Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.05.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Կներդրվի դուալ կրթության համակարգ

Բուհերի ուսանողներն ուսումնառության գործընթացի մի մասը կանցկացնեն գործատուի մոտ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը պատրաստվում է բարձրագույն կրթության ոլորտում ներդնել միջին մասնագիտականում արդեն փորձարկված դուալ կրթության համակարգը։ Բուհերի ուսանողներն ուսումնառության ընթացքում հնարավորություն կունենան իրենց ընտրած ոլորտում հմտանալ՝ գործատուների մոտ պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելով։
Մեզ հետ զրույցում նախարար Արայիկ Հարությունյանը խոսեց սպասվող համակարգի ու դրա առավելությունների մասին։
«Բարձրագույն կրթության ոլորտում դուալ համակարգը ենթադրում է գործատուների հետ շատ սերտ կապ՝ պրակտիկաների եւ աշխատանքային փորձի ձեռքբերում ուսումնառության գործընթացում։ Շատերն են բողոքում, որ ավարտելուց հետո աշխատանքի ընդունվելիս պահանջում են աշխատանքային փորձ։ Հաճախ այս աշխատանքային փորձի բացակայությունը հանգեցնում է նրան, որ տեւական ժամանակ մեր շրջանավարտները չեն կարողանում աշխատանք գտնել։ Հիմա այս համագործակցությամբ եւ պրակտիկաների ինստիտուտի խորացմամբ պետք է այդ հնարավորությունը ստեղծենք, որ ուսումնառության գործընթացում տվյալ մասնագիտությունը ստացող ուսանողը հնարավորություն ունենա հմտանալու այդ ոլորտում պրակտիկայի միջոցով։ Սա կլուծի մի քանի հարց, որոնցից ամենակարեւորն արդեն ուսումնառության ընթացքում պրակտիկ գիտելիքների ձեռքբերումն է»,—ասաց նախարարը։
Դուալ կրթության ներդրման պարագայում ուսանողն ուսումնական գործընթացի մի մասն անցկացնելու է բուհում, մյուս մասը՝ գործատուի մոտ աշխատանքի վայրում։ Համակարգի ներդրման պարագայում, օրինակ, բուհերում կլինեն մոդուլներ, որոնց համար անհրաժեշտ կլինեն կրեդիտներ՝ նման պրակտիկաների միջոցով։ Նախարարը նկատեց՝ տարբեր երկրերում տարբեր մեխանիզմներ կան։ Երկրներ կան, որտեղ բուհն է ստեղծում նման պրակտիկաների հնարավորություններ, երկրներ կան, որտեղ ուսանողն ինքն է որեւէ հաստատությունից կրեդիտներ բերում։ Կա նաեւ երկուսի համադրության տարբերակը։ Հարությունյանի կարծիքով՝ Հայաստանում հավանական է երրորդ տարբերակի կիրառումը։ Նա, սակայն, շեշտեց, որ ամեն ինչ դեռ նախնական փուլում է։ «Դա դեռ սաղմնային վիճակում գտնվող գաղափար է, որը շատ հնարավոր է, որ իր արտացոլումը գտնի Բարձրագույն կրթության մասին օրենքում»,—նշեց նախարարը։
Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ դուալ կրթության համակարգը ներդրվել էր միջին մասնագիտական կրթության ոլորտում։ Համակարգը, սակայն, ներդրված է ոչ բոլոր միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։ Հիմա պետությունը ձգտում է, որ այս գործընթացն ընդլայնվի։ Հարությունյանն այդ առումով բարձրագույն ուսումնական հաստատություններում նման պրակտիկայի կիրառումը նույնպես կարեւոր համարեց։
Դուալ կրթական համակարգը 2017—ից նախնական իրականացվել է Հայաստանի չորս միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ չորս մասնագիտությունների գծով։ Պիլոտային ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատություններն են Տավուշի տարածաշրջանային քոլեջը (ավտոմեխանիկների, ավտոէլեկտրիկների պատրաստման գործընթաց), Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջը (գինեգործություն), Երեւանի հումանիտար քոլեջը (տուրիզմ), Շիրակի տարածաշրջանային քոլեջը (ՏՏ ոլորտ)։
Շիրակի տարածաշրջանային քոլեջի ուսումնական հարցերով փոխտնօրեն Անահիտ Կարապետյանը նշեց, որ դուալ կրթական համակարգով ուսանողները յուրաքանչյուր մոդուլի տեսական մասը քոլեջում են ուսումնասիրում, իսկ պրակտիկ մասն անցկացնում են տվյալ գործատուի մոտ։ «Երկրորդ կուրսեցիները պրակտիկա են անցնում շաբաթական մեկ օր, իսկ երրորդ կուրսեցիները՝ երկու օր։ Ուսանողները պրակտիկայի են գնում հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում»,—նշեց փոխտնօրենը։
Նրա կարծիքով՝ համակարգի արդյունքները դրական կլինեն, քանի որ ուսանողները համատեղության կարգով սովորում են տեսությունը, իսկ հետո պրակտիկ պարապմունքներ անցնում։
Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

19-03-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO