Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ԱԳՆ


Ղարաբաղի հիմնահարցը՝ խաղաղ ճանապարհով

Հայաստանի ԱԳ նախարարի աշխատանքային այցը Արցախ

Երեկ աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ երկուստեք վստահություն հայտնվեց, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով եւ այդ նպատակով միջազգային միջնորդության մանդատը վայելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։
Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմերի մոտեցումներին եւ գերակայություններին՝ զրուցակիցներն ընդգծեցին, որ հիմնախնդրի առանցքն Արցախում ապրող բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովումն է։ Նախարարի խոսքով՝ Արցախին հաջողվել է կայացած պետականությանը հարիր հաստատություններով օժտված հասարակություն կերտել՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության եւ օրենքի գերակայության վրա։
Անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի հետ պետական սահմանին գտնվող բնակավայրերի, մասնավորապես, Բաղանիս, Չինարի, Կոթի գյուղերի գնդակոծմանը, քաղաքացիական հաստատությունների, այդ թվում՝ մանկապարտեզի թիրախավորմանը՝ նախարար Մնացականյանը նշեց, որ նման գործողությունները խստորեն դատապարտելի են, իսկ բնակավայրերի եւ քաղաքացիական բնակչության գնդակոծումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն ոտնահարում է։ Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի այս գործողությունները, ինչպես նաեւ պատերազմական հռետորաբանությունը եւ ռազմատենչ հայտարարությունները հակասում են համանախագահների եւ միջազգային հանրության կոչերին՝ քայլեր ձեռնարկելու հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը նպաստող միջավայրի ձեւավորման ուղղությամբ։
Հանդիպման ավարտին ԱԳ նախարարը ճեպազրույց ունեցավ արցախյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Նույն օրը նախարարն այցելեց Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ ծանոթացավ կենտրոնի աշխատանքներին եւ ձեռքբերումներին։ Նախարարը նշեց. «Թումոյում» կրթություն են ստանում երեխաները, ինչը եւս մեկ անգամ հիշեցում է, որ Արցախն առաջին հերթին մարդիկ են, երիտասարդությունը, ովքեր ամեն օր, այցելելով այստեղ կամ կրթական այլ հաստատութուններ, կերտում են իրենց ապագան, եւ մեր գերակայությունն է, որ այն լինի խաղաղ ու ապահով»։
Նույն օրը կայացել են նաեւ Զոհրաբ Մնացականյանի հանդիպումները Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի եւ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։

18-09-2018





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO