Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.08.2019
ԵՐԵՎԱՆ


Եվրոպան՝ Երեւանի սրտում

Կատարվեց «Եվրոպայի հրապարակի» պաշտոնական բացումը

Ի նշանավորումն այս տարի նշվող Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70—ամյակի՝ երեկ Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածն անվանվեց «Եվրոպայի հրապարակ», որի պաշտոնական բացման արարողությունը կատարեցին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւ ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն։ Արարողությանը ներկա էին նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԵԽԽՎ—ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները, խորհրդարանականներ, քաղաքային իշխանությունների ղեկավար ներկայացուցիչներ, կառավարության ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ եւ դիվանագետներ։
Կատարելով արարողության բացումը՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ Եվրոպայի խորհուրդը համաեվրոպական առաջին կառույցն է եւ ներկայիս եվրոպական ճարտարապետության հիմնակունքը։ Ըստ նրա՝ Երկրորդ աշխարհամարտի ավարտին խաղաղ ապագայի եւ համամարդկային իդեալների բաղձանքով Եվրոպայի հայրերի կողմից ստեղծված այս կառույցը Եվորպային ու աշխարհին տվեց երեք հիմնասյուների վրա խարսխված արժեհամակարգ՝ մարդու իրավունքներ, ժողովրդավարություն եւ իրավունքի գերակայություն. «Հենց այդ արժեքներն են, որ եվրոպական կառույցների համար դարձան միասնական Եվրոպայի պոստուլատներ։ Համաեվրոպական արժեքների հիմքում մարդն է, նրա հիմնարար ազատությունները, արժանավայել ապրելու նրա իրավունքը։ Մարդն է այս արժեհամակարգի առանցքը, իսկ ժողովրդավարությունը մարդակենտրոն կառավարման արտացոլումն է, որը սկսվում է համայնքներից, անցնում քաղաքներ, պետություններ, տարածվում եվրոպական ինստիտուտներում»։ Սիմոնյանը շեշտեց, որ հենց այս արժեքների հանդեպ նվիրվածության սկզբունքով եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ու ամրապնդման գաղափարով է Հայաստանը անկախությունից ի վեր, վերջին 28 տարիների ընթացքում կառուցել եվրոպական ուղղությամբ իր հարաբերություններն ու համագործակցությունը։ Մեր երկրում ժողովրդավարության հասունացման, ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում, ըստ Սիմոնյանի, էական դեր ունի Եվրոպայի խորհուրդը։ «Այսօր արդեն կարող ենք հաստատակամորեն ասել, որ մենք այս ուղին հաջողել ենք։ Սրա մասին է վկայում այս տարի առաջին տարեդարձը բոլորող թավշյա հեղափոխությունը, որը համազգային, բայց նաեւ համամարդկային ձեռքբերում է»,–ասաց ԱԺ փոխնախագահը՝ ընդգծելով, որ Եվրոպայի խորհուրդն իր հիմնադրումից այսքան տարի անց եւս շարունակում է իր մարդակենտրոն առաքելությունը՝ իր բացառիկ կարեւոր դերն ու կշիռը պահպանելով միջազգային ասպարեզում։ Հավատացած է, որ մարդակենտրոն գաղափարներով ծնունդ առած «Եվրոպայի հրապարակը» Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաեւ մայրաքաղաք Երեւանի հյուրերի համար համամարդկային համերաշխություն եւ արժեքներ խորհրդանշող ուրույն վայր է դառնալու։
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն խորհրդանշական համարեց, որ հրապարակի անվանակոչության արարողությունը համընկավ Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70—ամյակի տոնակատարությունների հետ։ Ասաց, որ Եվրոպայի խորհուրդը եվրոպական կառույցներից ամենահինն է եւ ամենաընդարձակը, որը ծածկում է ամբողջ Եվրոպական մայրցամաքը, եւ Հայաստանը դրա լիիրավ անդամն է։ «Խոսելով ի պաշտոնե՝ որպես ԵԽԽՎ նախագահ, պետք է ասեմ, որ Եվրոպան ոչ թե աշխարհագրական հասկացություն է, այլ շատ ավելի մեծ երեւույթ է։ Այն ինձ համար, բացի աշխարհագրական տարածք լինելուց, միլիոնավոր եվրոպացիների բնակավայրն է, որոնք ապրում են տարբեր երկրներում, խոսում են տարբեր լեզուներով, սակայն նրանց միավորում են նույն արժեքները, եւ նրանք առաջնորդվում են նույն կոնվենցիաների դրույթներով։ Երբեմն մենք թերագնահատում ենք այն ամենը, ինչ ներկայացնում է Եվրամիությունը։ Մտածենք մարդու հիմնարար իրավունքների՝ բնակարանի, աշխատանքի, սոցիալական իրավունքների մասին, որոնք ամրագրված են սոցիալական իրավունքների մասին խարտիայում։ Երբ մենք լրագրերում կամ առցանց մամուլում տեղեկություններ ենք փնտրում, կամ ինքներս ենք ցանկանում որեւէ միտք արտահայտել՝ պաշտպանված ենք մարդու հիմնարար իրավունքների եւ խոսքի ազատության մասին եվրոպական կոնվենցիաներով»,–ընդգծեց Լիլիան Մորի Պասկիեն՝ միաժամանակ շեշտելով, որ «Եվրոպայի հրապարակը» հիշեցումն է, որ Եվրոպան ոչ թե վերացական կամ աշխարհագրական ըմբռնում է, այլ այն ներառում է մեր բոլորի իրավունքներն ու ազատությունները։ «Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել այն խոշոր նվաճումներից, որոնք ունեցել է Եվրոպայի խորհուրդը կյանքի տարբեր ոլորտներում։ Այս ձեռքբերումները չի կարելի ընդունել որպես կատարված, ավարտված եւ կանգ առնել այդտեղ։ Մենք պետք է այնպես անենք, որ դրանք լինեն շարունակական»,–ասաց ԵԽԽՎ նախագահը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

29-03-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO