Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.07.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Առաջին անգամ կիրականացվի լյարդի փոխպատվաստում

Հայաստանում քայլ են անում զարգացնելու տրանսպլանտոլոգիայի ոլորտը

Մարտ ամսվա սկզբին առողջապահության նախարարությունում համապատասխան մարմինների ղեկավարների հետ անցկացվել է Հայաստանում տրանսպլանտոլոգիայի զարգացման աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է առաջիկայում երիկամների, լյարդի եւ սրտի փոխպատվաստումների իրականացման ծրագիրը։ Հայաստանում երիկամների փոխպատվաստում իրականացվում է միայն «Արաբկիր» բժշկական կենտրոնում եւ այն էլ բավական փոքրածավալ, մինչդեռ աշխարհում տրասպլանտոլոգիան առողջապահության զարգացած ճյուղերից է, միաժամանակ պահանջարկվածներից։ ԱՄՆ—ում, Եվրոպայում բավական արդյունավետորեն իրականացվում են լյարդի փոխպատվաստումներ։ Այսօր արդեն Հայաստանում մասնագիտական քննարկումներ են անցկացվում տրասպլանտոլոգիան, մասնավորապես լյարդի ու սրտի փոխպատվաստումը Հայաստանում իրականացնելու ուղղությամբ։
Համաշխարհային վիճակագրության համաձայն՝ տարեկան լյարդի փոխպատվաստման կարիք է ունենում յուրաքանչյուր 1 մլն—ից 20 մարդ։ Եթե Հայաստանի բնակչությունը 3 մլն հաշվենք, ապա տարեկան ռեցիպիենտների թիվը պետք է մոտ 60 կազմի՝ հաշվի առնելով, որ ոչ բոլոր դեպքերում է հիվանդին ցուցվում տվյալ վիրահատությունը։
Հստակ վիճակագրություն չկա, թե Հայաստանից տարեկան որքան մարդ է մեկնում լյարդի փոխպատվաստման, քանի որ հիմնականում պահվում է պացիենտի գաղտնիությունը, հետո աշխարհում այն բավական թանկ առողջապահական ծառայություն է եւ գնային առումով, ցավոք, չի կարող բոլորին հասանելի լինել։ Թեպետ յուրաքանչյուր երկիր փոխպատվաստման ինքնաբավություն ունի, սակայն ոչ բոլոր երկրներն են հետվիրահատական ռիսկային գործոնը հաշվի առնելով ներդնում ծրագիրը։ Ինչպես վերը նշեցինք, երիկամների փոխպատվաստում իրականացվում է մեկ բժշկական կենտրոնում, տարեկան մոտ տասը փոխպատվաստման դեպք է արձանագրվում համատեղելի դոնորներից։ Արդյունավետ տրանսպլանտացիան բնականաբար իրատեսական է դարձնում նաեւ մեկ այլ կենսական օրգանի փոխպատվաստում իրականացնելու փորձը։ Աշխարհում բազմաթիվ մահեր են արձանագրվում լյարդի տարբեր հիվանդությունների պատճառով, իսկ այդ կենսական օրգանի փոխպատվաստումը լյարդի բազմազան հիվանդությունների, սուր լյարդային անբավարարության, հեպատիտների, ցիռոզի, ռեզեկցիայի ոչ ենթակա չարորակ առաջնային եւ երկրորդային ուռուցքների ամենաարդյունավետ բուժման մեթոդն է։
Որքանո՞վ այսչափ կարեւոր՝ կյանք փրկող ծրագիրը կկարողանան իրականացնել նաեւ հայ մասնագետները, եւ արդյոք առողջապահական առկա ռեսուրսները իրենց տեխնիկական եւ կադրային ներուժով ի զորու կլինե՞ն համաշխարհային այս բարդ վիրահատությունը ներդնել նաեւ հայաստանյան առողջապահական պրակտիկայում, եւ ունե՞նք արդյոք դոնորության համապատասխան իրավական դաշտ. այս հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք–Նուբարյանի հետ։
«Որպես այդպիսին՝ փոխպատվաստումը Հայաստանի առողջապահության համար նորարարություն չէ։ Երիկամի փոխպատվաստում Հայաստանում կատարվել է դեռեւս 1990–ականների սկզբներից եւ առ այսօր իրականացվում է ե՛ւ մեծահասակների, ե՛ւ մանկահասակների շրջանում միայն կենդանի դոնորներից վերցված երիկամների միջոցով։ Հստակ կանոնակարգված է իրավական դաշտն այս առումով, եւ խոշոր բացեր չկան։ Մարդու օրգանական հյուսվածքների դոնորության մասին օրենքը հստակ սահմանում է՝ ովքեր կարող են հանդիսանալ դոնորներ, եւ ովքեր չեն կարող։ Կարեւոր նախապայմաններից են, որ մարդը լինի առողջ, չափահաս եւ կամավորության սկզբունքով դառնա դոնոր՝ առանց դրա դիմաց պարգեւավճար ստանալու»,–նշեց Դավիթ Մելիք—Նուբարյանը՝ մեկնաբանելով, թե ինչու են այդուհանդերձ փոխպատվաստումները սակավաթիվ։ Նրա պարզաբանմամբ՝ վիրահատությունները քիչ են, քանի որ դոնորներ հիմնականում դառնում են պացիենտի հարազատները։
Աշխարհում կատարվում է երիկամի 120 հազար փոխպատվաստում, որից 40 տոկոսը կենդանի դոնորներից։ Աշխարհում մոտ 50 հազար մարդ կարեւորելով այս վիրահատությունը՝ համաձայնում է իր երիկամներից մեկը նվիրաբերել պացիենտին։ Նույն պատկերն է լյարդի պարագայում, կենդանի դոնորներից փոխպատվաստվում է օրգանի 20 տոկոսը։ Այս ցուցանիշներից ԱՆ ներկայացուցիչը գոհ է, քանի որ աշխարհում շատ մարդիկ են փրկվում դոնորական ծառայության արդյունքում։
Քանի որ աշխարհում մարդու օրգանների վաճառքը քրեորեն պատժելի է, եւ իրավապահ մարմինները մշտական վերահսկողության տակ են պահում ոլորտը, հանրությանը միշտ է հետաքրքրում՝ դոնորին չպարգեւատրելու պարագայում ինչի արդյունքում է այն համարվում աշխարհում ամենաթանկ առողջապահական ծառայություններից։ Ըստ զրուցակցիս՝ փոխպատվաստումը թանկարժեք է իր հետվիրահատական եւ նախավիրահատական բազմաթիվ պրոցեդուրաների պատճառով, բացի այդ, վիրահատությունն էլ ինքնին թանկ է, քանի որ աշխարհում ամենաթանկ վարձատրվող մասնագետներն են ներգրավվում։
Հայաստանում առաջիկա օրերին կկատարվի լյարդի առաջին փոխպատվաստումը, սակայն որ բուժհաստատությունում է եւ լյարդի որ հիվանդության պարագայում, ԱՆ ներկայացուցիչը հարկ համարեց առայժմ մանրամասներ չհաղորդել, միայն հավաստիացրեց, որ այն իրականացվելու է Հայաստանի առաջատար կլինիկաներից մեկում։
«Ուզում եմ վստահեցնել, որ երկու բուժկենտրոն մոտեցել են լյարդի փոխպատվաստման իրականացման նախադրյալներին, եւ նախարարի մոտ վերջերս տեղի ունեցած քննարկման ժամանակ կենտրոնի ղեկավարները հավաստիացրել են, որ մարտ ամսվա ընթացքում իրականացնելու են լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից»,–նշեց զրուցակիցս։
Ինչ վերաբերում է լյարդի փոխպատվաստման մատչելիությանը եւ առհասարակ տրանսպլանտացիայի գներին, ապա աշխարհի զարգացած երկրների համեմատ Հայաստանում գները տասնապատիկ էժան են։
Եթե աշխարհում երիկամի փոխպատվաստումը մի քանի տասնյակ հազար դոլար արժե, իսկ լյարդինը՝ 200—300 հազար ԱՄՆ դոլար, ապա Հայաստանում երիկամի փոխպատվաստման գինը 5 մլն դրամ է, որից կեսն ընդ որում համաֆինասավորում է պետությունը։ Լյարդի փոխպատվաստումը կարժենա մոտ 7 մլն դրամ։
Խոսելով փոխպատվաստման միջոցով կյանք փրկելու, հիվանդությունից ձերբազատվելու մասին, չենք կարող չանդրադառնալ նաեւ հետվիրահատական եւ ներվիրահատական ռիսկերի, բարդությունների, մահացությունների եւ կյանքի ողջ ընթացքում ռեցիպիենտների հետվիրահատական շրջանում պահանջվող խնամքի մասին։ Դավիթ Մելիք—Նուբարյանը տեղեկացրեց, որ հանդիպող բարդությունները օրինաչափ են, քանի որ նոր օրգանը կարող է մերժվել, իսկ պարբերական դեղորայքի ընդունմամբ հնարավոր է իմունիտետի բարձրացման արդյունքում խնդիրը վերացնել։
Մասնագետների պնդմամբ՝ կարող են հետվիրահատական բարդությունների շրջանակներում առաջանալ նաեւ արնահոսություն, լեղահոսություն, ինֆեկցում, թրոմբոզ, սակայն դրանց հավանականությունը չի անցնում 20 տոկոսից։ Իսկ ապրելիության ցուցանիշները հարաբերական են՝ պայմանավորված այն բանով, թե ինչ լյարդային հիվանդությամբ է պացիենտը փոխպատվաստվել։
Իսկ որո՞նք են լյարդի փոխպատվաստման հակացուցումները. նշենք, որ ոչ բոլոր հիվանդությունների դեպքում է հնարավոր տրանսպլանտացիա իրականացնել։ Դրանք կախված են հիվանդության աստիճանից եւ պատվաստմանը խոչընդոտող անատոմիական շեղումներից։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

27-03-2019





19-07-2019
Զբոսաշրջության ոլորտը համալիր կարգավորման կարիք ունի
Երկրի գովազդի համար անհրաժեշտ է ավելի մեծ բյուջե

Լուսինե ...


19-07-2019
Ինչն է նպաստում ամռանը ինֆեկցիաների աճին
Այս սեզոնին նպատակահարմար է հրաժարվել կրեմային տորթերից, դրսում ...


19-07-2019
«Ֆորդիզմի» այբուբենը
Ամերիկացի նշանավոր գործարար Հենրի Ֆորդը (1863–1947) հիշվում է ամենից ...


19-07-2019
Առաջնայինը որակն է ու լավ ընդունելությունը
Ի՞նչ իրավիճակ է հայաստանյան զբոսաշրջային ոլորտում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ռուս—վրացական ...


19-07-2019
Հյուրընկալվել է ՀՀ նախագահի մոտ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է մասնավոր այցով ...


19-07-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


19-07-2019
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Գլեդիս Բերեջիկլյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս ...



19-07-2019
Սուրբ հացը մեր սեղանի, մեր հոգու կանչն է
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am



19-07-2019
Կայծակից ճաքել է Գանձասարի Ս. Հովհաննես եկեղեցու գմբեթը
Ծածկասալերը 1-1,5 սանտիմետր իրարից հեռացել ...

19-07-2019
Սեւանա լճում լողալն անվտանգ է
Կառավարության նիստում պարզաբանումներ են ...

19-07-2019
Իսկ ինչո՞ւ է այդպես
Շաբաթն առայժմ հաջող չի դասավորվում հայրենի թիմերի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO