Հայաստանը նորություններ էր ներկայացրել «IDEX 2019»-ում
Միջազգային ռազմական փորձագետները մեր արտադրանքը բարձր են գնահատել
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում ընթացող «IDEX—2019» համաշխարհային ցուցահանդեսի տաղավարներում ցուցադրված հայկական ռազմական արտադրանքը բարձր գնահատականի է արժանացել միջազգային ռազմական փորձագետների կողմից։ «IDEX—2019»—ը Աբու Դաբիում երկու տարին մեկ անգամ անցկացվող համաշխարհային մեծ ցուցահանդես է՝ զենք—զինամթերքի, ռազմական արդյունաբերության եւ ընդհանրապես ռազմական արտադրանքի։ Լինում է պրոֆիլային երկու ուղղությամբ՝ ցամաքային եւ ծովային։ Հայաստանը ոչ միայն առաջին անգամ էր մասնակցում այդ միջոցառմանը, այլ ընդհանրապես առաջին անգամ էինք որոշակի արտադրանք ներկայացնում միջազգային ցուցահանդեսներում։ Պետք է ասեմ, որ միջազգային որոշ փորձագետներ արդեն ֆիքսել են եւ բարձր գնահատել, որ Հայաստանն այդպիսի հետաքրքիր նորություններ է ներկայացրել»,–մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, որը նախարար Դավիթ Տոնոյանի պատվիրակության կազմում օրերս ԱՄԷ—ում էր։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը նշեց, որ ներկայացվել են հայկական ռազմարդյունաբերության նորությունները։ «Մի շարք նորություններ կային, հատկապես՝ ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում՝ հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների կողմից։ Միջոցառումը նոր է ավարտվել, թե ովքեր ինչ հետաքրքրություն են դրսեւորել, որոշ ժամանակ անց կունենանք այդ ամենն ամփոփելու հնարավորությունը»,–նշեց նա։ Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ միջազգային այսպիսի հարթակներում հանդես գալով՝ Հայաստանը կարող է լուրջ կապեր ձեռք բերել, որոնք եթե ոչ այսօր, ապա պետք կգան հետագայում։ «IDEX» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցում է աշխարհի շուրջ 95 պետություն։ Ռազմական համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանը ներկայացրել է հետեւյալ արտադրանքները՝ էլեկտրաօպտիկական հակահարվածային համակարգ–3k01, դիպուկահար հրացան–K—8, T72A տեսակի տանկի գնդացրի համար նախատեսված ջերմատեսիլ նշանառության սարք, ականազերծման ինդուկցիոն սարք–RIA—1, զրահաբաճկոն— GS—47/0717, հետախուզական անօդաչու թռչող սարքերի տարբեր տեսակներ, ռազմական եւ ստրատեգիական կոշիկներ, դիպուկահարի 3x9 նշանառու սարք, թիրախի հայտնաբերման միկրոալիքային ուժեղացուցիչ–75G։ Հիացական գնահատականի է արժանացել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական նվագախմբի ու պատվո պահակախմբի ելույթը։ «Վերջին տարիներին համագործակցության լավ ավանդույթ է ձեւավորվել «Երեւանի թմբուկներ» խմբի եւ ՀՀ ԶՈՒ պատվո պահակախմբի միջեւ ինչպես Հայաստանում տեղի ունեցող միջոցառումների ժամանակ, այնպես էլ՝ դրսում։ Դա մշակույթի տեսակ է դարձել արդեն։ Այդ խմբերը ԱՄԷ են մեկնել հյուրընկալող երկրի հրավերով, եւ հատուկ ուզում եմ շեշտել, որ իրենք արդեն այսօրվա դրությամբ դեռ չեն վերադարձել, որովհետեւ նրանց ուղղակի պահում են այնտեղ։ Այդքան շատ նրանց սիրել են։ Ամեն օր գրեթե նույն հաճախականությամբ շարունակում են ելույթ ունենալ հյուրերի ու այցելուների համար։ Արդեն ունեն նաեւ այլ միջոցառումներին մասնակցելու հրավերներ»,–ասաց Հովհաննիսյանը։
Նորայր ՇՈՂԻԿՅԱՆ
22-02-2019
|

փակել >>
|