Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Կնշվեն Կոմիտասի եւ Թումանյանի հոբելյանները

Գերագույն հոգեւոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքները

Մարտի 12-14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Ժողովի նիստերն ատենապետեցին Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ գերաշնորհ տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց արեւմտյան թեմի առաջնորդ գերաշնորհ տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
Եռօրյա ժողովի օրակարգում ընդգրկված էին եկեղեցու վարչական, կազմակերպա—իրավական, կանոնական, կարգապահական, սոցիալական եւ եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված այլ հարցեր։
Ժողովի սկզբում անդրադարձ կատարվեց մարտի 8—ին վախճանված Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք երջանկահիշատակ տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆյանի վերջին օծման եւ հուղարկավորության արարողություններին։ Տեղեկացվեց, որ առաջիկա օրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը կմեկնի Ստամբուլ՝ մասնակցելու Մեսրոպ պատրիարքի հուղարկավորությանը եւ սգացյալ ժողովրդին փոխանցելու Ամենայն հայոց կաթողիկոսի վշտակցության խոսքը։
Ազգային—եկեղեցական ժողովի (ԱԵԺ) գումարման կազմակերպչական աշխատանքների ընթացքի մասին զեկույցով հանդես եկավ ԱԵԺ կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ գերաշնորհ տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ հանգամանորեն ներկայացնելով ԱԵԺ կազմակերպիչ հանձնախմբի, ինչպես նաեւ օրակարգի հարցերի նախապատրաստման նպատակով ստեղծված յոթ հանձնախմբերի աշխատանքների ընթացքը։
ԳՀԽ անդամները լսեցին նաեւ Մայր տաճարի վերանորոգության ընթացքի մասին զեկույցը։ Տաճարի վերանորոգության նախագծի ճարտարապետ Ամիրան Բադիշյանը եւ Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ Արա Վարդանյանն անհրաժեշտ լուսաբանությունները տվեցին տաճարի ամրակայման եւ վերանորոգության, նաեւ հընթացս աշխատանքների ծագող նոր խնդիրների մասին։ Տեղեկացվեց, որ տաճարի ներքին աշխատանքները ծրագրվում է ավարտել 2020 թվականին։
Նկատի ունենալով Ազգային—եկեղեցական ժողովի նախապատրաստական աշխատանքների ծավալը եւ ժամանակատարությունը, ինչպես նաեւ Մայր տաճարի վերանորոգման ընթացքը՝ Գերագույն հոգեւոր խորհուրդը Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ որոշեց Ազգային—եկեղեցական ժողով գումարել 2020 թ. նոյեմբերի 1—8—ը։
Մայր տաճարի նորոգության պատճառով նպատակահարմար նկատվեց Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության 20—ամյակին նվիրված հանդիսությունները եւս անցկացնել առաջիկա տարի։
Ժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց եկեղեցի—պետություն հարաբերություններին, տեղեկացվեց ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի մասին, որի նպատակն է առավել զորացնել եկեղեցի—պետություն գործակցությունը՝ ի նպաստ երկրի հզորացման։ Գոհունակությամբ լսելով զեկույցը՝ ԳՀԽ անդամները կարեւորեցին պետության հետ գործակցությունը եւ հաջողություններ մաղթեցին նորակազմ աշխատանքային խմբի աշխատանքներին։
Կոմիտաս Վարդապետի եւ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150—ամյակներին նվիրված միջոցառումների ծրագիր—առաջարկ ներկայացրեց հոբելյաններին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնախմբի ատենապետ գերաշնորհ տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։ Քննարկումների արդյունքում Գերագույն հոգեւոր խորհուրդը որոշեց տարվա կտրվածքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ թեմերում կազմակերպել հիշատակի արարողություններ եւ հոգեւոր—մշակութային, գիտակրթական, գեղարվեստական, ճանաչողական միջոցառումներ։
2019 թվականը Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես Ընտանիքի տարի։ Այս շրջանակներում ժողովականները անդրադարձ կատարեցին հայ ընտանիքի առջեւ ծառացած արդի խնդիրների հաղթահարման գործում Հայոց Եկեղեցու հովվական առաքելությանը հայրենիքում եւ սփյուռքում՝ որդեգրելով Մայր Աթոռի եւ թեմերի կողմից իրականացվելիք մի շարք հոգեւոր, սոցիալական, գիտա—ճանաչողական, հովվական, քարոզչական ծրագրեր։
Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին ներկայացվեց նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2018 թվականի գործունեության տեղեկագիրը։ Ժողովականները քննության առան նաեւ Մայր Աթոռի գործունեության ֆինանսական հաշվետվությունը եւ Վերստուգիչ հանձնախմբի տարեկան զեկույցը։
Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովն ավարտվեց կաթողիկոսի օրհնության խոսքով եւ «Պահպանիչ» աղոթքով։

16-03-2019





04-06-2020
Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող հայրենի կենարար հող
Նորաշենցիները հարազատ բնօրրանում իրենց ապահով ու վստահ են ...


04-06-2020
Մշակույթ. պատմական անցյա՞լ, թե՞ ներկա
Թույլ չտալ, որ համաշխարհային մշակույթի զինանոցում այսօր մեր ...


04-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 697, մահվան 6 նոր դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: Այս ...


04-06-2020
Պատուիր քո հօրը եւ մօրը
Սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լաւ ...


04-06-2020
Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել
Թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ...


04-06-2020
Հայագիտական կենտրոնների հիմնումը
Կխթանի աշխարհում հայկականության տարածումը

Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների ...


04-06-2020
Հեղափոխությունը դարձնել ինստիտուցիոնալ, ձեռքբերումները՝ անշրջելի
«ՀՀ» օրաթերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ...



04-06-2020
Այլընտրանքային էներգետիկա
Կամ՝ երբ հայացքդ ձգտում է դեպի ...

04-06-2020
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում
Կփոխվի Հայաստանը ներկայացնող պարեկային ...

04-06-2020
Ինչու է վարակի տարածումն աճում
Պետք է ուժեղացնել երկրի սոցիալական ...

04-06-2020
ՀՖՖ-ն շարունակելու է ֆուտբոլային աջակցությունն Արցախին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO