Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.07.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Բարեփոխումները հենց քաղաքացիների պահանջն են

Բուխարեստում քննարկվել են գլոբալ նշանակության մի շարք խնդիրներ

Բուխարեստում ապրիլի 1-2-ը Ռումինիայի խորհրդարանի կողմից կազմակերպված խորհրդաժողովում, որին Հայաստանից ներկա են եղել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ նույն հանձնաժողովի անդամ Գայանե Աբրահամյանը, քննարկվել են Եվրոպայի ներկա եւ ապագա խնդիրները, Եվրամիության ապագայի վերաբերյալ տեսլականներն ու ծրագրերը, Արեւելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունները, տեխնոլոգիական զարգացման պայմաններում աշխատատեղերի կրճատման հարցը, ԵՄ երկրների եւ գործընկեր պետությունների տնտեսական զարգացման մակարդակների տարբերության պայմաններում արդյունավետ համագործակցությունը, երկարատեւ քննարկումներ են ընթացել նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ՝ այն դիտարկելով որպես գլոբալ խնդիր։
Արեւելյան գործընկերության անդամ երկրներից հանդիպմանը, Հայաստանից բացի, ներկա են եղել նաեւ Վրաստանը եւ Մոլդովան։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Արման Եղոյանը՝ մանրամասներ հայտնելով խորհրդաժողովի աշխատանքների վերաբերյալ։ Նա նշեց, որ հանդիպմանը ներկայացրել են Հայաստանի եւ ԵՄ—ի զարգացման հեռանկարների իրենց տեսլականը։ Եղոյանը խորհրդաժողովում շեշտել է, որ Հայաստանում սկսած բարեփոխումները, որոնց մեծ մասը համընկնում է այն օրակարգի հետ, որը ԵՄ—ն ուներ մեզ հետ, արվում է ոչ թե ԵՄ—ից խրախուսանք ստանալու համար, այլ քաղաքացիների պահանջից ելնելով։ «Բոլոր այն բարեփոխումները, որ մենք իրականացնում ենք, մեր ցանկությունն ու տեսլականն է, եւ, ի դեպ, ԵՄ—ն կարող է մասնակցել այդ գործընթացներին, որոնք, իմ խորին համոզմամբ, ունենալու են նաեւ տարածվող ազդեցություն Արեւելյան գործընկերության երկրներում։ ԵՄ—ն բացառիկ հնարավորություն ունի մասնակցելու Հայաստանում ընթացող բարեփոխումներին, որոնք այսպես թե այնպես տեղի են ունենալու։ Հարցն այն է, թե ինչ ծավալներով եւ ինչ արագությամբ։ ԵՄ—ն իր աջակցությամբ կարող է արագությունն ու ծավալները մեծացնել։ Սա էր իմ հիմնական «մեսիջը»,–ասաց ԱԺ պատգամավորը։ Նա խոսքով՝ ԵՄ—ն ունի ամենատարբեր ոլորտներին վերաբերող 20 առաջարկներ Արեւելյան գործընկերության երկրների համար։
Հանդիպմանը շեշտվել է, որ Հայաստանը հեղափոխությունից հետո, որպես հեղափոխության բնական հետեւանք, այդ առաջարկների գրեթե կեսն արդեն կատարել է. խոսքը վերաբերում է մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարին, խոսքի ազատությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, մամուլի եւ հավաքների ազատությանը։ Եղոյանը տեղեկացրեց, որ գործընկերների հետ ունեցել են նաեւ ոչ պաշտոնական հանդիպումներ, որոնց ներկա են եղել ԵՄ անդամ երկրների եվրոպական հարցերի հանձնաժողովների ներկայացուցիչները, հիմնականում նախագահները, ԵՄ անդամության թեկնածու երկրների մեծ մասը, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի կուսակցությունների ներկայացուցիչները։
«Այդ ոչ պաշտոնական միջավայրում բավականին արդյունավետ քննարկումներ ունեցանք։ Մենք ներկաների ուշադրությանը հրավիրեցինք տարածաշրջանային անվտանգության հարցերին։ Այս համատեքստում տիկին Աբրահամյանը անդրադարձավ շատ կարեւոր մի հարցի՝ հիշատակելով նաեւ 2016թ. նույն օրը՝ ապրիլի 2—ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ագրեսիան։ Նա իր ուղերձում հստակ նշեց, որ տարածաշրջանային համագործակցության համատեքստում շատ կարեւոր է հաշվի առնել տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները»,–տեղեկացրեց Եղոյանը։
Խոսելով՝ ԵՄ—Ադրբեջան հնարավոր համաձայնագրի կնքման մասին, նա հույս հայտնեց, որ ԵՄ—ի կողմից բանակցող գործընկերները կցուցաբերեն առավելագույն հավասարակշռվածություն։ «Ես լիահույս եմ, որ Ադրբեջանի հետ նախատեսվող համաձայնագրի համատեքստում մեր գործընկերները կցուցաբերեն մաքսիմալ հավասարակշռվածություն՝ չխախտելու համար այն նուրբ «բալանսը», որ Եվրամիությունը ունի տարածաշրջանում։ Լիահույս եմ նաեւ, որ այդ բանակցություններում ներգրավված ԵՄ պաշտոնյաները շատ լավ գիտակցում են, որ հավասարակշռության խախտումը կբերի տարածաշրջանում Եվրամիության ազդեցության, դերի եւ դրա մասին ընկալումների փոփոխության։ ԵՄ մեր գործընկերները պետք է նկատի ունենան, որ թեեւ պայմանագիրը երկկողմ է, բայց երրորդ կողմերին վերաբերող անվտանգային հարցերում պետք է ցուցաբերեն տարածաշրջանի անվտանգության շահերը հաշվի առնող հավասարակշռված որոշումներ»,–շեշտեց ԱԺ պատգամավորը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

13-04-2019





18-07-2019
Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ
Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ...


18-07-2019
Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում
Վերականգնման ի՞նչ աշխատանքներ են ընթանում վանական համալիրում

Լիանա ...


18-07-2019
Առաջնորդ եւ կառավարիչ
Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում ...


18-07-2019
Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»
Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն ...


18-07-2019
Նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է
Այն կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի ...


18-07-2019
Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի ...



18-07-2019
Զգեստը՝ տեղական բրենդի
Աննա Հակոբյանը հայկականը ներկայացնում է ...

18-07-2019
Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը
Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ ...

18-07-2019
Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի
Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO