Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ՊՆ


«Այս հայրենիքը որեւէ մեկին չենք զիջի»

Այցելություն «Եռաբլուր» պանթեոն եւ հանդիսավոր միջոցառումներ

Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ, ՊՆ եւ ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին։
Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին եւ ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին։
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաեւ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի թանգարանի կառուցման նախագծին եւ շինաշխատանքների ընթացքին։
Նույն օրը ՀՀ աշխարհիկ եւ հոգեւոր բարձրագույն ղեկավարությունը, ՊՆ եւ ԶՈՒ ղեկավար կազմը, Արցախի ղեկավար այրերը ներկա են գտնվել ՀՀ զինված ուժերի կազմավորման 27—րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։ Այստեղ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում մասնավորապես նշել է. «Ի՞նչ է նշանակում Հայոց բանակ. դա նշանակում է տարվա առնվազն կեսն ընտանիքից ու հարազատներից հեռու, մարտական դիրքերում անքուն գիշերներ անցկացնող ժամկետային, պայմանագրային զինծառայողներ ու սպաներ, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել հարվածը եւ ովքեր պատրաստ են ջախջախիչ հակահարված հասցնել՝ կանգ չառնելով ոչնչի, նույնիսկ սեփական կյանքն ու առողջությունը կորցնելու սպառնալիքի առաջ։
Ի՞նչ է հայոց բանակը. դա մի քանի հազար մետր բարձրության վրա գտնվող, ամիսներով թիկունքից կտրված ձյունածածկ լեռնային մարտական դիրքեր են, մյուս կողմից՝ դա հարթավայրային մարտական դիրքեր են, որտեղ ջերմաստիճանը կարող է գերազանցել 50 աստիճանը, եւ զինվորներ, սպաներ, ովքեր երբեք ետ, այսինքն՝ դեպի թիկունք չեն նայում, այլ նայում են առաջ։
Ի՞նչ է հայոց բանակը. դա հրամանատարական, շտաբային, թիկունքային, հետախուզական ու մատակարարման մի ահռելի աշխատանք է, որը չի կարող դադարել ոչ մի վայրկյան, ինչպես չի կարող դադարել շնչառությունը՝ քնած ես, թե արթուն։
Մեր զինված ուժերը, մեր ազգային բանակը, ահա, մեր երկրի շնչառությունն է, որը չի դադարում ոչ մի վայրկյան՝ անկախ նրանից քնած է մեր երկիրը, թե արթուն, եւ շատ հաճախ մեր բանակի ներկայությունը մեր առօրյա կյանքում, յուրաքանչյուր գյուղի, քաղաքի, յուրաքանչյուր տան մեջ մենք չենք նկատում, ինչպես չենք նկատում մեր շնչառությունը։ Եվ այսօր հայոց փառապանծ բանակի ծննդյան 27—րդ տարեդարձն է, եւ մենք այսօր այստեղ հավաքվել ենք առաջին հերթին մեր խոնարհումը բերելու մեր բոլոր նահատակներին, մեր բոլոր ազատամարտիկներին, սպաներին, զինվորներին, ում զոհողության վրա է կառուցվել մեր պետությունն է ու անկախությունը, մեր բանակն ու անվտանգությունը, մեր գնահատանքի տուրքը տալու մեր բոլոր զինվորներին, սպաներին եւ գեներալներին, ովքեր ազնիվ ծառայել են եւ ծառայում են հայոց բանակին։
Մենք հավաքվել ենք մեր հարգանքի խոսքը բարձրաձայնելու բոլոր այն ծնողներին ու կանանց, ովքեր անխոնջ կրում են զինվորական զավակ կամ ամուսին ունենալու անհանգիստ հպարտությունը։
Մենք այսօր հավաքվել ենք վերահաստատելու մեր ուխտը մեր նախնիների, մեր հերոսների ու նահատակների, մեր լեգենդար զորահրամանատարների ու զինվորների առաջ. մենք այս հայրենիքը որեւէ մեկին չենք զիջի, մենք այս հաղթանակը որեւէ մեկին չենք զիջի»։
Բանակի օրվա առթիվ հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որի ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգեւներ եւ հանդես եկել ելույթով։
«Նոր ժամանակների բանակը, որպես կյանքի ինքնատիպ դպրոց ու համալսարան, պետք է նաեւ դաստիարակի ժամանակի քաղաքացուն, մեր տղաներին ու աղջիկներին, կյանքի ուղեգիր տա նրանց։
Անկախ ծառայության տեսակից, անկախ տարիքից, զինծառայողը բանակում հմտություն ու փորձ է ձեռք բերում, դառնում ավելի կազմակերպված ու կարգապահ մարդ։ Նա բանակի միջոցով նաեւ առաջին շփումն է ունենում իր սեփական պետության հետ։ Շատ կարեւոր է, որ այդ շփումը լինի ոգեւորող, հույս ու հավատ ներշնչող։
Բանակն իսկապես հասարակության հայելին է։ Եվ եթե հասարակության, պետության մեջ քայլեր են ձեռնարկվում բացասական երեւույթների վերացման, բացառման համար, ապա իհարկե այն իր արտացոլումը պետք է գտնի նախ եւ առաջ բանակում։ Բանակը պետք է լինի անբիծ, անբասիր։ Իսկ բանակում ծառայելը՝ ոչ միայն պարտականություն, այլեւ՝ մեծ պատիվ։
Շնորհակալությունս եմ ուզում հայտնել կառավարությանը եւ պաշտպանության նախարարությանը՝ այս ուղղությամբ ձեռնարկված բոլոր քայլերի համար»,–մասնավորապես նշել է նախագահը։

30-01-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO