Ստորագրվել է հայ-վրացական երկկողմ համագործակցության ծրագիրը
Երեկ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիայի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ—վրացական հարաբերություններին, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաեւ պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման արդյունքներով երկու պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Վրաստանի պաշտպանության նախարարության միջեւ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2019 թ. ծրագիրը։
Քննարկումների արդյունքները Դավիթ Տոնոյանը եւ Լեւան Իզորիան ամփոփել են լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ Երկու պետությունների պաշտպանության նախարարները կարեւորել են հայ—վրացական բարեկամական հարաբերությունները եւ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Արժեւորվել է նաեւ ռազմական կրթության եւ բժշկության, արհեստավարժ սերժանտական համակարգի, մարդու իրավունքների եւ բարեվարքության ոլորտներում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առաջավոր փորձի փոխանակումը, բարձրաստիճան փոխայցելությունների շարունակականությունը։ Անդրադառնալով միջազգային անվտանգության ապահովմանն ուղղված առաքելություններին երկու պետությունների ներդրմանը, Լեւան Իզորիան հույս է հայտնել, որ հայկական եւ վրացական ստորաբաժանումները կշարունակեն իրենց համատեղ մասնակցությունը բազմազգ ձեւաչափով անցկացվող զորավարժություններին։ Իր հերթին Դավիթ Տոնոյանը նշել է, որ Հայաստանն ու Վրաստանը անվտանգության, քաղաքական, տնտեսական, մշակութային եւ բազում այլ բնագավառներում կարեւորագույն նշանակություն ունեն միմյանց համար, եւ հավաստիացրել, որ երկու պետությունները փոխադարձաբար ընկալում եւ հարգում են միմյանց նախապատվություններն ու ազգային անվտանգության ապահովմանն ուղղված լուծումները։
Այցի շրջանակում Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։ Լեւան Իզորիայի գլխավորած պատվիրակությունը եղել է նաեւ Մատենադարանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում։ 22-02-2019
|

փակել >>
|