Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.05.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Աջակցության ծրագրեր

Ամենայն հայոց կաթողիկոսն այցելեց Գյումրի

Մարտի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Գյումրի, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Յոթվերք Ս. Աստվածածին առաջնորդարանիստ եկեղեցու առջեւ Նորին սրբությանը դիմավորեցին Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը եւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Զանգերի ղողանջների ներքո Վեհափառ հայրապետը շքախմբով, եկեղեցու սպասավորների եւ հավատացելոց ուղեկցությամբ, մուտք գործեց եկեղեցի, ուր կատարվեց աղոթք, որից հետո Նորին սրբությունն օրհնեց ներկա ժողովրդին։
Այնուհետեւ Շիրակի թեմի առաջնորդարանում Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպում ունեցավ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի եւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ։ Նորին սրբությունը հետաքրքրվեց Գյումրիում եւ Շիրակի մարզում իրականացվող զարգացման տարբեր ծրագրերով, առկա հիմնախնդիրներով եւ մարզի բնակչության դիմագրաված մարտահրավերներով։ Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ ի խնդիր ժողովրդի բարօր կյանքի՝ քաղաքային ու մարզային իշխանությունների եւ թեմի միջեւ առկա համագործակցության, ինչպես նաեւ փոխգործակցության հետագա ծրագրերի մասին։
Վեհափառ հայրապետն այցելեց նաեւ «Թռչունյան տուն» դպրոց եւ երեխաների աջակցության կենտրոն, ծանոթացավ հաստատությունում խնամվող երեխաների հետ։
Նորին սրբությունը եղավ նաեւ Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ հովանու ներքո գործող Գյումրու հայորդյաց տանը, որտեղ տնօրեն Աստղիկ Եդիգարյանի ուղեկցությամբ հանդիպեց տարբեր խմբակներում ուսանող պատանիների եւ մանուկների հետ՝ նրանց բաշխելով իր հայրական օրհնությունն ու գնահատանքը։
1988 թ. երկրաշարժի 30—րդ տարելիցի առիթով, երկրաշարժի հետեւանքով տուժած եւ առ այսօր տնակներում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով Մայր Աթոռի նախաձեռնած սոցիալական նոր ծրագրի շրջանակներում, Մայր Աթոռ Ս. Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով դեկտեմբեր եւ հունվար ամիսներին տասը ընտանիքների ընծայեց բնակարաններ. յոթը՝ Գյումրի քաղաքում, երեքը՝ Սպիտակում։
Ծրագրին իրենց աջակցությունն են բերել ԱՄՆ հայոց արեւելյան եւ արեւմտյան թեմերը, Գերմանիայի եւ Եգիպտոսի հայոց թեմերը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմը, Հարավային Ռուսաստանի հայոց թեմը, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմը եւ Հնդկաստանի հայոց հոգեւոր հովվությունը։
Գյումրի այցելության ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսը անակնկալ այցելեց բնակարան ստացած ընտանիքներից Մանուկյան ընտանիքին։ Շնորհավորելով Մանուկյաններին բնակարանամուտի առիթով՝ Գարեգին Բ կաթողիկոսն իր օրհնություններն ու բարեմաղթանքները բերեց ընտանիքի անդամներին եւ նրանց հանձնեց բնակարանի վկայականը։
Ընտանիքի կրտսեր անդամներին ընծայելով Մանուկների Աստվածաշունչ եւ այլ նվերներ՝ Վեհափառ հայրապետն ընտանիքին նվիրեց մանրանկար—սրբապատկեր, ապա եկեղեցականաց հետ աղոթք բարձրացրեց առ Աստված Մանուկյան ընտանիքի բարօր եւ խաղաղ կյանքի համար։
Օրվա ավարտին թեմակալ առաջնորդի եւ եկեղեցականների ուղեկցությամբ Ամենայն հայոց կաթողիկոսն այցելեց Գյումրիի Ս. Հակոբ եկեղեցի։ Գոհաբանական աղոթքից հետո Նորին սրբությունն իր օրհնությունը բերեց ներկա բարեպաշտ հայորդիներին։

19-03-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO