Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.10.2019
ՊՆ


Կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում

«DANA» հաուբիցների մատակարարումն Ադրբեջան իրականացվել է երրորդ երկրների միջոցով

ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացել է Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Չեխիայի պաշտպանական համագործակցության ընթացքը եւ հեռանկարները։ ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորել է համագործակցության հիմնական ուղղությունները, որոնք առնչվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի եւ տեղեկատվության փոխանակմանը, ռազմաքաղաքական կանոնավոր երկխոսության անցկացմանը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Լյուբոմիր Մետնարը նշել է, որ այցի ընթացքում ձեռք բերվող պայմանավորվածությունները նոր լիցք կհաղորդեն պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանը։ Երկուստեք կարեւորվել է ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր։ Կողմերը համաձայնել են, որ մի շարք հարցերում երկու երկրներն ունեն միանման մոտեցումներ՝ անկախ նրանից, թե ինչ անվտանգային համակարգեր են ընտրել։
Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը եւ Լյուբոմիր Մետնարը ստորագրել են Հայաստանի Հանրապետության եւ Չեխիայի Հանրապետության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը, որը սահմանում է համագործակցության հիմական ոլորտներն ու ձեւաչափերը։
ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում երեկ կայացած համատեղ ասուլիսի ընթացքում Դավիթ Տոնոյանը նշել է, որ հայ—չեխական երկկողմ պաշտպանական համագործակցությունը սկիզբ է առել 2010 թվականին եւ հիմնված է երկու երկրների միջեւ բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների, ժողովուրդների բարեկամության, փոխադարձ ըմբռնման եւ վստահության ընդհանուր արժեքների եւ մոտեցումների վրա եւ ունի լուրջ հեռանկարներ։
«Հայաստանի եւ Չեխիայի համագործակցության իրավական հիմքն է հանդիսանում 2010 թվականին երկու երկրների միջեւ ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագիրը, եւ այսօր ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրով սահմանվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, համագործակցության ձեւաչափն ու ընթացակարգերը»,–ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։
Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարն իր հերթին նշել է, որ Հայաստանը Հարավային Կովկասում Չեխիայի կարեւոր գործընկերն է, եւ չեխական արդյունաբերությունը շատ բան ունի առաջարկելու Հայաստանի պաշտպանության ոլորտին։
«Մենք միտված ենք խորացնելու երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը»,–ասել է Լյուբոմիր Մետնարը եւ նշել, որ երկու երկրների համագործակցության շրջանակում ՀՀ ԶՈՒ ռազմական բժիշկներին առաջարկվում է վերապատրաստում անցնել Չեխիայում, նաեւ՝ համագործակցությունը շարունակել ռազմակրթական ոլորտում։
Չեխիայի պաշտպանության նախարարը ողջունել է հայ խաղաղապահների մասնակցությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ—ի խաղարարար առաքելություններին եւ շնորհակալություն հայտնել հայկական կողմին՝ ընդգծելով, որ չեխական կազմը նույնպես ծառայում է այդ տարածաշրջաններում։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Լյուբոմիր Մետնարն ընդգծել է, որ Չեխիան հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան սպառազինության մատակարարումների սահմանափակումների քաղաքականությանը, եւ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանում հայտնված չեխական ռազմական տեխնիկան ներկրվել էր երրորդ երկրի կողմից։ Չեխիայի պաշտպանության նախարարը նաեւ հայտարարել է, որ աջակցում է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։

10-04-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO