
«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» եւ կից օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։ Ներկայացնելով փոփոխությունները՝ նա նշել է, որ նախագծերի ընդունումը հնարավորություն կտա հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանների եւ կարգի վերաբերյալ միասնական կանոնների սահմանման միջոցով առավել լիարժեք դարձնել հիփոթեքային վարկավորման ոլորտում սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաեւ անխոչընդոտ իրականացնել հիփոթեքային վարկի տրամադրման եւ հետագա սպասարկման հետ կապված տարբեր ընթացակարգերը։
ՀՀ ԱԺ պատգամավորները հարցի վերաբերյալ իրենց մտահոգություններն են հայտնել, որոնք վերաբերել են «լողացող տոկոսադրույք» հասկացությանը, կրեդիտավորողի կողմից կանոնները խախտելու համար նախատեսված պատասխանատվության ձեւին, վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցմանը եւ դրա ազդեցությանը կոմերցիոն բանկերի տոկոսների սահմանման վրա, երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու պետական ծրագրի իրագործման հարցում երկրորդային շուկային արտոնություններ տրամադրելուն եւ այլն։
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն։
ՀՀ ԱԺ պատգամավորները քննարկվող հարցի վերաբերյալ կարծիքներ են հայտնել։
Հակոբ Հակոբյանը խոսել է վարկառուների իրավունքների պաշտպանության մասին եւ ներկայացրել իր տեսակետը լողացող տոկոսադրույքի վերաբերյալ։ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է բանկային համակարգի տոկոսադրույքների վերանայման հարցին՝ նշելով, որ ոլորտում հիմնական խնդիրները լուծված չեն։ Սերգեյ Բագրատյանը խոսել է բանկերի՝ գերշահույթ ստանալու քաղաքականության մասին՝ նշելով, որ բանկերը մեր երկրում գործում են միայն բիզնես շահերի տեսանկյունից, չունեն որեւէ սոցիալական ծրագիր։ Մանե Թանդիլյանը, իր մտահոգությունները ներկայացնելով որոշ դրույթների վերաբերյալ, այնուամենայնիվ ընդգծել է, որ նման օրենք ունենալն անհրաժեշտ է, բխում է հիփոթեքային վարկ վերցնողների շահերից։
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության տեսակետը ներկայացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։ Նա անդրադարձել է բանկերի խոշորացման գործընթացին՝ նշելով, որ առաջիկա տարիներին գործընթացը կշարունակվի։ Միքայել Մելքումյանի գնահատմամբ՝ բանկային համակարգը պետք է վերակառուցվի։ ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ այն, որ վարկային գործընթացում սպառողական վարկերը մեծամասնություն են կազմում, նշանակում է, որ բանկերը չեն կարողանում բիզնեսը ռեալ վարկավորել։ Պարոն Մելքումյանն անհրաժեշտ է համարել վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը։
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Հերմինե Նաղդալյանը։ Նա կարեւորել է ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանությունը եւ ոլորտում անհրաժեշտ պայմանների ապահովումը։ Տիկին Նաղդալյանը խոսել է բանկային համակարգի դերի ու նշանակության մասին։ Նրա խոսքով՝ այս նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումներով լուծում են ստանալու բանկային համակարգի բազմաթիվ խնդիրներ՝ պայմանագրի պայմանների հստակեցում, տոկոսադրույքի նվազեցում, բանկից բանկ առանց տույժ ու տուգանքի վարկերի տեղափոխման, վարկը ժամկետից շուտ փակելու հնարավորություն եւ այլն։ Նշվել է, որ ՀՀԿ—ն կողմ է նախաձեռնությանը։
Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը։ Նա նախագիծը որակել է որպես սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նախաձեռնություն եւ հավելել, որ մեր երկիրը կարիք ունի բանկային համակարգի կայունության, քանի որ դա ապահովում է երկրի ֆինանսական կայունությունը։ ՀՀ ԱԺ փոխնախագահն իր մտահոգությունն է հայտնել նախագծի որոշ դրույթների վերաբերյալ՝ կրեդիտավորման պայմանագրի պայմաններ, տուգանքների կիրառում եւ այլն։
Դրական գնահատելով կառավարության առաջարկը՝ Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ բոլոր խնդիրներն առաջինից երկրորդ ընթերցում կքննարկվեն։
Եզրափակիչ ելույթում Ներսես Երիցյանը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ ընդգծել, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկները կքննարկվեն։

Քննարկվել են  բանկային ոլորտին վերաբերող հարցեր

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը եւս քննարկման է ներկայացրել ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։ Փաթեթով առաջարկվում է տալ հնարավորություն՝ կենտրոնական բանկի կողմից սահմանելու հիմնական տնտեսական նորմատիվների սահմանային հարաբերակցությունից բարձր (ցածր) սահմանված թույլատրելի շեմ (բուֆեր), որի խախտման դեպքում բանկերը կենթարկվեն չբաշխված շահույթը բաշխելու (այդ թվում՝ բաժնետոմսերը բանկի նախաձեռնությամբ հետգնելու կամ աշխատակիցներին պարգեւավճարներ վճարելու) սահմանափակումների։ Բազել III—ով սահմանվել է լեւերիջի գործակից, որի ներդրումը նպատակ ունի սահմանափակել տրված կապիտալի մակարդակի պայմաններում բանկերի կողմից ակտիվների չափազանց մեծ ծավալների ներգրավումը։ Բազելյան կոմիտեի կողմից առաջարկվում է համակարգային նշանակություն ունեցող բանկերի կապիտալի համարժեքության նկատմամբ սահմանել ավելի խիստ պահանջներ։ Նախատեսվում է կառավարման մարմինների եւ ղեկավարների գործունեության, ներքին հսկողության համակարգի նվազագույն պահանջների սահմանման հնարավորություն, ներքին աուդիտի, արտաքին աուդիտի եւ պատասխանատու ակտուարի պաշտպանության մեխանիզմների ներդնում։
Մտքերի փոխանակության ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն անդրադարձել է տնտեսավարողներին տրվող վարկերի տոկոսադրույքներին եւ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորմանը։
ՀՀ կրթության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը խորհրդարանին է ներկայացրել 1962 թվականի դեկտեմբերի 18—ին Փարիզում ստորագրված «Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի կողմ պետությունների միջեւ ծագող վեճերի լուծման համար պատասխանատու՝ հաշտեցման եւ միջնորդության հանձնաժողով ստեղծելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրինագիծը։
Փոխնախարարի խոսքով՝ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն «Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիային կողմ պետությունների միջեւ ծագող վեճերի լուծման համար պատասխանատու՝ հաշտեցման եւ միջնորդության հանձնաժողով ստեղծելու մասին» արձանագրության ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը։
Հարակից զեկուցող Ռուզաննա Մուրադյանը նշել է, որ նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն։ Տիկին Մուրադյանը կարեւորել է մեր պետության՝ կրթության ոլորտում խտրականության դեմ պայքարի ուղղությամբ վարած քաղաքականությունը. ստեղծվող հանձնաժողովում պետք է ընդգրկված լինեն մարդիկ, ովքեր կներկայացնեն մեր երկրում կրթության իրավունքի իրացման հետ կապված հարցերը։
Հարցի վերաբերյալ ելույթ են ունեցել պատգամավորները։
Ռուզաննա Մուրադյանն առաջարկել է Հայաստանում նույնպես ստեղծել նմանատիպ հանձնաժողով, որում ընդգրկված կլինեն տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Մտքերի փոխանակության ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը կարեւորել է Հայաստանի՝ որպես քաղաքակիրթ եւ ժողովրդավար երկրի մասնակցությունը միջազգային կոնվենցիաներին եւ նշել, որ պետք է պայքարել ոչ միայն միջանձնային խտրականության դեմ, այլեւ ժողովուրդների միջեւ խտրականության եւ ատելության քարոզման դեմ։
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը։ Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագիծը մշակվել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի առաջարկությունների եւ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ քննարկման արդյունքում։
Պարոն Դեմիրխանյանի խոսքով՝ նախագծի նպատակն իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար մուլտիպլեքսների լիցենզիա ստանալու համար հայտերի ներկայացման եւ դրանց ուսումնասիրման գործընթացի հստակեցումն է, նախատեսվում է ավելի դյուրին դարձնել լիցենզավորման ընթացակարգը։
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով հստակեցվում են թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար մուլտիպլեքսների լիցենզիա ստանալու համար հայտերի ներկայացման եւ դրանց ուսումնասիրման գործընթացը եւ բացառում են օրենքի դրույթների անհարկի կրկնությունները։
Հարակից զեկուցող Արման Սաղաթելյանը նշել է, որ այս նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն։ Պարոն Սաղաթելյանի խոսքով՝ հստակեցվում է մրցույթի անցկացման կարգը, վարչարարական գործընթացը բավականին պարզեցվում է։ Արման Սաղաթելյանն անդրադարձել է նաեւ Հանրային ռադիոյի թվային հեռարձակմանը եւ մասնավոր ռադիոկայանների թվայնացման ուղղությամբ ընթացող աշխատանքներին։
Հերթական նիստերի աշխատանքը կշարունակվի այսօր։
Օրվա վերջին նիստը հատկացվել է ԱԺ—կառավարություն հարցուպատասխանին։

14-09-2017





 
20-09-2017
Ճանաչումն ԱՄՆ—ի շահերից է բխում
Ուստի կոնգրեսականներն աշխատում են ցեղասպանության ճանաչման ուղղությամբ

Հայկական ...


20-09-2017
Ներդրումները միայն Հայաստանի 3 միլիոնանոց շուկա չեն մտնում
Թեմատիկ քննարկման ժամանակ վարչապետը նաեւ հարցերի պատասխանեց

Տնտեսության ...


 
20-09-2017
Զինված ուժերում ծառայելը մեր բարոյական եւ իրավական պարտականությունն է
Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվել ...


 
20-09-2017
Կարեւոր է, որ բանակը սիրված է ժողովրդի կողմից
Չիլիի ռազմածովային ուժերի ծովակալ Հերնան Կույումջյանը արդեն երրորդ անգամ ...


 
20-09-2017
Զիջումները՝ միայն ԼՂՀ ճանաչման դեպքում
Փոխզիջումային քաղաքականությանը պետք է շատ խնամքով մոտենալ

Հայաստան—սփյուռք ...


20-09-2017
Նոր ուղղություններ՝ գյուղոլորտում
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Կոտայքի մարզ

ՀՀ ...


 
20-09-2017
Արտադրել եւ դուրս գալ արտաքին շուկա
Քննարկվեցին ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարները

Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովի ...



20-09-2017
Հայ լինելը Թուրքիայում դժվար է
Սակայն անձայն մնալը սխալ է, ...

 
20-09-2017
Բացվել է Արենու քարանձավ հնավայրը
ԱՄՆ—ն աջակցում է հուշարձանի ...

20-09-2017
Վարչապետն ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է հայ–ամերիկյան տնտեսական համագործակցության հեռանկարները
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է ...

20-09-2017
Միասին շարունակենք կառուցել բոլորիս երազած երկիրը
Վարչապետի ելույթը՝ Հայաստան–սփյուռք ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +18
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO