Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.05.2019
ՍՈՑԻՈՒՄ


Որտե՞ղ է թաքնված աղքատությունը

Հույս, հավատ, համարձակություն. սա է հաղթահարելու բանաձեւը

Աղքատությունը «գրպանում» է ու պայմանավորված է ֆինանսով. հասարակության լայն շրջանակներում սա կարծես թե «անբեկանելի ճշմարտություն» էր։ Ահա թե ինչու, վերջերս ՀՀ վարչապետի հնչեցրած «աղքատությունը գլխում է» արտահայտությունից շատերը զարմացան, ոմանք համաձայնեցին, մի մասն էլ շփոթության մեջ ընկավ ու քննադատեց։ Սոցիալական ցանցերում եւ հնարավոր այլ հարթակներում յուրաքանչյուրն իր տեսակետը հայտնեց, աղքատության «ծագումնաբանությունը» բացատրեց ու խնդիրը հանգուցալուծեց։
«ՀՀ»—ն զրուցեց հոգեբան Սամվել Խուդոյանի հետ, պարզելու արդյո՞ք աղքատության խնդիրը հոգեբանական գործոն ունի։ Պարզվում է՝ այո։ Ի պատասխան՝ մասնագետը շեշտեց, որ ամենակարեւոր հանգամանքներից է հարստանալու ցանկությունը։ Աշխարհի միլիոնատերերի, միլիարդատերերի օրինակները բերեց։ Նրանցից շատերը մանկության տարիները ծանր աղքատության մեջ են անցկացրել, բայց համոզված են եղել, որ ինչ—որ բանի հասնելու են։ Հենց դա էլ ոմանց դեպքում հանդիսացել է հարստանալու խթան։ «Իսկ եթե տվյալ անձը մտածում է, որ իր մոտ չի ստացվում, ինքն անհաջողակ է, բնականաբար, չի պայքարում»,—նկատեց մասնագետը՝ կարեւորելով նաեւ ինտելեկտի դերը։
Հույս, հավատ, համարձակություն. ընդգծելով այդ գործոնները՝ Խուդոյանը նկատում է՝ շատերը չեն դիմում գործողության, որովհետեւ վախենում են, որ չի ստացվի։ Բայց հավատացնում է, որ առաջին դեպքերը միշտ էլ անհաջող են լինում. «Հաջողությունն աստիճանաբար, այսպես ասած, «բացվում» է, սովորում են բիզնես անել, փող աշխատել։ Հազարից մեկի բիզնեսն է միանգամից հաջողության հասնում»։
Ըստ նրա, կյանքում պատահող անարդարությունները եւս հուսահատեցնում են մարդկանց, հիասթափություն առաջացնում։ Իսկ որպես թարմ օրինակ նշում է վերջին շրջանում մեծ աղմուկ հանած պարգեւավճարները։
Նշված խնդիրների ուղղությամբ հոգեբանն ասում է, որ հոգեբանական աշխատանքներ կարելի է տանել՝ ներշնչել, դիրքորոշումներ ձեւավորել, որովհետեւ շատ բան պայմանավորված է դիրքորոշումներով՝ «ինձ մոտ չի ստացվի», «ես անհաջողակ եմ»...
Սամվել Խուդոյանը նկատում է, որ այդ դիրքորոշումները պետք է փոխեն, եթե կարող են՝ ինքնուրույն, եթե ոչ՝ համապատասխան մասնագետի դիմելով։ Բայց միեւնույն ժամանակ նշում է, որ այդ հարցերով մեզանում հոգեբաններին չեն դիմում։ Իսկ այնպիսի խնդրի դեպքում, ինչպիսին, օրինակ, չստացվող ամուսնությունն է՝ դիմում են։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ հոգեբանների հանրությունն ինչ—որ նախաձեռնությամբ հանդես գա, չբացառեց. «Եթե պահանջարկ լինի, եւ եթե այդ հարցով դիմեն՝ ճիշտ մարդկանց դիմեն։ Պահանջարկի դեպքում անպայման արդյունավետ կաշխատեմ»։
«Ե՛ւ կրթությունը լուրջ դեր ունի, ե՛ւ հոգեբանները լուրջ դերակատարություն ունեն»,—անդրադառնալով թեմային՝ նկատեց տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ ընդգծելով, որ հայերը կուռ ժողովուրդ են, եւ հային ոչ հարիր հատկությունները պետք է արմատախիլ արվեն։ Համամիտ է, որ հեղափոխություն ամեն մեկն իր գլխում պետք է անի։
Մյուս կողմից էլ բարձրաձայնում է, որ որոշ հարցերում ժողովուրդը խեղճացել է՝ կրթությունը թույլ է, շատ ոլորտներ երիտասարդները չեն նախընտրում, գործիքներն ու տեխնոլոգիաները հին են, միջավայրը լավը չէ, մոտիվացիան ցածր է։ Բացի այդ, ենթակառուցվածքները, որոնք պետք է սպասարկեն քաղաքացուն, որպեսզի արդարացնի իրեն, չկան. «Օրինակ՝ ես անընդհատ բողոքում եմ, որ աշխատողներն ուշանում են, բայց ուզում եմ խոսել, պարզվում է՝ երեխան հիվանդացել էր, չգիտեր՝ ում մոտ թողներ, տրանսպորտի վիճակը վատ էր՝ ուշացավ, ձյուն եկավ՝ տրանսպորտը չէր աշխատում։
Մենք չունենք այլ երկրներում առկա ինստիտուտները, որոնք խնդրի սոցիալական կողմը լուծում են»։
Մակարյանը հավատացնում է, որ խնդիրը միայն ժողովրդի մեջ չէ։ Պետությունը պետք է համապատասխան ենթակառուցվածքները ստեղծի։ Ըստ նրա, արտասահմանցու համար այդ խնդիրները չկան։ Նա իր մեքենան ունի, տրանսպորտը ճշգրիտ աշխատում է։ Հիմնարկներում երեխային կրծքով կերակրելու սենյակներ կան, մանկապարտեզն ու դպրոցն ավելի հարմարեցված են։ Հաշմանդամություն ունեցողների համար բազմաթիվ ծառայություններ կան։ Իսկ մեզ մոտ, ինչպես նա է ասում, օրինակ, եթե ընտանիքում հիվանդ կա, ընտանիքից երկու հոգի օր ու գիշեր խնամում են. «Այդ մարդիկ էլ ե՞րբ գնան աշխատելու։ Խնամողի ծառայությունն էլ փող արժի։ Իսկ դրա հնարավորությունը չկա։ Շուրջօրյա սպասարկումն արժե 10 հազար, 12 հազար դրամ, տեսեք, թե ամսական ինչ թիվ է կազմում»։ Տնտեսագետը բարձրաձայնում է, որ այդ խնդիրները պետք է համատեղ լուծվեն։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

26-02-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO