Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.06.2018
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Անվստահություն հայտնելու հարցը չի տապալվի

Իսկ հայկական պատվիրակությունը հրաժարվելու է «պաշտպանվողի» դերից

Հոկտեմբերի 9—ին մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որտեղ նաեւ քննարկվելու է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու հարցը։
ԱԺ—ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ—ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը նկատել է, որ այս անգամ նոր ընթացակարգ է սահմանվել. «Ի տարբերություն նախորդ նստաշրջանի, երբ քննարկվում էր որեւէ հատուկ բանաձեւ, բոլոր պատվիրակները կարողանում են հերթագրվել ու ելույթ ունենալ, այս անգամ հնարավորություն է տրված ելույթ ունենալու անվստահության բանաձեւի հեղինակին՝ նորվեգացի պատգամավոր Ինգրիդ Սկոյին, այնուհետեւ քաղաքական 5 խմբերի ղեկավարներին։ Դրանից հետո եթե Պեդրո Ագրամունտն այնտեղ կլինի ու ցանկություն կունենա իր դիրքորոշումը ներկայացնելու, ձայն կտրվի։ Այս գործընթացին անմիջապես կհաջորդի բաց քվեարկությունը, որտեղ պարզ կլինի, թե ով ինչպես է քվեարկում։ Քվորում ապահովելու համար պահանջվում է 102 ձայն, եւ երկու—երրորդը պետք է կողմ քվեարկի անվստահություն հայտնելուն։ Երբ անվստահություն կհայտնեն Ագրամունտին, նրա պարտականությունների անցումը կվերապահվի տարիքով ավագ փոխնախագահին։ Իսկ ԵԽԽՎ նոր նախագահը կընտրվի հունվարյան նստաշրջանում»։
Հովհաննիսյանը մեծ մտավախություն չունի, որ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու հարցը կարող է տապալվել, բայց միեւնույն ժամանակ որեւէ բան չի կարող բացառել։ Նրա գնահատմամբ՝ Ագրամունտն արդեն իսկ բոլորին ցույց է տվել, որ ինքը բացարձակապես չի հարգում որեւէ արժեք, այդ թվում իր խմբակցությանը՝ ԵԺԿ—ին։ Սակայն Հովհաննիսյանը չի կարծում, թե նա համակերպվել է ներկայիս վիճակի հետ եւ չի փորձելու այլ քայլեր անել. «Այն, որ Եվրոպայի խորհուրդը՝ իր պատվիրակությունների մեծամասնությամբ, ունի հստակ կամք եւ դրսեւորելու է այն, կարող եմ վստահություն հայտնել»։
ԵԽԽՎ—ում հայաստանյան պատվիրակության ղեկավարն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի 2 զեկույցներին եւ նշել, որ իրավական հարցերի հանձնաժողովում Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալը քննարկումների առիթ է դարձել։ Նույն պատկերն է նաեւ մոնիտորինգի հանձնաժողովում, քանի որ այնտեղ էլ որոշել են համապատասխան հետաքննություն իրականացնել։
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ–ում մեր պատվիրակության մոտեցումներին, ապա Հովհաննիսյանը նշել է. «Ես ունեմ որոշակի մոտեցումներ, որոնք փորձելու եմ պատվիրակության անդամների հետ համաձայնության, կոնսենսուսի եւ համախոհության արդյունքով առաջ քաշել։ Մասնավորապես, չեմ կարծում, որ մենք պարտադիր պետք է լինենք պաշտպանվողի դերում։ Կան խնդիրներ, որոնք նախորդ նստաշրջաններից եկել են, եւ մենք այդ հարցերը փորձում ենք կարգավորել։ Չես կարող ամբողջությամբ համաեվրոպական օրակարգ ներգրավել հարցեր, երբ քո դիմաց այդպիսի լոբբիստներ ունեցող Ադրբեջանի պես թշնամի կա։ Սրա համար հայկական պատվիրակությունը, այո, իր մարտավարությունն ունի, սակայն այն կարձանագրվի գործունեության ու աշխատանքի ընթացքում։ Այո՛, որոշակի փոփոխություններ իմ տեսլականին համահունչ կան, եթե պատվիրակությունը համաձայնի»։
Լ. ԱՍԱՏՐՅԱՆ

14-09-2017





19-06-2018
Անվերապահ աջակցությունը կշարունակվի
ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ ...


19-06-2018
Օրինականությունը պետք է պահպանվի
«Անձեռնմխելի» անձինք չպետք է լինեն

ԱԺ ավանդական ճեպազրույցների ...


19-06-2018
ԱԱԾ—ն ռեպրեսիվ մարմին չէ
Այն բացահայտում է հանցագործությունները օպերատիվ տվյալների հիման վրա



19-06-2018
Արարք, որն արդարացում չունի
Կորցրած գումարը կվերականգնես, կորցրած պատիվը հետ չես բերի



19-06-2018
Լեզուն է ազգի ինքնության հիմնասյուներից մեկը
Հայոց լեզվի ընթացքն ու մարտահրավերները վերջին հարյուրամյակում

Լեզուն ...


19-06-2018
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին՝ ...


19-06-2018
Դիտարկումներ եւ առաջարկություններ
Քննարկվել են գյուղոլորտին առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ...



19-06-2018
Կոռուպցիայի բացահայտումը կբարձրացնի մեր վարկանիշը
Արցախի կարգավիճակը եւ նրա ժողովրդի ...

19-06-2018
«Լույս հայի աչքերին»
Ակնաբուժական ծառայությունները հասանելի ...

19-06-2018
Վերացվում են հետեւանքները
Բնական աղետ Ստեփանակերտում


19-06-2018
«Արցախ էյր ֆեստ—2018» փառատոնը
Փափուկ եւ խաղաղ վայրէջք՝ Ստեփանակերտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO