Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.05.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Էականորեն կկրճատվի դիալեզ ստացողների թիվը

Անհրաժեշտ է վավերացնել օրգանների փոխպատվաստման մասին օրենքը

Նախորդ համարներից մեկում «ՀՀ»—ն անդրադարձել էր լյարդի փոխպատվաստման եւ առհասարակ տրանսպլանտոլոգիայի՝ Հայաստանում զարգացման հեռանկերներին եւ արդեն այդ ուղղությամբ ձեռնարկվող գործընթացներին։ Նյութում անդրադարձը, սակայն, վերաբերում էր դոնորության եւ կենդանի մարդուց օրգանների փոխպատվաստման ծրագրին։ Փոխպատվաստումը որն աշխարհում պահանջարկված ու նաեւ թանկ առողջապահական ուղղություններից է, չի սահմանափակվում միայն կենդանի դոնորությամբ։
Տրանսպլանտոլոգիան հնարավորություն է տալիս տարեցտարի ավելի ու ավելի շատ կյանքեր փրկելու, եւ, ըստ ԱՀԿ գնահատականի, մարդկային բջիջների, հյուսվածքների կամ օրգանների փոխպատվաստումը վերջին տասնամյակներին արձանագրում է էական հաջողություններ։ Ամենահաճախ փոխպատվաստվող օրգաններն են երիկամները, լյարդը եւ սիրտը։
Աշխարհում տարեկան կատարվում է ավելի քան 115 000—120 000 ամբողջական օրգանների փոխպատվաստման վիրահատություն։ Այն համարվում է բարձր տեխնոլոգիական բժշկական օգնություն։ Աշխարհում ավելի շատ պահանջարկված է երիկամների փոխպատվաստումը։
Հայաստանում փոխպատվաստման ոլորտը սկսել է զարգանալ շուրջ 25 տարի առաջ, սակայն հետո այն դադարել է մի շարք խնդիրների պատճառով, այդ թվում նաեւ՝ օրենսդրական։ Նախորդ տարիներին Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում դոնորական օրգանների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթի շուրջ շատ են քննարկումներ եղել, մասնավորապես համապատասխան օրենսդրական փոփոխություններ են կատարվել դիակային դոնորության ուղղությամբ։ Այդ փոփոխությունները ենթադրում էին, որ եթե անձը կյանքի ընթացքում չի հրաժարվում օրգանների դոնորությունից, ապա նրա օրգանները կարող են օգտագործվել նրա մահից հետո։ Սակայն առ այսօր օրենքը չի գործել այն պարզ պատճառով, որ հանրության շրջանում չեն ստեղծվել ծրագրի կամ օրենքի կիրառման վերաբերյալ հստակ պատկերացումներ։ Այսինքն՝ ի տարբերություն այլ երկրների, հանրությունը պատրաստ չէ մահացած հարազատի դեպքում դոնորության համաձայնություն տալու։
Օրգանների փոխպատվաստման մասին օրենքը վերջնականորեն սահմանվել է 2013—ին, սակայն առ այսօր քայլեր չեն ձեռնարկվել օրենքը կիրառելու համար՝ համապատասխան տեխնիկական եւ մշակութային գործոնների բացակայության պատճառով։ Դիակային դոնորության մասին օրենքի կիրառումը, ըստ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելիք—Նուբարյանի, կարող է բազմաթիվ մարդկանց առողջական խնդիրներ լուծել, մասնավորապես կրճատել հեմոդիալիզ ստացող հիվանդների թիվը։
Երիկամի նորարարական վիրահատությունը կոչվում է դոնորական նեֆրէկտոմիա, որն իրականացվում է վիրաբուժական թիմի կողմից։ Այսօր Հայաստանում կատարվում է ե՛ւ բաց վիրաբուժական, ե՛ւ լապարոսկոպիկ դոնոր նեֆրէկտոմիա, մեթոդն ընտրվում է ըստ ցուցումների։
Այժմ նախարարությունը, ըստ պատկան մարմնի ներկայացուցչի, նպատակադրված է ներդնել դիակային դոնորների օրգանների փոխպատվաստման պրակտիկան։ Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին ՀՀ օրենքը նախատեսում է դիակային դոնորից օրգան վերցնելու հնարավորությունը, սակայն այն փաստացի չի գործում, քանի որ դեռեւս չեն մշակվել ենթաօրենսդրական ակտերը։
Ըստ Դավիթ Մելիք—Նուբարյանի՝ նախարար Թորոսյանի մոտ հանդիպման ժամանակ հստակ հանձնարարականներ են տրվել այս օրենքը վերանայելու ուղղությամբ։ Նա ասաց, որ լյարդի եւ երիկամի պարագայում հնարավոր է կենդանի դոնորից օրգանը փոխպատվաստել, սակայն կենսապահովման որոշ օրգանների դեպքում՝ ոչ, խոսքը վերաբերում է, ենթաստամոքսի գեղձին, սրտին։
«Որեւէ նորամուծություն ներդնելուց առաջ պետք նախ հասարակության հետ քննարկել, ուսումնասիրել՝ ինչ ռիսկեր է այն պարունակում, այդ թվում նաեւ ինչ առավելություններ ունի։ Այդուհանդերձ, պետք է գնանք դիակային դոնորության ծրագրի զարգացման ուղղությամբ։ Առաջին խնդիրը, որը պետք է լուծենք, կենսաբանական մահը ճիշտ գրանցելու ունակությունն է»։
Փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ կարող են վերցվել մարդու ուղեղային մահվան փաստը արձանագրելուց հետո։ Ուղեղային մահվան փաստը հաստատում է բժշկական հանձնաժողովը, որի կազմն ու գործունեության կարգը սահմանում է լիազոր մարմինը։ Բժշկական հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել փոխպատվաստում իրականացնող բժիշկները եւ փոխպատվաստման աշխատանքների հետ կապված այլ անձինք։ Ուղեղի մահը համարժեք է մարդու մահվան։ Սակայն իրավական կարգավորումներից զատ օրենքի կիրառմանը խոչընդոտում է էթիկական կողմը։ Հայաստանում դոնորների պատրաստակամության եւ մահացած մարդու օրգաններն օգտագործելու ուղղությամբ աշխատելու անհրաժեշտություն կա։ Այն բարոյահոգեբանական խնդիրներ առաջացնող հարց է, եւ անհրաժեշտ է սկսել հանդիպումների, քննարկումների շարքը քաղաքացիների հետ, որպեսզի բարձրացվի այդ գործընթացի նկատմամբ վստահությունն, ու հիմնավորվի դրա անհրաժեշտությունը։
Ըստ Դավիթ Մելիք—Նուբարյանի՝ ցանկացած անձ պետք է գիտակցի, եթե նրա մերձավորի մահը առաջացել է վաղաժամ՝ տարբեր պատճառներով, դա մեծ ողբերգություն է, սակայն եթե այդ անձի մահը կարող է կյանք պարգեւել մեկ ուրիշին, ապա ինչո՞ւ չօգնել նրան։
«Սերնդափոխության բնական պորցեսն էլ այդպիսին է, մեր հարազատները մահանում են, ծնվում են երեխաներ։ Աշխարհում գործում է այսպիսի մոտեցում։ Եթե մարդն իր կյանքի ընթացքում դիմում չի ներկայացնում, որ համաձայն չէ իր օրգանները մահվանից հետո օգտագործելուն, ապա ավտոմատ կարգով նա մահվանից հետո համարվում է դոնոր։ Տեխնիկական բարդությունն այս պարագայում, ինչպես վերը նշեցի, կենսաբանական մահը ճիշտ պահին արձանագրելն է։ Աշխարհն անցել է արդեն այդ ճանապահը, մենք էլ պետք է փուլ առ փուլ գնանք այս ընթացքով, խոսենք դրա մասին, սխալ է անընդհատ օրենքի կիրառումը հետաձգելը»,–նշեց ԱՆ ներկայացուցիչը։ Երբ ճիշտ ախտորոշվի մարդու մահը, անհրաժեշտություն կառաջանա ստեղծելու ռեցիպիենտների ռեեստր, դոնորների բազա, եւ երբ օրգանը վերցնելու անհրաժեշտությունն առաջանա, կտարվեն հետազոտություններ, տվյալ անձի մասին ինֆորմացիան կմուտքագրվի ռեեստր, որից հետո այն ավտոմատ, առանց մարդկային միջատմության կորոշի՝ այս ինչ օրգանը համապատասխանո՞ւմ է հերթում կանգնած այս ինչ մարդուն, թե՞ ոչ։ Այս կերպ է բացատրում զրուցակիցս ծրագրի գործարկման հետագա փուլերը։
Սակայն մինչ այդ պետք է ստեղծվի հանձնաժողով՝ հասկանալու համար՝ ինչ խնդիրներ կան, որպեսզի երկրում, երբ անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն օրգանների փոխպատվաստման համար, կենսաբանական մահի արձանագրումը եւ այլ գործըթացներ սահուն արձանագրվեն։
«Հանձնաժողում ընդգրկելու ենք տարբեր մասնագետների, որոնք կարձանագրեն ուղեղի մահը եւ հստակ կիրականացնեն այդ լոգիստիկ գործընթացը։ Մենք կարող ենք այս տարբերակով մարդկանց կյանքեր փրկել։ Այսօր 1000 դիալեզով հիվանդ ունենք Հայաստանում, մինչդեռ 2 տարի առաջ 850 էր, 1000—ից 500—ը ունեն փոխպատվաստվելու պոտենցիալ։ Նրանք, ցավոք, չեն կարողանում լիարժեք ինտեգրվել հասարակությանը, ապրել ակտիվ կյանքով, եկամուտներ ստեղծել, իսկ երիկամի փոխպատվաստումը կտա իրենց այդ հնարավորությունը։ Եթե դիալեզով հիվանդի կյանքի միջին տեւողությունը բավական աճել է՝ հասնելով 3 տարվա, ապա փոխպատվաստման դեպքում այն կարող է հասնել 15 տարվա»,–նշեց ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք Նուբարյանը։
Նշենք, որ կենդանի դոնորից կամ մահացած մարդուց փոխպատվաստում կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ բժշկական այլ միջոցառումները չեն կարող երաշխավորել հիվանդի կյանքի փրկությունը եւ առողջության վերականգնումը։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

05-04-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO