Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Անցումային շրջանից դեպի թռիչք

Աշխարհի լավագույն փորձագետները կլինեն մեզ մոտ

Կարճ ժամանակ անց մեր երկրում երկու խոշոր գիտաժողով է կազմակերպվելու։ «Էվոլյուցիա եւ արհեստական բանականություն» խորագրով գիտաժողովը կանցկացվի մարտի 29—ից ապրիլի 3—ը, իսկ «Էկոնոմիկայի եւ քաղաքականության մոդելավորումը օպտիմալ զարգացման համար» գիտաժողովը նախատեսված է ապրիլի 1—2—ին։ «Էվոլյուցիա եւ արհեստական բանականություն» խորագրով գիտաժողովին բացման խոսքով հանդես կգա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Այդ օրերին մեր երկրում կլինեն աշխարհի լավագույն փորձագետները՝ Ճապոնիայի եւ Չինաստանի համար մեկ փորձագետները, լավագույն կենսաբաններից Եվգենի Կունինը, Շվեյցարիայի լավագույն ֆինանսական մաթեմատիկ, ծագումով ֆրանսիացի Դիդիե Սոռնեն եւ այլք։ Նախատեսվում են նաեւ տեսակապով դասախոսություններ։
Գիտաժողովներն իրականացվում են Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կողմից՝ ՀՀ կառավարության (հանձին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի), Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) եւ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ։
Համանախագահներն են Գերմանիայի դարձյալ լավագույն տնտեսագետներից, կառավարության կոնսուլտանտ Թոմաս Լյուքսը եւ Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, գիտությունների դոկտոր Դավիթ Սահակյանը։
«ՀՀ»—ի հետ զրույցում Դավիթ Սահակյանն ասաց, որ ինքը ֆիզիկոս է, աշխատում է բարդ համակարգերի տեսության ուղղությամբ։ Եվ այս պահին իր հետաքրքրությունը էվոլյուցիայի տեսությունն է։ Մեր զրուցակիցը նաեւ լայն կապեր ունի աշխարհում։ Եվ ահա քանի որ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել, որոշել է պահն օգտագործել տնտեսության օպտիմալ զարգացման համար։ «Այդ հարցով սկսեցի զբաղվել ամառվա վերջին։ Այդ ժամանակ կառավարությունը դեռ չէր խոսում տնտեսական հեղափոխության մասին։ Կապ հաստատեցի տարբեր մարդկանց հետ՝ առաջարկելով մտածել, գիտաժողով կազմակերպել երկրների օպտիմալ զարգացման մասին, դրանից օգուտ քաղել Հայաստանի համար։ Բավականին լուրջ մարդիկ համաձայնեցին գալ»,– պատմեց նա՝ ավելացնելով՝ քանի որ բարձր դասի գիտաժողով է, գիտական հեղինակավոր պարբերականներից մեկը հոդված է տպագրելու։
«Ընդհանուր տեսություն ենք տալու օպտիմալ զարգացման մասին։ Կլինեն զեկուցումներ՝ ինչպե՞ս են տարբերում, ասենք, օրինակ՝ առողջ զարգացումը, կայուն զարգացումը անառողջ զարգացումից, ի՞նչ է սպասվում համաշխարհային էկոնոմիկային»,–մեկնաբանեց նա՝ ընդգծելով, որ այդ ամենի մասին խոսելու են աշխարհի լավագույն փորձագետները։
Հարցին՝ ի՞նչ գիտեն հյուրերը Հայաստանի մասին, մեր զրուցակիցը պատասխանեց, որ նրանք իր գիտական գործընկերներն են, միայն մի քանիսն են նոր մարդիկ։ Իսկ ինքը ներկայացնում է ֆիզիկայի ինստիտուտի տեսական բաժինը, որը եղել է աշխարհի ամենաբարձր մակարդակով գիտություն։ Այնպես որ, հավատացնում է՝ բոլորի հետ շփվում ենք հավասարը հավասարի պես։
Դավիթ Սահակյանը միաժամանակ ընդգծում է, որ քաղաքականությունից հեռու մարդ է եւ չի ուզում որեւէ մեկին քննադատել։ Իր գաղափարը հետեւյալն է՝ կառավարությանը պետք է տալ կոնկրետ առաջարկներ։ Իսկ կառավարությունը հակված է լսելու նրանց խորհուրդները։
Սահակյանը նկատում է, որ Հայաստանը հիմա անցումային շրջանում է, ու կա՛մ թռիչք ենք գործելու դեպի վեր, կա՛մ ջախջախվելու ենք։ «Եկեք ամեն ինչ անենք, որ դեպի առաջին տարբերակը գնանք։ Ես բոլոր փորձագետներին կոչ եմ անում՝ անկախ քաղաքական հայացքներից, այս հարցում օգնել կառավարությանը»,–բարձրաձայնում է նա՝ շեշտելով, որ իսկապես բոլորիս համար պահը վճռական է։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

26-03-2019





04-06-2020
Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող հայրենի կենարար հող
Նորաշենցիները հարազատ բնօրրանում իրենց ապահով ու վստահ են ...


04-06-2020
Մշակույթ. պատմական անցյա՞լ, թե՞ ներկա
Թույլ չտալ, որ համաշխարհային մշակույթի զինանոցում այսօր մեր ...


04-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 697, մահվան 6 նոր դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: Այս ...


04-06-2020
Պատուիր քո հօրը եւ մօրը
Սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լաւ ...


04-06-2020
Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել
Թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ...


04-06-2020
Հայագիտական կենտրոնների հիմնումը
Կխթանի աշխարհում հայկականության տարածումը

Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների ...


04-06-2020
Հեղափոխությունը դարձնել ինստիտուցիոնալ, ձեռքբերումները՝ անշրջելի
«ՀՀ» օրաթերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ...



04-06-2020
Այլընտրանքային էներգետիկա
Կամ՝ երբ հայացքդ ձգտում է դեպի ...

04-06-2020
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում
Կփոխվի Հայաստանը ներկայացնող պարեկային ...

04-06-2020
Ինչու է վարակի տարածումն աճում
Պետք է ուժեղացնել երկրի սոցիալական ...

04-06-2020
ՀՖՖ-ն շարունակելու է ֆուտբոլային աջակցությունն Արցախին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO