Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՊՆ


ՀՀ ռազմական դոկտրինը կարդիականացվի

Բարեփոխումներ են սպասվում ուժային բոլոր կառույցներում

Հայաստանի ռազմական նշանակության ամենակարեւոր փաստաթղթերից մեկի՝ ռազմական դոկտրինի մշակման վերաբերյալ քննարկումներ են սկսվել։ Այս մասին «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Այս փաստաթուղթը, որն ընդունվել է 2007թ., կազմավորվում եւ փոփոխվում է՝ ելնելով քաղաքականությունից, հասարակարգից, արտադրողական ուժերի զարգացումից, նոր գիտական ձեռքբերումներից եւ հնարավոր պատերազմի սպառնալիքից։ «Այդ կարեւոր փաստաթղթի ժամկետն արդեն լրացել է, իսկ երկիրն առանց այս փաստաթղթի չի կարող պարզապես գործել։ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ արդեն քննարկումներ ենք ունեցել ինչպես նոր դոկտրինի մշակման, այնպես էլ ուժային կառույցների գործունեության վերաբերյալ։ Ռազմական դոկտրինը լինելու է այն ուղեցույցը, որով պետության տարբեր կառույցներ իրենց գործառույթները պիտի ունենան՝ ելնելով այս փաստաթղթի դրույթներից»,—ասաց Քոչարյանը։
Խոսելով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի առաջնահերթություններից, նա նշեց, որ փոփոխություն է սպասվում բոլոր ուժային կառույցների աշխատանքներում։ Պաշտպանության բլոկում արդեն հստակեցրել են առաջնահերթ քայլերը. «Մենք պարտավոր ենք մի փոքր արագացնել մեր գործողությունները, որովհետեւ այս տարիների ընթացքում, նաեւ 2016 թվականի ապրիլին երեւաց, որ շատ բաներ հայտարարել ենք, ոգեւորվել մեր մարտական փառահեղ անցյալով եւ կարծես թե անտեսել ենք այն, ինչի ուղղությամբ պետք է առաջնահերթ զարգացումներն արագացնեինք»։ Նախնական փուլում հանձնաժողովի առաքելությունը, Քոչարյանի խոսքով, լինելու է երկրի ուժային կառույցների՝ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների նախարարության վիճակի ուսումնասիրությունը, որից էլ կբխեն այս կառույցների վերահսկելիությունը, հնարավոր փոփոխություններն ու արդյունավետ աշխատանքը։
«Դեռ առաջին քայլերն ենք անում, ընդամենը մի քանի օր առաջ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց։ Կազմակերպչական խնդիրների շուրջ հանձնաժողովի անդամների հետ ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ ռազմարդյունաբերական համալիրի մեջ ներգրավված մեր անձնակազմի, զինվորական մասնագետների, փորձագետների եւ այլ ուժային կառույցների ներկայացուցիչների հետ։ Հիմա արագ տեմպերով ընթանում է ճանաչողական գործընթաց, որից հետո կծնվեն աշխատանքային պլանն ու այն ուղղությունները եւ քայլերը, որոնք կլինեն մեր տեսադաշտում»,—նշեց հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ հանդիպում է ունեցել նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության կրթական ակադեմիայի տնօրենի հետ։
Պաշտոնյաները քննարկել են կրթական համակարգում կադրերի պատրաստման հարցը։ Քոչարյանի տեղեկացմամբ՝ այս ոլորտում մասնագետների պակաս կա, ակադեմիա են ընդունվում շատ քիչ թվով ուսանողներ. «Ռիսկերի կառավարումը հետաքրքիր ոլորտ է։ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ինքնին հետաքրքիր կառույց է։ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում էլ են անցյալ տարի քիչ թվով դիմորդներ ընդունվել։ Պետք է հասկանալ պատճառները եւ այդ կադրերի նկատմամբ վերաբերմունքը փոխելու լուծման բազմաթիվ լուծումներ առաջարկել»։ Օրենսդրական նոր նախաձեռնություններ կլինեն, սակայն դրանց մասին, ասում է, դեռ վաղ է խոսել։ Կառավարման որակը բարձրացնելու համար, եթե անհրաժեշտություն լինի փոփոխել գործող օրենքները, հարցը կբերեն հանձնաժողովի քննարկման դաշտ։ Մշակվող ցանկացած նոր նախաձեռնություն ուղղված է լինելու ուժային կառույցների՝ սոցիալական, կադրային, ծառայության, նյութատեխնիկական բազայի եւ մնացյալ բոլոր ոլորտների արդյունավետության բարձրացմանը։
Խոսելով բանակի մարտունակության եւ բանակաշինության ոլորտի բարեփոխումների մասին, Ա. Քոչարյանն ասաց, որ կառավարության ծրագրում բանակի զարգացմանը միտված հսկայական գլուխ կա մշակված. «Շատ բարդ հարց եք տալիս, որովհետեւ բանակների մարտունակությունը որոշվում է միայն ռազմական գործողությունների ժամանակ։ Պիտի գնահատենք նրանով, որ մեր սահմաններն այսօր ամուր են։ Կառավարության ծրագրում կան կետեր սպառազինության, կադրերի համալրման, սոցիալական փաթեթի եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ, ընդ որում՝ առանց թվերի։ Եվ շատ լավ է, որ բանակին առնչվող գլխում որեւէ թիվ չկա ներկայացված»։ Ուժային կառույցներից ոստիկանությունը նույնպես բարեփոխումների շեմին է։ Դրական փոփոխության առաջին քայլը, Քոչարյանի գնահատմամբ, ներքին զորքերի զորամասերի ծառայությունն է Հայաստանի սահմաններում։
«Նախկինում նրանք ստեղծված էին ժողովրդին ճնշելու համար, այսօր ծառայություն են մատուցում սահմաններում՝ օգնելով զինված ուժերին։ Բարեփոխումների ազդակը կա։ Կառույցում տեղի ունեցող փոփոխությունների, ոստիկանի մակարդակի բարձրացման, կրթական ցենզի ավելացման, ծառայության ընթացքին առնչվող այլ խնդիրները եւս մեր հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են»,–տեղեկացրեց նա՝ նշելով, որ բարեփոխումների ծրագիր է մշակվում մասնավորապես ճանապարհային ոստիկանության համար։ Դրական մեծ տեղաշարժ է համարում նաեւ այն, որ երկրում տեղի ունեցած վերջին փոփոխությունների արդյունքում այսօր ճանապարհային ոստիկանն անհիմն չի կանգնեցնում, կաշառք վերցնում։ Որպեսզի ոստիկանը նաեւ հաճույքով տանի իր ծառայությունը, կարծում է, որ ծառայության բովանդակության փոփոխությանը զուգահեռ Հայաստանում պետք է նաեւ մտածողության փոփոխություն լինի՝ ուժայինի եւ քաղաքացու շփման մեջ։
«Ոստիկանը պետք է հասկանա, որ իր աշխատանքը միտված է քաղաքացու անվտանգությանը, բայց քաղաքացին էլ իր հերթին պիտի հարգի ոստիկանի արդարացի պահանջները։ Նախկինում բացասական վերաբերմունք է սերմանվել դեպի այս կառույցը։ Այս մոտեցումը հարկավոր է փոխել, «կոտրել», որի համար ժամանակ է պետք։ Անձնակազմի գլխում էլ պետք է լինեն փոփոխություններ»,–հավելեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

21-02-2019





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO