Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.05.2019
ՊՆ


Մեր անվտանգության թիվ մեկ երաշխավորը

Խորհրդակցություն  ՀՀ ՊՆ ղեկավար կազմի եւ զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն եւ խորհրդակցություն անցկացրել ՀՀ ՊՆ ղեկավար կազմի եւ զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, կարեւորել է նման ձեւաչափով հանդիպումները՝ ՀՀ կառավարության եւ զինված ուժերի արդյունավետ փոխգործակցության տեսանկյունից։ «Մեր ամենակարեւոր խնդիրը մեր անվտանգության մարտահրավերների սպասարկումն է։ Մեր քաղաքական շեշտադրումը հետեւյալն է, եւ այդ շեշտադրման մեջ որեւէ նորություն չկա. Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են եւ Արցախի պաշտպանության բանակը։ Մենք արձանագրում ենք, որ զինված ուժերի բնականոն զարգացումը եւ համապատասխանեցումը մարտունակության ժամանակակից կանոններին եւ Հայաստանի Հանրապետության, Արցախի անվտանգության կարիքներին մեր բացարձակ առաջնահերթությունն է։ Մենք այդ ուղղությամբ պետք է շարունակական աշխատենք՝ ունենալով կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ նպատակադրումներ, ինչպես նաեւ գործողությունների ռազմավարություն»,–նշել է երկրի վարչապետը։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ վարչապետին ներկայացրել է 2018թ. պաշտպանության համակարգում արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաեւ 2019թ. հիմնական առաջնահերթությունները։
Խորհրդակցության ընթացքում ոլորտի պատասխանատուները վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են բանակաշինության, զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաեւ տարածաշրջանային ընթացիկ ռազմաքաղաքական ընդհանուր իրադրության եւ հայ—ադրբեջանական շփման գծում օպերատիվ իրավիճակի վերաբերյալ։ ՀՀ վարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։

30-01-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO