Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.11.2017
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Նվաճումներ դեռ կլինեն

Գիտաժողով՝ նվիրված հանձնաժողովի կազմավորման 50—ամյակին

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում երեկ մեկնարկեց Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի 42—րդ գիտաժողովը՝ նվիրված հանձնաժողովի կազմավորման 50—ամյակին։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը եւ ավելի քան 70 գիտնական 18 երկրից, ովքեր կներկայացնեն 60—ից ավելի գիտական զեկուցումներ տարբեր երկրներում երկրաբանության պատմության հիմնախնդիրների, Հայաստանում երկրաբանական մտքի կայացման եւ զարգացման պատմության վերաբերյալ։
Վաչե Գաբրիելյանը ՀՀ կառավարության կողմից ողջունեց գիտաժողովի մասնակիցներին եւ մաղթեց արդյունավետ աշխատանք։
«Հետաքրքիր փաստ է, որ Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի ստեղծումը անմիջականորեն կապ ունի Հայաստանի հետ։ 1964 թվականի միջազգային երկրաբանական կոնգրեսի շրջանակում որոշվեց ստեղծել Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողով, եւ, ի կատարումն որոշման, 1967 թվականին Երեւանում, խորհրդային Հայաստանի գիտությունների ակադեմիայում տեղի ունեցավ հանձնաժողովի հիմնադիր նիստը՝ հանձնաժողովի երկրաբանական գիտությունների պատմության ոլորտի հետազոտողների համար ապահովելով երկրաբանական գիտությունների հետագա բազմաթիվ նվաճումներ։ 1967 թվականից ի վեր հանձնաժողովի անդամների կողմից հրապարակվեցին գիտական մեծ արժեք հանդիսացող մեծաքանակ աշխատանքներ։ Ներկայումս հանձնաժողովի 50—ամյակին Հայաստանը հերթական անգամ ստանձնում է այս կարեւոր իրադարձության կազմակերպման գործընթացը»,–ասաց Գաբրիելյանը։
Ըստ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի՝ երկրաբանության պատմության գիտությունը առանձնահատուկ է այն առումով, որ այն առնչվում է գիտության մյուս ճյուղերի հետ՝ հնագիտության, տիեզերագիտության, ֆիզիկայի եւ այլն։
«Մենք ծանոթանում ենք այն երեւույթների հետ, որոնք տեղի են ունենում Երկրի կեղեւում։ Մեր հայ գիտնականները ոչ միայն հիմա, այլ նաեւ սկսած միջնադարից իրենց աշխատություններում բերել են տվյալներ, որոնք վերաբերել են երկրաբանությանը։ Ներկայումս երկրաբանական գիտության պատմությանը վերաբերող բազմաթիվ աշխատանքներ կան։ Օրինակ՝ Սպիտակի երկրաշարժը գիտականորեն բոլոր ուղղություններով նկարագրված է, եւ այն պետք է փոխանցվի հաջորդ սերունդներին։ Պետք է հասկանալ՝ Երկրի ընդերքում արդյո՞ք բոլոր գործընթացներն են հաշվի առնվել, արդյո՞ք գիտենք պատճառը, թե այդ երկրաշարժն ինչու է տեղի ունեցել, գուցե այլ հանգամանքնե՞ր կան։ Իսկ դա հետազոտությունների արդյունքում պետք է պարզվի, եւ հաջորդ սերունդները կարող են ունենալ նոր տվյալներ»,— ասաց Մարտիրոսյանը։
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը նշեց, որ հանձնաժողովի զեկուցումներն առնչվում են երկրաբանական պատմության տարբեր դրվագների եւ հարցերի։
«Եվս մեկ անգամ անդրադարձ կկատարվի երկրաբանական պատմության ձեւավորման տարբեր խնդիրներին, եւ, ինչը շատ կարեւոր է, կհիշատակվեն այն գիտնականների եւ հետազոտողների անունները, ովքեր իրենց գործունեությամբ եւ գիտական նվաճումներով էապես նպաստել են երկրաբանական գիտության ձեւավորմանը»,–ասաց Ջրբաշյանը։

14-09-2017





24-11-2017
Պատուհան դեպի միջազգային շուկա
Երեւանում մեկնարկեց գինու առաջին միջազգային համաժողովը

Հայաստանի ճանաչելիության ...


 
24-11-2017
Երկխոսության եւ համագործակցության կամուրջ
Միանշանակ է, որ ԵԱՏՄ—ի եւ ԵՄ—ի լավ հարաբերություններից ...


 
24-11-2017
Միջուկային էներգետիկայի զարգացմանը զուգահեռ
Կարդիականացվի հեղուկ ՌԹ—ների վերամշակման տեղակայանքը

Երբ պարբերաբար անդրադառնում ...


24-11-2017
Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ»—ի պատվիրակությանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր ...


24-11-2017
Քննարկվել է բազմաբնակարան շենքերից զվարճանքի ակումբները տեղափոխելու մասին օրենսդրական փաթեթը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ...


24-11-2017
Խորհրդակցություն կառավարությունում
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ...


24-11-2017
«Հայաստանի թվային օրակարգ 2030»
Ավարտին են մոտենում ռազմավարության մշակման աշխատանքները

Երեկ տեղի ...



 
24-11-2017
Նախ՝ Բաքուն պետք է մեզ ընդառաջ քայլեր անի
Այդ դեպքում Հայաստանը կողջունի ...

24-11-2017
Արցախ այցելողների թիվն աճում է
Որ երթուղիներն են առավել նախընտրում ...

24-11-2017
Դեկտեմբերի 2—ին Աստվածամուխ ս. գեղարդը կդրվի մայր տաճարում
2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք ...

24-11-2017
Երկխոսության կոնգրեսը՝ կարեւոր քայլ
Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO