Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.05.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Մանկապարտեզների առցանց գրանցման համակարգը շուտով կգործի

Փոխքաղաքապետը բացառում է ծանոթ-բարեկամների միջոցով գրանցման սկզբունքը

Երեւանում գործող 160 մանկապարտեզներ հաճախում է 30 հազար 373 երեխա։ Երեւանի քաղաքապետարանի «Մանկապարտեզ» էլեկտրոնային կառավարման համակարգում 8730 հերթագրված երեխա կա, որից 6972—ը՝ տարիքային խմբերին համապատասխան։ Մեզ հետ զրույցում Երեւանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն ասաց, որ թվերն ամեն օր փոխվում են։ Նա նշեց, որ առցանց հերթագրման համակարգը դեռեւս չի գործում եւ պաշտոնապես հասանելի չէ ծնողներին, բայց թեստային ռեժիմում որոշ գրանցումներ արվել են։ «Այնտեղ տվյալների պաշտպանության հետ կապված խնդիրներ կան, որոնք ուզում ենք ավելի պաշտպանված դարձնել, քանի որ դրանք անձնական տվյալներ են։ Մոտ ժամանակներս այդ ամենը կհղկվի, եւ ինչպես մենք հայտարարել ենք, գրեթե առանց շեղումների կունենանք օնլայն հարթակը»,–ասաց նա։
Փոխքաղաքապետը նշեց, որ հերթագրման առցանց համակարգը հնարավորություն կտա ծնողին առանց տնից բացակայելու բալիկին հերթագրելու հնարավորություն ունենալ։ «Ընդամենը պետք է համակարգչով ընտրել մանկապարտեզը, գրանցվել, հերթագրել բալիկին, ստանալ գաղտնանիշը։ Կայքում քաղաքացիները տեսնելու են միայն իրենց բալիկի անուն—ազգանունը, մնացած բոլոր հերթագրված երեխաների տվյալները փակ են, բայց իրենք տեսնելու են իրենց երեխայի հերթը տվյալ մանկապարտեզի հերթագրման մեջ»,—նշեց նա։
Սերգեյ Հարությունյանի խոսքով՝ շատ են խոսակցություններն այն մասին, որ նախկինում եղել է ծանոթ—բարեկամ հերթն առաջ տալու սովորույթ, հիմա կայքը բաց է եւ թափանցիկ, մարդկային գործոնի միջամտությունն էլ բացակայում է։ «Մեր ծնողները կարող են ամենօրյա ռեժիմով մուտք գործել համակարգ եւ հետեւել իրենց հերթին, եւ եթե ինչ—ինչ խնդիրներ լինեն, ծնողը կարող է իր դժգոհությունը բարձրաձայնել։ Կայքը փակ համակարգ է»,—վստահեցրեց փոխքաղաքապետը։
Նա ընդգծեց, որ հերթը կարող է առաջ տարվել բացառապես այն երեխաների դեպքում, որոնք ունեն արտահերթի հնարավորություն։ «Իրենք կայքում էլ են երեւում տարբերվող գույնով։ Նրանք երեխաներ են, որոնք ունեն արտոնություններ»,–ասաց նա։ Մանկապարտեզներն անվճար դարձնելու որոշումից հետո զինծառայողների, սիրիահայ ընտանիքների, երկկողմանի ծնողազուրկների, բազմազավակ ընտանիքների, որոնք ունեն 4 եւ ավելի անչափահաս երեխաներ, երկվորյակ, եռյակ եւ ավելի երեխաների, ազատամարտիկների եւ զոհված ազատամարտիկների ընտանիքների երեխաների համար սահմանվել են արտոնություններ։
Ինչ վերաբերում է մեր այն հարցին, որ շատ երեխաներ հերթագրվում են, սակայն իրենց հերթն այդպես էլ չի հասնում, Հարությունյանն ասաց, որ դա տարիների ծանրացած խնդիր է, որին պատմության մեջ առաջին անգամ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հատուկ որոշմամբ այս տարի ինչ—որ չափով լուծում է տրվել։ «Երբեւիցե նման բան չի եղել։ Հերթում սպասող 1000 երեխա 2019 թվականի ընթացքում հնարավորություն կունենա մանկապարտեզ հաճախելու»,–ասաց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ խնդիրը համալիր է եւ մանկապարտեզներ կան, որոնք ոչ նպատակային տրված էին վարձակալության այլ կառույցների, եւ հիմա դրանք հետ են վերցվում, կան մանկապարտեզներ, որոնք ի վիճակի են ընդունել նոր խմբեր, բայց ֆինանսական խնդիրներ ունեն, մանկապարտեզներ էլ կան, որոնք ունեն տեղեր, բայց վերանորոգման կարիք ունեն։ Այդ խնդիրները լուծելով հնարավորություն կստեղծվի ավելի մեծ թվով երեխաների ընդունելու։ Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ կա կամք, ցանկություն, նպատակ, եւ ամեն ինչ իրականացվելու է փուլ առ փուլ խնդիրները լուծելով։
Սերգեյ Հարությունյանը ուրախությամբ նշեց, որ մայրաքաղաքի մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման գործընթացը շարունակական փուլում է։ Նա հավաստիացրեց, որ դա միանգամից չի կարող լինել, սակայն հստակ հանձնարարականը կա, եւ մանկապարտեզներում աշխատավարձերն ավելանալու են 20 տոկոսով։
Խմբասենյակներում տեսախցիկների տեղադրման հետ կապված էլ քաղաքապետարանը տարբեր մոտեցումներ ունի։ Տարբեր նամակներ ստացել են, սակայն եթե ինչ—որ մի կազմակերպություն էլ ստանձնի այդ պարտավորությունը, ծնողները պետք է վճարեն դրա համար։
«Մանկապարտեզների բարեկարգման գործընթացը շարունակական բնույթ է կրում։ Մենք դա անում ենք եւ շարունակելու ենք անել»,–հավելեց նա։
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մի քանի անդամներ նախաձեռնել են մանկապարտեզների աշխատանքի բարելավման համալիր ծրագրի մշակում, որի շրջանակներում սկսել են նախադպրոցական տարիքի երեխաների ծնողների հետ հանդիպումների շարք՝ նախադպրոցական կրթության վերաբերյալ հարցեր քննարկելու համար։ Ծնողների հետ մասնավորապես քննարկվում են մանկապարտեզների օրվա ռեժիմի, օրվա տեւողության, սննդակարգի, կրթադաստիարակչական միջոցառումների, աշխատակազմի, երեխայի լավագույն շահի եւ համայնք—ծնող համագործակցության հետ կապված հարցեր։
«Իմ քայլը» խմբակցությունից Աննա Ջավախյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հանդիպումներ նախատեսվում են բոլոր վարչական շրջաններում։ «Ծնողները հիմնականում բարձրաձայնում են հերթագրման հետ կապված խնդիրները, աշխատաժամանակի հետ կապված հարցեր, եւ այլն»,–ասաց նա՝ հավելելով, որ հանդիպումների արդյունքների հիման վրա «Իմ քայլը» խմբակցությունը հանդես կգա նախաձեռնությամբ։
Անի ԴԱՆԻԵԼՅԱՆ

21-03-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO