Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ԱԳՆ


Հագեցած արտաքին օրակարգ

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումները Մյունխենյան համաժողովի շրջանակներում

Մյունխենյան համաժողովի շրջանակներում այս օրերին ԳԴՀ—ում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի քանի տասնյակ հանդիպումներ է ունեցել, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։
Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովն անդրադարձ են կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի եւ Ռուսաստանի հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլի հետ հանդիպման օրակարգում էին երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով հայ—ամերիկյան գործընկերությանը վերաբերող հարցեր։
Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք զարգացումներ։
Զոհրաբ Մնացականյանը Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Ֆիլիպ Էտիենի հետ հանդիպման ընթացքում մտքեր է փոխանակել հայ—ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ընդլայնման, երկկողմ բազմոլորտ փոխգործակցության օրակարգն առավել հարստացնելու վերաբերյալ։
Անդրադառնալով Հայաստան—Եվրոպական միության հարաբերություններին՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը եւ Ֆրանսիայի նախագահի խորհրդականը կարեւորել են ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման նոր հնարավորություններ է ընձեռում ԵՄ անդամ պետությունների հետ։
Հայաստանի արտգործնախարարը զրուցակցին ներկայացրել է նաեւ Հայաստանի կառավարության առաջնահերթյունները՝ որպես զարգացման օրակարգի գերակայություններ մատնանշելով բարձր տեխնոլոգիաների, նորարարության եւ ստեղծագործ կրթության ոլորտները։ Երկուստեք գոհունակություն է հայտնվել, որ այս ոլորտներում արդեն իսկ արձանագրվել են հայ—ֆրանսիական համագործակցության լավ օրինակներ, որոնք մատնանշում են այս ասպարեզում առկա մեծ ներուժը։
Զոհրաբ Մնացականյանն ու Ֆիլիպ Էտիենն անդրադարձ են կատարել նաեւ միջազգային հարթակներում փոխգործակցությանը՝ այդ առումով մասնավորապես կարեւորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը։
ՀՀ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ կարեւորելով Ֆրանսիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ միասին գործադրվող ջանքերն այս ուղղությամբ։
Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցության առավել խորացմանն առնչվող հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու հայ—բրիտանական օրակարգն առավել հարստացելու ուղղությամբ։
Նախարար Մնացականյանը պետնախարար Դանքնին ներկայացրել է Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումները եւ ընդգծել Հայաստանի նոր կառավարության հանձնառությունը շարունակելու երկրում տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ այդ առումով արժեւորելով Միացյալ Թագավորության կողմից տրամադրվող շարունակական աջակցությունը։
Զոհրաբ Մնացականյանը եւ Ալեն Դանքնը մտքեր են փոխանակել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ։
Զրուցակցի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները՝ շեշտելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորման կարեւորությունը եւ իրավիճակի սրմանն ուղղված քայլերից ու ագրեսիվ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը։
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի եւ ՀՀ ԱԳ նախարարի հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են հայ—իրանական բարիդրացիական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ որպես համագործակցության կարեւոր ուղղություններ առանձնացնելով առեւտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, զբոսաշրջության ոլորտները։
Զրուցակիցները կարեւորել են կանոնավոր շփումների եւ հանդիպումների անցկացումը՝ այս համատեքստում ընդգծելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան նախատեսվող այցը, որը լավ առիթ է երկկողմ բազմոլորտ համագործակցությանն անդրադառնալու եւ համատեղ քայլերը նախանշելու համար։
Մնացականյանի եւ ԳԴՀ կանցլերի արտաքին եւ անվտանգության հարցերով խորհրդական Յան Հեքերի զրույցում մտքեր են փոխանակվել հայ—գերմանական հարաբերությունների զարգացման օրակարգի շուրջ՝ անդրադառնալով բարձրաստիճան փոխայցելությունների ժամանակ երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ վերջին շրջանում երկու երկրների հարաբերություններում արձանագրված դրական դինամիկան լավ նախադրյալներ է ստեղծում հայ—գերմանական փոխգործակցության օրակարգը նոր բովանդակությամբ լցնելու համար։
Զոհրաբ Մնացականյանը Յան Հեքերին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները։
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը օգտակար հանդիպումներ է ունեցել նաեւ Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի, Օմանի իր գործընկերոջ՝ Յուսիֆ բին Ալաուի բին Աբդալլահի, Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսի, Լիխտենշտայնի արտաքին գործերի, մշակույթի եւ արդարադատության նախարար Աուրելիա Ֆրիքի, Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, Ռուանդայի ԱԳ նախարար Ռիչարդ Սեզիբերայի, Սուդանի արտաքին գործերի նախարար Իբրահիմ Գանդուրի, Մալթայի արտաքին գործերի նախարար Կարմելո Աբելայի, Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի, Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։

19-02-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO