Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.05.2019
ՍՈՑԻՈՒՄ


Սոցիալական բնակարանաշինության գեղեցիկ օրինակ

Տեղի է ունեցել «Գրանդ Հոլդինգի» կառուցած բնակելի շենքի բացման արարողությունը

Երեկ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում տեղի է ունեցել «Գրանդ Հոլդինգ» ընկերության կողմից կառուցված բնակելի շենքի բացման արարողությունը։ Շենքը կառուցվել է «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ ընդգրկված ձեռնարկությունների աշխատակիցների բնակարանային խնդիրների լուծման համար։ Արարողությանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քաղաքապետ Հայկ Մարությանը, այլ պաշտոնյաներ։
Կառավարության ղեկավարը շրջել է շենքի բնակարաններում՝ ծանոթացել ստեղծված պայմաններին եւ շնորհավորել բնակարանամուտ տոնած քաղաքացիներին։
Բագրատունյաց 47/2 հասցեում գտնվող շենքում առկա են մեկից մինչեւ չորս սենյականոց 104 բնակարան եւ 92 ավտոկայանատեղի։ Շենքի շինարարության համար ծախսվել է մոտ 7 միլիոն դոլար։
Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելել է նորակառույց շենքին հարակից անմխիթար վիճակում գտնվող շենքերից մեկը, զրուցել բնակիչների հետ։ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ առաջիկայում բնակիչներին կընդունի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը, ու կքննարկեն շենքի խնդիրների համատեղ լուծման հնարավորություններն ու տարբերակները։
Լրագրողների հետ զրույցում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծել է, որ որպես համայնքի ղեկավար ողջունում է Վարդանյանների ընտանիքի նախաձեռնությունը։ «Ես՝ որպես համայնքի ղեկավար շատ շնորհակալ եմ Վարդանյանների ընտանիքին, որ մեր համայնքի բնակիչներին այսպիսի հնարավորություն են տվել ինքնարժեքով, որակյալ բնակարաններ ձեռք բերել՝ 12 տարի մարման ժամկետով եւ առանց տոկոսադրույքի։ Սա հիանալի տարբերակ է, լավ նվեր է թե իրենց աշխատողների, թե մեր համայնքի բնակիչների համար։ Նորից եմ ասում՝ որպես համայնքի ղեկավար ես շատ շնորհակալ եմ այսպիսի նախաձեռնության համար, եւ կողջունենք նման նախաձեռնությունները»,–նշել է Մարությանը։ Նա վստահեցրել է, որ քաղաքային իշխանություններն իրենց լիազորությունների սահմաններում ամեն ինչով աջակցելու են նման նախաձեռնություններին։
Շենքի կառուցման գաղափարի եւ նախագծի հեղինակը երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանն է։ Այն կյանքի կոչեցին նրա որդիները՝ «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել եւ Կարեն Վարդանյանները։ Նախաձեռնության նպատակն է լուծել «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ ընդգրկված ձեռնարկությունների աշխատակիցների բնակարանային խնդիրները։
«Գրանդ Հոլդինգի» սեփականատերերը եկամուտ չեն հետապնդել։ Հարմարավետ նորակառույցում բնակարանները տրամադրվել են ինքնարժեքով, առանց կանխավճարի եւ տոկոսադրույքի։ Բնակիչները բնակարանի գումարը պետք է մարեն 12 տարվա ընթացքում։ Ամսավճարը փոքր գումար է կազմում։ Բագրատունյաց 47/2 հասցեում գտնվող շենքի շինարարությունը սկսվել է 2015թ. ապրիլին եւ ավարտվել 2018թ. մայիսին։ Վերջին մեկ տարվա ընթացքում, բնակիչների ցանկությամբ, բնակարանների մեծ մասում կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ։ Շենքում առկա է մեկից մինչեւ չորս սենյականոց 104 բնակարան եւ 92 ավտոկայանատեղի։ Այն ունի 17 հարկ, որից 13—ը բնակելի հատվածն է, իսկ 3 հարկերը ծառայում են որպես ավտոկայանատեղի։ Կից կառուցվել է խաղահրապարակ։ Շենքի շինարարության համար «Գրանդ Հոլդինգը» ծախսել է մոտ 7 միլիոն ԱՄՆ դոլար։ Սա բիզնեսի կորպորատիվ պատասխանատվության շրջանակում սոցիալական բնակարանաշինության օրինակ է։

19-03-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO