Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Շտկելու փոխարեն ավելացնելու պարտականություն ավանդենք մանուկներին

Հայ առաքելական եկեղեցին վաղը տոնախմբելու է Ծաղկազարդը՝ Մանուկների օրհնության օրը

Վաղը Հայ առաքելական եկեղեցին տոնախմբելու է Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը։
Այդ օրը նշանավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը։ Ծաղկազարդի տոնը Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակվել է որպես Մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՛ւն Դավթի որդուն» (Մատթ. 21։15)։ Այդ օրը եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ։ Ծաղկազարդը խորհրդանշում է նաեւ արարչության առաջին օրը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը։
Սա սիրո եւ անձնվիրության լուսավոր տոն է, որը մեկ անգամ եւս բոլորիս պետք է հիշեցնի մեր մարդ կոչման մասին, մերձավորին սիրելու, գնահատելու, սրտակցելու մասին։ Մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունը հենց նման լուսավոր ապրումներ, հուսառատ զգացողություններ պարգեւեց բոլորիս։
Կրկին համոզվեցինք, որ միասնական եւ համերաշխ լինելու դեպքում մեր համազգային իղձերն իրականացնելու նպատակին ոչ մի ուժ ի զորու չէ խանգարել։ Իսկ վերջին շրջանում ստեպ—ստեպ նկատվում են այս արժեքներին խորթ դրսեւորումներ, անհարգալից վերաբերմունքի եւ կեղծ գաղափարների տարածման միտումներ, ինչը լուրջ վնասներ կարող է հասցնել ընդհանուր բարենպաստ մթնոլորտին։
Ծաղկազարդը՝ Մանուկների օրհնության օրը, վերստին պետք է հիշեցնի բոլորիս, որ այն, ինչ տեղի է ունենում մեր շուրջը, մեր հասարակության մեջ, պետք է ծառայի ի բարօրություն մանուկների, քանի որ հակառակ դեպքում նրանք՝ վաղվա մեր քաղաքացիները, ստիպված պիտի լինեն շտկել այսօրվա թերիները, մինչդեռ մեր երկիրն ավելի կշահի, եթե շտկելու փոխարեն զարգացնելու, ավելացնելու պարտականություն ավանդենք այսօրվա մանուկներին։

13-04-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO