Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.11.2017
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Առեւտրաշրջանառությունը մեծանում է

GSP համակարգից օգտվող գործարարների թիվը կավելանա

Հայաստանի եւ ԱՄՆ—ի միջեւ առեւտրաշրջանառությունը ավելացնելու, արտահանման արտոնյալ պայմաններին գործարարներին իրազեկելու, արտահանման նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով ԱՄՆ առեւտրի ներկայացուցիչները Հայաստանի գործարար համայնքի համար երեկ համաժողով էին կազմակերպել։
Նշենք, որ հայկական ընկերությունները օգտվելով «Արտոնությունների ընդհանրացված համակարգ GSP ծրագրից»՝ կարող են արտոնյալ ռեժիմով առանց մաքսատուրքի մուտք գործել ամերիկյան շուկա։ Հայ–ամերիկյան առեւտրային պալատի եւ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանության համատեղ ջանքերով կազմակերպված միջոցառումը նպատակ ուներ իրազեկել ծրագրի առավելությունների մասին, խթանել ներմուծումը Հայաստանից ԱՄՆ, մեծացնել ներկրվող ապրանքների տեսականին եւ հնարավորությունները։
ՀՀ—ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշեց, որ իր գերակա խնդիրը Հայաստանում առեւտրային եւ գործարար կապերի խորացումն է։ Սա երկրորդ համաժողովն է, որի նպատակը արտահանման այս ծրագրի մասին իրազեկելն է։ «Դեսպանությունը պատրաստակամություն է հայտնել խթանել առեւտուրը եւ GSP—ի ներքո Հայաստանի հետ մեր տնտեսական կապերը։ Հայաստանը որոշ առումներով թեպետ առաջընթաց է ունեցել եւ տնտեսական միջին եկամուտներ ունեցող երկիր է, սակայն այս ծրագիրը շատ կարեւոր է հայ գործարար համայնքի համար։ Մենք ուզում ենք, որ ՀՀ կառավարությունը եւ գործարար համայնքը վերացնեն բոլոր խոչընդոտները գործարարության ոլորտում եւ նպաստեն երկկողմանի կապերի ամրապնդմանը։ Կոչ եմ անում աշխատել մեզ հետ»,–ասաց դեսպանը։ Նա տեղեկացրեց, որ GSP արտոնյալ ռեժիմով հայ գործարարները ԱՄՆ են ներմուծում ջեմեր, փայլաթիթեղ, ոսկերչական իրեր, ֆերմենտացված ընպելիքներ, հանքային ջրեր եւ այլն։ Դեսպանի խոսքով՝ այժմ գործարարների մեծ մասը օգտվում է այս համակարգով ներմուծման գործընթացից, սակայն իրենց նպատակը բոլոր գործարարներին ներգրավելն է այս համակարգ։
Ամերիկյան պատվիրակության այցի նպատակը հայ–ամերիկյան առեւտրային հարաբերությունների իրական արդյունքները ներկայացնելն է։ Դեսպանը նշեց, որ շատ հայ գործարարներ դժգոհում են այս մասին ոչ բավարար իրազեկված լինելուց, ուստի իրենք նախաձեռնել են այս միջոցառումը տեղեկություններ հաղորդելու, թե ինչպես է պետք օգտվել GSP ծրագրից։
«Այո, մեր այցի նպատակն այն է, որ հայ գործարարները հավուր պատշաճի տեղեկացվեն, թե ինչ պայմաններ են անհրաժեշտ դեպի Նահանգներ Հայաստանի արտահանման ներուժը առավելագույնս օգտագործելու եւ GSP—ի ներքո տրամադրվող արտոնություններից լիարժեք օգտվելու համար։ Հուսով ենք՝ գործարարների համար այս ինֆորմացիան կլինի շատ օգտակար եւ արդյունավետ»,–նշեց ԱՄՆ առեւտրի ներկայացուցչի առեւտրային քաղաքականության եւ տնտեսագիտության հարցերով տեղակալ Էդվարդ Գրեսսերը։
Հայ–ամերիկյան առեւտրային պալատի նախագահ Արա Հովսեփյանը նշեց, որ ամերիկյան առեւտրի պալատը Հայաստանում մշտապես հետամուտ է եղել, որ Հայաստանում տեղակայված բիզնեսները կարողանան օգուտներ քաղել հայկական արտադրանքը անխոչընդոտ ԱՄՆ արտահանելով, եւ արդյունքներն, ըստ նրա, տեսանելի են։ Այս համաժողովը պարզապես նոր թափ կհաղորդի առեւտրաշրջանառության ծավալներին եւ կնպաստի այլ մակարդակում համագործակցությանը։
Նշենք, որ 2017թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ ԱՄՆ–ի հետ առեւտրաշրջանառությունը կազմել է 91 մլն դոլար, որը 38 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 35 մլն ԱՄՆ դոլարը կազմում է արտահանումը, ի դեպ՝ առաջին կիսամյակային տվյալներով արտահանումը 66 տոկոսով աճել է, ինչը, ՀՀ տնտեսության զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի գնահատմամբ, տպավորիչ ցուցանիշ է։
Նրա տեղեկացմամբ, հայկական ծագում ունեցող ավելի քան 3 հազար անուն ապրանքներ ըստ արտոնյալ ապրանքային անվանացանկի, ԱՄՆ ներմուծելիս օգտվում են զրոյական մաքսատուրքից։ Հայաստանը ԱՄՆ—ից տրվող GSP օգտագործող երկրների ցանկում ամենաարդյունավետն է օգտագործելիության առումով, եւ արտահանվող ապրանքների 60 տոկոսը փաստացի օգտվում է այդ արտոնություններից։
«Այս համակարգի առկայությունը կարեւոր է մեր գործարարների համար, նպաստում է տեղական ծագմամբ ապրանքների՝ ԱՄՆ շուկայում մատչելի գնով իրացվելուն եւ առհասարակ երկրի տնտեսական աճին»,–ասաց Գարեգին Մելքոնյանը։
Հայաստանը ծրագրի շահառու է, հայաստանյան ապրանքների գերակշիռ մասը 2012—2016թթ. ԱՄՆ մուտք են գործել GSP արտոնյալ ռեժիմով։ Ներկայումս այդ շրջանակում Հայաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների ծավալը գնահատվում է 25 մլն դոլար։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

14-09-2017





24-11-2017
Պատուհան դեպի միջազգային շուկա
Երեւանում մեկնարկեց գինու առաջին միջազգային համաժողովը

Հայաստանի ճանաչելիության ...


 
24-11-2017
Երկխոսության եւ համագործակցության կամուրջ
Միանշանակ է, որ ԵԱՏՄ—ի եւ ԵՄ—ի լավ հարաբերություններից ...


 
24-11-2017
Միջուկային էներգետիկայի զարգացմանը զուգահեռ
Կարդիականացվի հեղուկ ՌԹ—ների վերամշակման տեղակայանքը

Երբ պարբերաբար անդրադառնում ...


24-11-2017
Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ»—ի պատվիրակությանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր ...


24-11-2017
Քննարկվել է բազմաբնակարան շենքերից զվարճանքի ակումբները տեղափոխելու մասին օրենսդրական փաթեթը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ...


24-11-2017
Խորհրդակցություն կառավարությունում
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ...


24-11-2017
«Հայաստանի թվային օրակարգ 2030»
Ավարտին են մոտենում ռազմավարության մշակման աշխատանքները

Երեկ տեղի ...



 
24-11-2017
Նախ՝ Բաքուն պետք է մեզ ընդառաջ քայլեր անի
Այդ դեպքում Հայաստանը կողջունի ...

24-11-2017
Արցախ այցելողների թիվն աճում է
Որ երթուղիներն են առավել նախընտրում ...

24-11-2017
Դեկտեմբերի 2—ին Աստվածամուխ ս. գեղարդը կդրվի մայր տաճարում
2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք ...

24-11-2017
Երկխոսության կոնգրեսը՝ կարեւոր քայլ
Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO