Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ինչպե՞ս ընտրվեց Քաղաքացու օրը

Այս տարվա մարտի 12-ից Ավշարի միջնակարգ դպրոցում աշակերտները դասադուլ են սկսել։ Նրանք ծնողների հետ միասին պահանջում են դպրոցի նորանշանակ տնօրենի հրաժարականը։ Պատճառը, ըստ նրանց պնդումների, այն է, որ տնօրենին նշանակել են մարզպետի սպառնալիքների ներքո։ Ցայսօր դպրոցում դասերը չեն վերսկսվել։ Ի դեպ, ուսուցչական ամբողջ անձնակազմը գործադուլ է սկսել։ Նրանք շեշտում են, որ չեն աշխատի նոր տնօրենի հետ։ Ավելին՝ եթե տնօրենը աշխատանքից ազատման դիմում չգրի, իրենք բոլորը միասին աշխատանքից ազատման դիմում կգրեն։
Ի՞նչ է մտածում կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, չէ որ արդեն 10 օր է դասադուլն ու գործադուլը չեն դադարում։ Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողները պարզաբանում խնդրեցին նախարարից։
Նա նախ ասաց, որ հստակ պետք է հասկանալ՝ յուրաքանչյուր մարմին ունի իր լիազորությունները եւ պետք է իրականացնի այդ լիազորությունները։ Ու երբ տեսնում են, որ լիազոր մարմինն իր գործառույթները չի անում ու դժվարություններ ունի, միայն այդ ժամանակ են միջամտում։ Եվ ըստ այդմ էլ արդեն երեք օր աշխատում են այնտեղ։
Գործընկերներս դիտարկեցին, որ գործադուլ է անում 35 ուսուցիչ։ «Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի չխախտվի աշակերտների կրթության իրավունքը, բայց այնտեղ բոլորը փորձում են խախտել մեր աշակերտների կրթության իրավունքը։ Մենք փորձում ենք դա վերականգնել»,—հնչեց պատասխանը։ Եվ հավելումը՝ հարկ եղած պարագայում ավելի լուրջ քայլեր կարվեն։
Տեղեկացնենք նաեւ, որ կառավարության երեկվա նիստում ապրիլի վերջին շաբաթ օրը Քաղաքացու օր հռչակվեց։ Ինչո՞ւ հենց այդ օրը, միգուցե երրորդ նախագահի հրաժարականի օրո՞վ պայմանավորված։
Հարցին ի պատասխան՝ ԿԳ նախարարը նախ նկատեց, որ այդ օրվա ընտրությունը չի կապվում ապրիլի 23—ի հետ, երբ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը։ Հետո եզրափակեց. «Անցած տարվա իրադարձությունները, որ պետք է նշենք, անկախության տոնից հետո երկրորդ հիշարժան օրն են լինելու մեր նորանկախ պատմության ընթացում, եւ մենք դա արձանագրում ենք։ Միաժամանակ չենք ֆիքսում կոնկրետ օրը։ Կոնկրետ օրը ֆիքսելու անհրաժեշտությունը եթե տարիներ անց որեւէ կառավարություն կտեսնի, կցանկանա, նոր կֆիքսի։ Եվ ընտրվել է այդ օրը, որպեսզի լինի ոչ աշխատանքային օր, եւ լրացուցիչ հանգստյան օրվա կարիք չլինի»։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

22-03-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO